19:52 24.08.2019
Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից բողոք եմ ստանում մարզից Երևան իրականացվող ուղևորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ․ Ի՞նչն է խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել […]
15:04 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է տրանսպորտային համակարգի խնդիրների մասին: «Երևի 6-7 տարվա ընթացքում անընդհատ քաղաքային իշխանություններն ասել են՝ հեսա փոխելու ենք տրանսպորտային համակարգը, բայց մասնավոր տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, բոլոր երթուղային տասիները շուտով կդառնան 15 տարեկան»,-ասաց Մարությանը: Նա նաև նշել է, որ խնդիրները մի քանի ամսում լուծել […]
22:56 11.06.2019
Երևանի թիվ 46 երթուղու «ԳԱԶել»-ի վարորդի և ուղևորի միջև վեճի տեսանյութը լայն արձագանք է ստացել համացանցում: Հորիզոնն այսօր գնացել է միջադեպի հետքերով և որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտել: Հիշեցնեմ, որ ուղևորը վարորդից պահանջել էր հանգցել ծխախոտը: Վարորդը չէր կատարել ուղևորի պահանջը, ավելին՝ կանգնեցրել էր մեքենան ու պահանջել, որ ուղևորն իջնի: Վարորդն արդեն ազատվել է աշխատանքից: Պարզվում […]
14:41 11.06.2019
Եթե երթուղայինի վարորդին աշխատանքից ազատում են, ապա նրա փաստաթղթերում որևէ տեղ գրվում է այդ մասին։ 46 համարի երթուղայինի ազատման ֆոնին այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը՝ ակնարկելով, որ հաջորդ գործատուն, հավանաբար, հաշվի կառնի այդ հանգամանքը։ Սա, ըստ Հակոբ Կարապետյանի, գործող տրանսպորտային համակարգում հնարավոր լուծումն է, բայց երբ ներդրվի նոր համակարգ և լինեն սահմանափակ թվով […]
13:42 11.06.2019
Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]
12:06 11.06.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]
11:26 11.06.2019
Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]
23:32 10.06.2019
Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին: «Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա: Նշենք, որ […]
17:06 05.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, անհայտ անձը երթուղայինում քաղաքացու պայուսակի միջից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ՀՀ […]
21:29 02.06.2019
Մոսկվայի Կուտուզովյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ իրար են բախվել մարդատար 4 մեքենա ու երթուղային ավտոբուս։ Պատահարի պատճառով վնասվածքներ է ստացել 7 մարդ։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից երկուսը արգելափակված են եղել վթարված ու ձևախեղված մեքենաներում։ Նրանց դժվարությամբ հանել են այդտեղից ու տեղափոխել հիվանդանոց։ […]
19:11 25.05.2019
Ո՞վ է հետևելու օրենքի կատարմանը: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Օրինակը երթուղայինների մեջ ծխող վարորդներին է վերաբերել: «Կոնկրետ այս դեպքում ՃՈ-ն է պարտավոր հետևել և տուգանել այդ վարորդներին, որպեսզի նրանք չծխեն: Բայց այստեղ կա հարցի մյուս կողմը՝ տուգանքն ընդամենը 3000 դրամ է և ստացվում է […]
09:49 23.05.2019
Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն […]
22:08 08.05.2019
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]
22:40 06.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մայրաքաղաքում՝ Ռուբինյանց փողոցում, հրդեհ է բռնկվել թիվ 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ թե՛ ուղևորները, և թե՛ վարորդը […]
22:10 06.05.2019
Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]
21:31 23.04.2019
Ամիսներ առաջ քաղաքապետը հայտարարել է, որ ավտոպարկում կա թվով 70 ավտոբուս, որոնք իր համար անհասկանալի պատճառներով չեն շահագործվել: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց է ուղղել «Լույս» դաշինքի անդամ ավագանի Անի Խաչատրյանը: Ավագանու անդամը հարցրել է, թե քաղաքապետը արդեն հասկացե՞լ է, թե ինչու չի շահագործվել, և մինչև օրս այդ ավտոպարկից քանի՞ մեքենա է սկսել […]
21:30 10.04.2019
Ախալքալաքից Թբիլիսի ընթացող տրանսպորտային միջոցը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցի առջևով ընթացող մեքենան կտրուկ արգելակել է: Դրա հետևանքով վթարային իրավիճակ է ստեղծվել ու երթուղային միջոցը բախվել է դիմացի մեքենային: Զոհեր ու վիրավորներ չկան: Ուղևորները Թբիլիսի են հասել մեկ այլ մեքենայով:
17:32 25.03.2019
