10:13 15.06.2019
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: 100 կգ կշռող ռումբը գտել են քաղաքի կենտրոնական հատվածում շինարարական աշխատանքների ժամանակ: Քաղաքային իշխանությունները տարածքից ավելի քան 3 000 մարդ են տարհանել: Համաձայն իրավապահ մարմինների՝ սակրավորները վնասազերծել են ամերիկյան արտադրության ռումբը:
23:24 18.12.2018
Գերմանիայի Քյոլն քաղաքի գազալցակայաններից մեկի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 225 կգ-ոց ռումբ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Քաղաքի իշխանություններն անմիջապես տարածքից տարհանել են ավելի քան հազար մարդու: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սակրավորները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները: