23:55 28.03.2025
Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […]
22:14 24.03.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վարչական շրջանի մի շարք հասցեներում նշված գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի և խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում։
23:41 21.03.2025
Թումանյան փողոցի վերաձևավորման աշխատանքները շարունակվում են՝ նպաստելով տարածքի կանաչապատմանն ու բարելավմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակությունը կորցրած և դեֆորմացված մանրատերև թեղին փոխարինվում է եվրոպական հուդայածառերով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ Այժմ տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը։
22:49 21.03.2025
Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:30 20.03.2025
Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
23:56 18.03.2025
Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են […]
23:17 17.03.2025
Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, […]
20:22 13.03.2025
Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […]
21:44 11.03.2025
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև […]
23:37 10.03.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ […]
23:25 10.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […]
21:27 07.03.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են […]
22:11 06.03.2025
Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։
23:01 05.03.2025
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620,000,000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս: Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և […]
22:58 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։ Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում:
22:56 01.03.2025
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […]
22:58 26.02.2025
Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։ Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Համերգ՝ մարտի 2-ին 13:30- Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30- […]
22:12 26.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […]
21:26 22.02.2025
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 21.02.2025
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
22:59 20.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ «2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։ Անվադողերի շահագործման ժամկետները․ HIGER, […]
21:19 19.02.2025
Այսօր մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։ Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջ միջավայր քաղաքի բնակիչների համար։ Ծառատնկման աշխատանքներին անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ կանաչապատումը քաղաքի զարգացման կարևոր ուղղություններից է։ Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ […]
21:16 18.02.2025
Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:
21:13 13.02.2025
Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել:
21:28 05.02.2025
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […]
14:18 11.06.2019
Տրանսպորտային համակարգը մաշված է, իսկ ներդրումներ չեն արվել: Ցանցերի տերերը սպասողական վիճակում են եղել, որ շուտով փոխվելու է ամբողջ համակարգը։ Այս մասին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ հիմա էլ որոշ տնտեսվարողներ «հազիվ են ձգում» վարկերի և այլ ծախսերի ծանրաբեռնվածության տակ։ «Եթե պարզ խոսենք, էդ վարորդները կարող են հրաժարվել երթուղի դուրս գալ, […]
13:59 11.06.2019
Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]
13:42 11.06.2019
Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]