TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Երևանի ավագանու ընտրություններ

Ավագանու արտահերթ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում է 53 նյութ

18:36 25.09.2018

ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]

̰
Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում. ՄԻՊ ներկայացուցիչ

23:02 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արտյոմ Սեդրակյանը: Վերջինս նշեց, որ գրասենյակը  վերջին տվյալներով՝ 46 ահազանգ է ստացել: Դրանց մի մասը առնչվել են  6 ամսից պակաս հաշվառում ունեցող քաղաքացիների ընտրության խնդրին, ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց  թեքահարթակների բացակայությանը և այլն: ՄԻՊ-ը […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների նախնական թիվը

21:30 23.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:

̰
Չէի ասի, որ այս ընտրությունները կատարյալ են, բայց համեմատելու չեն նախկինների հետ. Արամ Սարգսյան

16:37 21.09.2018

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, որ դրանք, չնայած կատարյալ չեն, սակայն համեմատելու էլ չեն նախկին ընտրությունների հետ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ընտրություններն առավելագույնն արդար են լինելու: «Այդ արդարության համար լծված է նաև պետությունը՝ ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ, դատախազությամբ, համայնքներով: Սա հետհեղափոխական շրջանի որպես առաջին […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել. Արարատ Զուրաբյան

14:55 21.08.2018

Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով այս ընտրություններին նույնպես կառաջադրի իր թեկնածությունը: Պատգամավորը գլխավորում է ՀՀՇ-ի ընտրական ցուցակը: Հարցին՝ ինչո՞ւ չառաջադրվեց «Ծառուկյան» դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ ինքը հանդես է գալիս այն քաղաքական ուժի անունից, որի անդամն է: Նա ընդգծել է՝ դաշինքում որևէ […]

̰
Կառավարությունը կրճատել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

11:57 16.08.2018

Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունն ընդունել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետները կրճատելու մասին որոշումը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Հա­յաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում   է. Կրճատել Երևանի […]

̰
BACK_TO_TOP