15:16 15.02.2020
Որբաթօրյա աղոթքի ժամանակ Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը: Տեղի են ունեցել բախումներ հավատացյալների հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը հրում հավատացյալներին, որոնք աղոթում են մզկիթի հարակից փողոցներում: https://twitter.com/RT_com/status/1228584729651240961?fbclid=IwAR3_AnQvE3rHCO-N_IpXphM3ej6HEhVsq6KUblF1X2cQVsgkM1HvbLtz7aQ
16:20 27.04.2019
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնվել է Սուրբ կրակը: Պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք վանկարկում էին «Քրիստոսը Հարություն առավ»: Հավատացյալները Սուրբ կրակից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Աստվածային կրակի մասնիկները այնուհետև տարածվում են ամբողջ աշխարհում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հազարավոր ուխտավորներ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում էին Սուրբ […]
15:11 27.04.2019
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ուղղափառներն ու կաթոլիկները սպասում են Զատիկի տոնի հրաշքներից մեկին՝ Բարեբեր կրակի (Սրբագործ կրակ) հայտնվելուն: «Սրբագործ կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ ժամանել են Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն այս արարողությանը: Սրբագործ կրակն անվանում են «ճշմարիտ լույս», […]
09:00 28.02.2018
Սրբավայրի դռները փակ էին երեք օր՝ ի նշան քաղաքային իշխանությունների որոշման դեմ բողոքի:
13:41 26.01.2018
«Մայր Աթոռի կապը Երուսաղեմի հետ մշտական է և այն չի ենթադրում որևէ այլ հարաբերություն», – այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Նա նշեց, որ Մայր Աթոռը միշտ հետամուտ է եղել տարբեր միջոցներով նեցուկ կանգնել Երուսաղեմի հայոց պատրիարքությանը: Տեր Վահրամի կարծիքով, Երուսաղեմի խնդիրը միայն հայության խնդիրը չէ, […]
09:16 19.12.2017
ԱՄՆ-ն վետոյի իրավունքով մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն էլ իր հերթին մերժում էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը: Այն առաջարկել էր Եգիպտոսը: Բանաձևում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը՝ «մեծ ափսոսանք» է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Ավելին՝ ըստ բանաձևի «Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որևէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք։ Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձևի օգտին։
10:50 16.12.2017
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու առաջարկը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթի գագաթաժողովի ժամանակ:
10:43 16.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում խոսել է Երուսաղեմի խնդրի մասին և մտահոգություն հայտնել, որ Երուսաղեմի կորուստի դեպքում մահմեդականները կկորցնեն Մեքքան և Մեդինան:
16:18 05.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:
15:13 28.11.2017
Հրեա լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս և ծանոթացել հայկական պատմամշակութային հարստություններին: Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ, Լապշինից ոչ պակաս հայտնի բլոգեր և վիրտուալ հոգևորական Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հրեա լրագրողը շրջել է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում և կից լուսանկարներով իր բլոգում պատմել տեսածի մասին: