TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

երևանի երթուղային ցանց

Ամռանը Գյումրին կունենա երթուղային նոր ցանց և սմարթ կանգառներ

19:30 02.02.2019

Գյումրիում  երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում: […]

̰
Առերևույթ գողության դեպք երթուղայինում

13:33 24.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած և գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի  բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույնը օրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից դեպի Րաֆֆու […]

̰
Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդադարեցվի

19:11 08.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը դադարեցնում է համար 7 և 17 երթուղիների սպասարկման իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, […]

̰
Հայկ Մարությանը շարունակելու է երթևեկել հեծանվով, երթուղայինով, մետրոյով, ավտոբուսով…

15:07 10.10.2018

«Ամեն կերպ՝ և՛ հեծանվով, և՛ ոտքով, և՛ ավտոմեքենայով, և՛ մետրոյով, և՛ երթուղայիններով կամ ավտոբուսներով, անպայման շրջելու եմ»,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայկ Մարությանը, որը մոտ օրերս լիարժեք կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները։ Նա նշեց, որ այդպես է շրջել նախկինում, այդպես կշարունակի նաև հետագայում։ Մարությանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ մարդիկ իրեն նույնացնում են խաղացած կերպարների […]

̰
Երթուղայինից պայուսակ գողացած կնոջը ճանաչողները դիմեն ՀՀ ոստիկանություն

22:40 08.10.2018

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը` ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը: Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ […]

̰
Երթուղային ավտոբուսում գրպանահատության դեպքը բացահայտվել է

22:53 03.10.2018

Սեպտեմբերի 28-ին՝ կեսգիշերն անց, Վրացական փողոցի բնակչուհին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է տվել, որ ժամեր առաջ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր ու գումար: Հաջորդ օրը որոնողական աշխատանքների արդյունքում ոստիակնության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Նալբանդյան փողոցի բնակիչ Գոռ Պողոսյանը: Կասկածյալը փաստի առթիվ ներկայացրել է բացատրագիր և մասամբ ներկայացրել է գողոնը: […]

̰
Կիևում անհայտ անձինք պատանդ են վերցրել երթուղային տաքսու ուղևորներին

16:44 28.09.2018

Կիևում զինված անձինք պատանդ են վերցրել երթուղային տաքսու ուղևորների: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստին»: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատահարի մասին պատանդները կարողացել են հայտնել իրենց հարազատներին, որոնք էլ զանգահարել են ոստիկանություն: Ուղևորների թվում նաև երեխաներ կան: Նշվում է, որ երթուղային տաքսին պետք է Կիևից ուղևորվեր Գորոդիշչե:  

̰
Զեյնալյանը քարոզարշավի վայրից հեռացավ թիվ 5 երթուղայինով

16:59 13.09.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այսօր «Լույս» դաշինիքի ցուցակում ընդգրկված այլ թեկնածուների հետ շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում։ Թեկնածուն շփվել է բնակիչների ու խանութների վաճառողների հետ, թռուցիկներ բաժանել՝ խորհուրդ տալով մասնակցել ընտրություններին։ Բազմության ուղեկցությամբ հասնելով կանգառ՝ նա նստել է թիվ 5 երթուղային միկրոավտոբուսն ու հեռացել:

̰
Հանձնարարվել է բացառել Երևանում մարզային տրանսպորտի՝ վերջնականգառներից դուրս կայանման դեպքերը

20:45 10.09.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մայրաքաղաքի սանիտարական մաքրման ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում օգոստոս ամսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Այս մասով ընկերությանը […]

̰
Երթուղայինի մասնակցությամբ խոշոր վթարից տուժածները դուրս են գրվել

12:25 31.08.2018

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Եղիազարյանը ShantNews.am-ին հայտնել է, որ այսօր առավոտյան երթուղային միկրոավտոբուսի ու մարդատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրից հոսպիտալացվել է 9 տուժող, որոնցից 7-ը՝ շտապօգնության, 2-ը՝ բարեկամների մեքենաներով։ Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված բոլոր ուղևորները դուրս են գրվել բժշկական հաստատություններից, թեև ունեն տարբեր վնասվածքներ։ Այս պահին բժշկական հաստատություններում է նրանցից […]

̰
Բացահայտվել են երթուղային ավտոբուսներում կատարված մի շարք գողություններ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

00:37 16.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երթուղային ավտոբուսներում տեղի ունեցած շուրջ մեկ տասնյակից ավելի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2017 թվականի օգոստոսին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ երթուղային ավտոբուսում հափշտակել են իր […]

̰
Մեկ տարուց միջմարզային միասնական երթուղային ցանց կներդրվի

19:02 19.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է 1 տարուց ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց: Այս պահին փոփոխություններ են իրականացվում երթուղիների չվացուցակներում, որը հիմնական խնդիրներից է. ուղևորահոսքն ավելացել է, բայց քաղաքացիներին շարունակում են սպասարկել հին կարգով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1895043653852023/?hc_ref=ARRqDvQXJyX-TyeUUVPiWatPdnJItQmACIt7VkHtZNSSAuRwqQLdRW61VnLiXm3oqkw&fref=gs&dti=1982856048648675&hc_location=group

̰
Արմեն Փամբուխչյանը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները

20:09 17.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների և այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղևորների հետ։ Նախարարի տեղակալը նշել է, որ ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ […]

̰
«Հուսահատության գազելները» դեռ գործում են․ խնդիրը պետք է նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի․ Փաշինյան

23:01 15.07.2018

Հասարակական տրանսպորտի խնդիրները պետք է լինեն Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում […]

̰
Վերամբարձ կռունկը Երևանում ընկել է երթուղային տրանսպորտի վրա

14:49 26.05.2018

Այսօր առավոտյան 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում «ԶԻԼ» 130 մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Shamshyan.com-ը հայտնում է, որ երթուղայինում 20 մարդ է եղել, զոհեր և վիրավորներ չկան։

̰
Գրպանահատություն թիվ 47 երթուղայինում

20:10 09.05.2018

Դեպքից ժամեր անց ոստիկանները հայտնաբերել են գրպանահատին:

̰
Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվել է գործող երթուղային ցանցում․ կառավարություն

19:11 07.05.2018

2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով:

̰
Ալեքսանդր Լապշինը՝ Հայաստանի հյուրանոցների գների, օդանավի տոմսերի ու երթուղային տաքսիների մասին

18:37 04.04.2018

Հրեա բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը սոցիալական հարթակում հրապարակում է արել Հայաստանի տուրիստական գրավչության և սպասարկման ոլորտի գների մասին՝ դժգոհելով չհիմնավորված թանկությունից:

̰
Վթարված երթուղայինը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, գործը հետաքննության փուլում է

16:16 27.03.2018

«Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացին էլ լավ վիճակում են: Մեկը առավոտյան է դուրս գրվել:

̰
Վարորդները զզվել փախել են. թիվ 28 երթուղու տնօրեն

17:15 09.02.2018

Երևանի  թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը նոր տրանսպորտային համակարգի անցնելով խնդիր է ունենալու վարորդների հարցում: Ըստ Աբրահամյանի՝ վարորդների մի զգալի մասը վաղուց ՌԴ-ում է նույն աշխատանքը կատարում է շատ ավելի լավ վարձատրությամբ, ուստի դժվար թե Հայաստան վերադառնան մի քանի անգամ ցածր աշխատավարձով աշխատելու: «500 […]

̰
Գծատերը պնդում է, որ նա գծատեր չի

15:15 09.02.2018

Երևանի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ այսօր իր դժգոհությունն է հայտնել թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը: Աբրահմյանը սխալ է համարում գազելներից հրաժարվելը, նշելով, որ   Երևանի հատկապես նեղլիկ փողոցներում ավտոբուսներն ուղղակի չեն կարող երթևեկել: Երթուղու տնօրենի համար զայրացնող է այն, որ իրենց «գծատեր» են անվանում՝ անգամ քաղաքապետարանի պաշտոնյաները: «Ի՞նչ է նշանակում գիծ, գծի տեր, գիծ չի է՝ երթուղի […]

̰
800 հազար եվրոյի դիմաց միայն մշակման ու նախագծման աշխատանքներ են արվել

16:17 02.02.2018

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն, ով նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր ասուլիս էր հրավիրել և պատմել մայրաքաղաքի տրանսպորտի նոր ցանցի ուղղությամբ տարվող աշխատանքներից: Ինչպես հայտնի է, «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի […]

̰
Ինչն է բացառելու հասարակական տրանսպորտի նոր ցանցը

11:15 02.02.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն նշել է, որ նոր ցանցը ներդնելուց հետո երթուղային գծերը չեն կրկնվի, վարորդը տոմսավաճառի պարտականություններ չի կատարելու, «Գազելներ» չեն լինելու, գծատերեր չեն լինելու:

̰
Ի՞նչ է ենթադրում Երևանի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվի կրճատումը. քանի՞ տրանսպորտային միջոց կկրճատվի

19:00 26.01.2018

Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվաքանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։

̰
Ինչու՞ մետրոյի նոր կայարանների հարցը տեղ չունի Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրում

19:26 22.01.2018

«Մետրոպոլիտենի նոր կայարաններ ունենալու հարցը չի արծարծվել Երևանի տրանսպորտի բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ»,- ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, հավելելով, որ պատճառը անհրաժեշտ գումարների բացակայությունն է: «Ես քաջատեղյակ եմ, քանի որ 15 տարի աշխատել եմ մետրոյի շինարարության վրա և գիտեմ, թե դա ինչպիսի թանկ աշխատանք է: Մեկ կայարան կառուցելու համար մոտավորապես 100, 150 […]

̰
Ե՞րբ է իրականություն դառնալու 800 հազար եվրոյի դիմաց մշակված տրանսպորտային ծրագիրը

16:03 22.01.2018

Երևանը գազելներից և գծատերերից ազատելու քաղաքապետարանի նոր ծրագրին է անդրադարձել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

̰
18 մետրանոց ավտոբուսներ Երևանում էլ կտեսնեք. Aravot

19:11 20.01.2018

Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն ժամանակակից տեխնիկական միջոցներով:

̰
Երևանի տրանսպորտային նոր ցանցում միկրոավտոբուսներ չեն լինի

14:06 18.01.2018

Այսօր՝ հունվարի 18-ին, կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստը։

̰
Փոխադրողները չեն սպառնում, այլ զգուշացնում են նոր գործադուլների մասին

14:26 17.01.2018

Ինչպես հայտնի է, երեկ ուղևորափոխադրումներ իրականացնող 4 ընկերության վարորդներ գործադուլ էին արել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումից: Դժգոհող վարորդների հետ հանդիպել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որից հետո վարորդները վերսկսել էին իրենց աշխատանքը:

̰
Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Կարեն Կարապետյան

18:27 16.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին:

̰
BACK_TO_TOP