Այսօր, երբ կառավարությունում արտահերթ նիստ էր հրավիրված, գործադիրի շենքի մոտ էին հավաքվել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք իրենց հետ կառավարության մոտ էին բերել նաև ընկերության ավտոմեքենաները, որոնք կայանել էին շենքի կայանատեղում` զբաղեցնելով ողջ կայանատեղին: «Շուրջ մեկ տարի է՝ իմ հիմնարկը չի աշխատում: Պատճառն անօրինականությունն է, անօրինական […]
17:02 25.03.2019
«Բավականին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սպիտակ համարանիշներով աշխատանք իրականացնող մեքենաների ուղղությամբ: Տուգանքներ են գրվել բազմիցս, այնուամենայնիվ խնդիրը դեռևս առկա է, բայց խնդիրների մեծ մասը չեզոքացվել է: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինն ակտիվորեն մեզ հետ համագործակցում են, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- Երևան-Արմավիր երթուղայինի վարորդների բողոքի մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
10:37 18.03.2019
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից […]
14:47 07.03.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը. «Վերահսկողական համակարգեր գործում են համարյա բոլոր ոլորտներում: Եվրոպական երկրներում ավտոբուսների վրա դրված են վերահսկման մեքենաներ: Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և ամեն խնդիր տեսնում եմ: Այսօր աշխատանքի եմ եկել մետրոյով»: Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը […]
14:38 07.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: Այս առիթով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճեպազրույց է հրավիրել: «Ավտոբուս» ՓԲԸ-ն այլ հարակից ծառայություններ մատուցելով կարող է ունենալ համապատասխան շահութաբերություն, և այդ […]
12:44 07.03.2019
Այսօր Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` վարորդների հետ հանդիպման է եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով վարորդներին հորդորել է դադարեցնել գործադուլը: Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ […]
15:56 04.03.2019
Այսօր առավոտյան ՌԴ Յարոսլավլ քաղաքի կենտրոնում ավտոբուս է այրվել: Life-Shot ալիքի հրապարակած կադրերում երևում է, որ ավտոբուսն այրվել է ամբողջությամբ: Նշվել է նաև, որ ավտոբուսը երթուղային չէ, այն սպասարկել է մի կազմակերպության աշխատակիցների: Բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հետո բոլորը հասցրել են դուրս գալ: Տուժածներ չկան: Չի նշվում, սակայն, թե ինչ պատճառով է ավտոբուսում հրդեհ բռնկվել:
23:36 25.02.2019
Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է 16-ամյա անչափահաս Գրետա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ 15:00-ի սահմաններում, Գրետա Հարությունյանը (ունի Դաունի սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ […]
22:13 25.02.2019
Այսօր՝ 15:00-ի սահմաններում, 17-ամյա Գրետա Հարությունյանը (ունի Դաունի սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել է դեպի Չարբախ: Մինչ 20:40 երեխայից չկա ոչ մի տեղեկություն: Այս մասին հայտարարություն է տարածել People Care Service Eco Startup ֆեյսբուքյան էջը: Տեսնողներին խնդրում ենք զանգահարել մայրիկին՝ Մանուշակին՝ 077-24-94-05, «ՓԻՓԼ»՝ 041-26-21-51 […]
17:32 22.02.2019
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավտովթար է եղել երթուղային ավտոբուսի ու ամենագնացի մասնակցությամբ։ Առանց լուսացույցի խաչմերուկում ավտոբուսը նախ բախվել է ճանապարհը կտրող ամենագնացին, հետո վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի քանի երեխայի ու բախվել հարակից բնակելի շենքի պատին։ Վթարի հետևանքով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, բայց 7 մարդ տեղափոխվել է բուժհիմնարկների վերակենդանացման բաժանմունքներ։ Նրանց […]
17:16 15.02.2019
Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին` այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաջորդ տարվանից 450 ավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն ավարտվում են: «Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն, և մյուս տարի միայն 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ […]
16:44 15.02.2019
Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրության արդյունքները Մեծ Բրիտանիայից օրեր առաջ են ստացվել: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրում է վերջնական արդյունքները: Ծրագիրը պահանջում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որն, ըստ քաղաքապետի, միայն քաղաքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել: […]