13:11 19.04.2018
5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Բուշիր նահանգում, հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
12:14 09.04.2018
Ճապոնիայում՝ երկրի հարավարևմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում, լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից առնվազն չորս մարդ Է տուժել: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ամենաուժեղ ստորգետնյա ցնցման մագնիտուդը եղել Է 6․1: Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Ճապոնական ծովի ափից ոչ հեռու, իսկ օջախը մոտավորապես 12 կմ խորության վրա Էր: Դրանից հետո […]
13:09 27.03.2018
ՌԴ Փաստաբանների պալատի փոխնախագահ Հենրի Ռեզնիկը զուգահեռներ է անցկացրել Սպիտակի երկրաշարժի և Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի միջև:
17:48 25.02.2018
Այսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում, Ելփին գյուղից 8 կմ հարավ, տեղական ժամանակով ժամը 17:02-ին օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել երկրաշարժ՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ:
11:13 20.02.2018
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, ԱԻ նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն այսօր՝ փետրվարի 20-ին, հերթական անգամ խոսել են Հայաստանում սեյսմիկ ռիսկերից։
14:24 18.02.2018
Մեծ Բրիտանիայում վերջին տասնամյակում ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը՝ հղում անելով Բրիտանիայի երկրաբանական ծառայությանը:
16:39 10.02.2018
Այս մասին նշված է արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի զեկույցներում, որը փոխանցում է «Ռիա Նովոստին»:
17:52 24.01.2018
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել:
Ցնցումը զգացվել է Մուցու քաղաքից 92 կմ հեռավորության վրա՝ 40 կմ խորությունից:
16:09 23.01.2018
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափամերձ շրջանում 8.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Вести-ն՝ հղում կատարելով ռուսական Россия 24 հեռուստաալիքին: Ըստ աղբյուրի, ցնցման էպիկենտրոնը եղել է Ալյասկայի ծովածոցում: Տուժածների ու զոհերի մասին չի հաղորդվում:
10:39 13.01.2018
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը իրանական Իլամ քաղաքից 70 կմ և իրաքյան Մենդելի բնակավայրից 15 կմ հեռավորության վրա է: Երկրաշարժի օջախը եղել է 2 կմ խորությունում:
11:19 10.01.2018
Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափից 43կմ հեռավորության վրա, 7.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երեկոյան ժամը 10:52-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է բավականին քիչ խորության վրա՝ ընդամենը 10 կմ: Ցնցումները զգացվել են ողջ Հոնդուրասում, ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցնցումները զգացվել են նաև Բելիզում, սակայն այստեղ ևս երկրաշարժը վնասներ չի հասցրել: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան […]
10:42 05.01.2018
Այսօր առավոտյան Ճապոնիայում սխալմամբ գործել է հզոր երկրաշարժերի ազդարարման համակարգը: Այն աշխատում է ավտոմատ եղանակով այն դեպքերում, երբ անոմալիաներ հայտնաբերող սարքերի տվյալների համադրման արդյուքնում հնարավոր է լինում կանխատեսել 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Իրականում անոմալիաներ գրանցվել են, սակայն կանխատեսվող երկրաշարժի հզորությունը եղել է ոչ թե 7 կամ ավելի, այլ 3.9 մագնիտուդ: Սեյսմաբանների խոսքերով, ազդարարաման համակարգում պարզապես խափանում է տեղի ունեցել: Համակարգն աշխատում է հետևյալ կերպ: Ամբողջ Ճապոնիայի տարածքում միաժամանակ սկսում են հատուկ ձայնային ազնաշաններ արձակել բջջային հեռախոսները, անգամ եթե դրանք գտնվում են անձայն ռեժիմում: Իսկ բարձրախոսները, որոնք կան ճապոնական բոլոր քաղաքների բոլոր փողոցներում, սկսում են ազդարարել սպասվող երկրաշարժի մասին: Հատկանշական է, որ այս ազդարարման համակարգը համեմատաբար նոր է, այն մշակվել և գործի է դրվել 2011 թվականի մարտի 11-ի հզոր երկրաշարժից հետո: Այն ժամանակ Ճապոնիայի հարավ-արևելքը ցնցած երկրաշարժի հզորությունը հասավ 9 մագնիտուդի:
14:55 27.12.2017
1 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել այս գիշեր Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
11:28 26.12.2017
Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և հսկայական ազդեցություն գործեց շրջակա միջավայրի վրա: Թերևս այս հանգամանքն է, որ ստիպում է ճապոնացի գիտնականներին և խոշոր ընկերություններին աղետների հետևանքների կանխարգելման նոր տեխնոլոգիաներ մշակել:
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ընդամենը 11.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Ֆուկուսիմա 2» ԱԷԿ-ը: 2011 թվականի երկրաշարժին դրա բոլոր էներգաբլոկները հնարավոր եղավ ժամանակին կոնսերվացնել, իսկ հովացման համակարգը վերականգնվեց շատ շուտ: Դրա արդյունքում էլ մասնագետները կարողացան ռեակտորների ջերմությունը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: 2011 թվականի վերջերին արտակարգ իրավիճակը այդ ատոմակայանից հանվեց, թեև մինչ օրս ռեակտորներից մեկի վնասվածության ծավալների վերաբերյալ ճապոնացի մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր մինչև հիմա կարող են պահպանված լինել: Մարդկանց միջոցով դա պարզել անհնար է, քանի որ էներգաբլոկին մոտենալ արգելվում է: Եվ ահա խնդրի լուծումը գտել են հայտնի «Տոշիբա» ընկերության և միջուկային օբյեկտների շահագործման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են հատուկ ռոբոտ, որը նման է մետաղական օձի և ունի 13 մետր երկարություն: Հեռադիտակ-խողովակը ծայրին միացված տեսախցիկով կարող է մուտք գործել ռեակտորի հերմետիկ փակ հատված ու տեղաշարժվել այնտեղ հեռակառավարման միջոցով: Այս եղանակով «Ֆուկուսիմա 2»-ի թիվ 3 ռեակտորի հետազոտումը կսկսվի հաջորդ տարի: Իսկ 2023 թվականին նախատեսված է բարձրռադիոակտիվ վառելիքի դուրսբերումը թիվ 1 և 2 ռեակտորների հովացման ավազաններ:
09:29 21.12.2017
Իրանում երեկ ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս, Մալարդ քաղաքի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների մեկ մարդ է տուժել: Ցնցումները զգացվել են նաև Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ: […]
11:07 16.12.2017
Ափամերձ շրջանների բնակիչները, վախենալով ցունամիից, խուճապահար սկսել են հեռանալ, և տրանսպորտային միջոցների մեծ քանակության պատճառով խցանումներ են առաջացել: Բնակիչները տուն են վերադարձել միայն հաջորդ օրը, երբ իշխանությունները նրանց հավաստիացրել են, որ վտանգ չկա:
13:48 13.12.2017
Իրանի արևելքում՝ Քերման նահանգում, նոր երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով 58 մարդ է տուժել:
12:57 12.12.2017
Այսօր, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
19:00 08.12.2017
«Շանթ հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը պատրաստել է, որում ներկայացնում է 1988 թվականի երկրարշարժի հետ կապված հայտնի է եւ անհայտ փաստերը: