18:55 05.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ կղզում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Նշվում է, որ Լոմբոկը գտնվում է զբոսաշրջային հանրահայտ Բալի կղզուց ոչ հեռու։
17:50 31.07.2018
Ինդոնեզիայի զբոսաշրջային Լոմբոկ կղզում փրկել են ավելի քան 500 լեռնագնացի, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայտնվել էին ծուղակում: Այս մասին հայտնել է BBC-ն: Հիշեցնենք, որ կիրակի՝ հուլիսի 29-ին, Ռինջանի լեռան ստորոտից ոչ հեռու 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ավելի քան 160 մարդ՝ վիրավորվել: Վնասվել […]
09:17 29.07.2018
Առնվազն 10 մարդ է զոհվել հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել անցած գիշեր Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին, փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ 6․4 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է 3 մլն բնակչությամբ կղզին։ Երկրաշարժի օջախը գտնվել է գործող հրաբխի մոտ՝ 7 կմ խորության վրա։Աղետների հետևանքների վերացման […]
08:14 23.07.2018
Իրանի հարավարևելյան Կերման նահանգում 5․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն դարձել է 1 օրում Իրանում գրանցված 4-րդ ստորգետնյա ցնցումը։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 01։09-ին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Վերջին […]
23:02 22.07.2018
Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 146 տուժած:
20:50 22.07.2018
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է նահանգապետ Հուշանգա Բաջանդան, փոխանցում է TASS գործակալությունը։ Տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք՝ 10 կմ խորոության վրա։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 26 մարդ է տուժել […]
17:27 22.07.2018
26 մարդ է տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Տեղի բնակիչները տները վնասվել են։ Արտակարգ իրավիճակների հարցերով ծառայության ղեկավարը հայտնել է, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ։ Դա եղել է 1 օրում երրորդ երկրաշարժը։ Առաջինը՝ 4․7 մագիտուդով, գրանցվել էր տեղի ժամանակով 9․34-ին, […]
15:09 22.07.2018
Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
11:19 17.07.2018
Իրանի տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է RT-ն, տեղեկացնում է Ղազախստանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տվյալների ազգային կենտրոնը: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի ափերին ևս երկրաշարժ է եղել՝ 6,2 մագնիտուդով։
17:39 14.07.2018
Այսօր «Շիրակ» կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Սամվել Գալստյանի ու նրա երեք աշակերտների ցուցահանդես-վաճառքը։ Ստեղծագործող երեխաներն ու նրանց ուսուցիչն ապրում են Գյումրիի ծայրամասային թաղամասի՝ Սավոյան փողոցի տնակներում, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաները նկարում են իրենց շրջապատող միջավայրը՝ 30 տարի չվերանորոգվող փողոցը, տնակային կյանքը: Գեղանկարչական աշխատանքներում 13-14 տարեկան տղաների պատկերած տնակային պատկերները երբեմն զուգակցվում են […]
16:48 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով: ԱԻՆ-ից հայտնում են որ այն գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորությամբ, ուգնությունը՝ 2.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
19:42 07.07.2018
Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի ափամերձ շրջանում, հաղորդում է РИА Новости-ին: Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի օջախը ավելի քան 50 կիլոմետր խորության վրա: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 15 պրեֆեկտուրայում, ամենաուժեղը զգացվել է Տիբայում՝ 5 բալ, իսկ Տոկիոյում՝ 3: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
12:37 29.06.2018
Վրաստանի Քութաիս քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները Թբիլիսիի ժամանակով գրանցվել են ժամը 9:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից: Տուժածների և ավերածությունների մասին չկան տվյալներ: Երկրաշարժի հետևանքները զգացվել են նաև Թբիլիսիում:
09:12 27.06.2018
Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ […]
17:44 26.06.2018
Հավայի նահանգի Կիլաուեա հրաբխի՝ 5 օր անընդմեջ շարունակվող ժայթքման հետևանքով 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ երեկոյան ժամը 17:03-ի սահմաններում: Լեռան գագաթից ժայթքած մոխիրը բարձրացել է մոտ 2000 ոտնաչափ (ավելի քան կես կմ): Հաղորդվում է, որ անցած շաբաթվա ընթացքում այստեղ ավելի քան 4000 թեթև երկրաշարժ է […]
11:30 25.06.2018
5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին: Հետցնցումները եղել են 3.3 մագնիտուդ հզորությամբ, հաղորդում է Հունաստանի երկրաբանական ինստիտուտը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 30.4 կմ խորության վրա: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
22:08 18.06.2018
Ճապոնիայի արևմուտքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով ավիացիայի և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը խաթարվել է: Երկրաշարժից հետո 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց՝ մահացած վիճակում։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ 3 dead, dozens injured by earthquake in western Japan https://t.co/mUCDzf1X2O pic.twitter.com/A4B5U2zhO7 — Ottawa Sun (@ottawasuncom) June 18, 2018 Ինչպես […]
14:55 18.06.2018
Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին: «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում հյուսիսամերիկացիները առավելության են հասել 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել ացտեկների ծագող աստղ Իրվին Լոսանոն: Խփած գնդակից հետո Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրաշարժերի մոնիթորինգների ծառայությամբ զբաղվող SIMMSA ընկերությունը: […]
09:25 18.06.2018
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 200-ը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 4 պրեֆեկտուրաների բնակիչներ։ Հաստատվում է, որ 3 հոգի մահացել են։ Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի և մոտ 1 տասնյակ վիրավորների մասին։ Հիշեցնենք՝ այսօր 6,1 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Ճապոնիայի արևմուտքը։ […]
08:05 18.06.2018
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է NHK հեռուստաալիքը: Հզոր ցնցման հետևանքով 9-ամյա աղջիկ է զոհվել: Նշվում է, որ նրա մոտ տեղի է ունեցել շնչառության և սրտի կանգ: Աղջիկը մնացել է Տակացուկի քաղաքի դպրոցի փլատակների տակ: Եվս 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել առանց կյանքի նշանների: […]
21:33 07.06.2018
Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում է […]
23:36 06.06.2018
Հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և […]
21:24 06.06.2018
Հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ […]
17:55 06.06.2018
Այսօր՝ հունիսի 6-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում: ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17.07-ին՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը եղել է 4.3 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, […]
17:31 06.06.2018
Րոպեներ առաջ դարձյալ ցնցումներ են զգացվել Հայաստանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է Լոռիում ու Վայոց ձորում: ԱԻՆ-ից մանրամասները՝ քիչ ուշ:
08:59 06.06.2018
Սույն թվականի հունիսի 6-ին`տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]
23:08 05.06.2018
Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 […]
09:31 05.05.2018
Հայաստանում մայիսի 5-ին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հայտնել է ՀՀ ԱԻՆ-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում՝ ժամը 06:55-ին: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: