00:24 18.09.2018
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]
13:32 12.09.2018
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցնցման ուժգնությունն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 5.2 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է այդ երկրի Կումլուջա քաղաքի տարածքում: Զոհերի ու տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: M5.4 #earthquake (#deprem) strikes 109 km S of #Antalya (#Turkey) 5 min ago. Effects reported by eyewitnesses: […]
11:35 10.09.2018
Ճապոնիայի հյուսիսում երկրաշարժի հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, ևս 660 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան: Վերջինիս խոսքով` փրկարարական գործողությանը մասնակցել են 40 հազար զինծառայողներ, ոստիկաններ, հրշեջներ, աշխատանքների մեջ ներգրավվել են ավելի քան 60 ուղղաթիռներ: Հիշեցնենք` Ճապոնիայի հյուսիսում նախորդ շաբաթ տեղի […]
11:07 09.09.2018
Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։ Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։ Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը […]
18:45 08.09.2018
Ճապոնիայի Հոկայդո կղզում երկրաշարժից հետո՝ երկու օրվա ընթացքում, տեղի է ունեցել 125 հետցնցում: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ երկրաշարժից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, երկրաբանական տարբեր շերտերում հնարավոր են հետցնցումներ: Հիշեցնենք, որ սպտեմբերի 6-ի գիշերը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյում: Ըստ վերջին տվյալների՝ տուժել է ավելի քան 100 մարդ, […]
17:15 08.09.2018
Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունան նահանգում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը՝ հղում անելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին: Սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են նաև, որ երկրաշարժից հետո գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 50 հետցնցում: Արտակարգ իրավիճակների արձագանքման նահանգային կենտրոնը աղետի […]
12:46 08.09.2018
Իրանի հարավարևելյան հատվածում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2-ը տուժել են, տեղեկացնում է korrespondent.net-ը: Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 18-ամյա աղջիկ, իսկ հետցնցումներից 2 մարդ է տուժել: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել […]
08:40 08.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]
11:53 07.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 16, տուժել` 300 մարդ, ևս 26 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հաղորդել է KYODO գործակալությունը։ Ինչպես արդեն հայտնել էինք, երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ, ցնցումները վնաս են հասցրել ճանապարհներին: Ինչպես […]
20:03 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 9, տուժել` 300 մարդ, ևս 30-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK-ն: Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ՝ երկրում վնասվել են նաև ճանապարհներ: Ինչպես հաղորդվում է, […]
10:25 06.09.2018
Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]
20:00 31.08.2018
Ղազախստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթի քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին այժմ տվյալներ չկան:
15:49 29.08.2018
Ադրբեջանի հարավում գտնվող, Իրանի հետ սահմանակից և հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում տեղի է ունեցել ոչ մեծ ուժգնության՝ 5 բալանոց երկրաշարժ, որը հարևան բնակավայրերում զգացվել է 3-4 բալանոց ցնցումների տեսքով։ Թեև փոքր ուժգնությանը, երկրաշարժը կարողացել է վնասել թալիշների տները։ 40 տուն տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել այս երկրաշարժի հետևանքով։ Զոհեր չեն եղել։ Ցնցումներից ամենաուժեղը եղել […]
17:54 28.08.2018
Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]
19:44 26.08.2018
Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 2 զոհի և 232 տուժածի մասին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի […]
11:33 26.08.2018
Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով 232-ի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Կերմանշահ նահանգի իշխանություններին։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 1 զոհի և 140 վիրավորի մասին։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը […]
09:21 26.08.2018
Ավելի քան 140 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Press-TV-ն։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի մասին։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3 կմ […]
15:09 22.08.2018
6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
07:29 22.08.2018
Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]
07:12 22.08.2018
Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]
11:34 20.08.2018
Նվազագույնը 5 մարդ է զոհվել երկրաշարժի նոր ցնցման հետևանքով, որը տեղի է ունեցել ինդոնեզական Լոմբոկ կղզու մերձակայքում: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումները, իսկ գրեթե 12 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 6,9 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումները առաջացրել են սողանքներ, […]
07:45 20.08.2018
Թուրքիայի կենտրոնական մասում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Անդիրին քաղաքից 23 կմ հարավ և Օսմանիայից 34 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
07:23 20.08.2018
Առնվազն 2 մարդ է զոհվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր ուժգին ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Ինչպես հայտնել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, ավերվել են նաև բազմաթիվ բնակելի տներ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Օգոստոսի 19-ի առավոտյան կղզու արևելքում գրանցվել էր 6․2 մագնիտուդով երկրաշարժ, ավելի ուշ տեղի էր ունեցել ևս մեկը՝ 6․9 […]
07:26 15.08.2018
Գիշերը 4․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Իտալիայում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ապենինյան թերակղզու Ադրիատիկ ափի Կամպոբասո նահանգում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
08:22 13.08.2018
Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է 8 վիրավորի մասին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են տեղի իշխանությունները։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 5 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Յույսի շրջանը։ Ստորգետնյա ցնցումը զգացվել է տեղի ժամանակով 1:44-ին (Երևանի ժամանակով 21:44-ին)։ Սեյսմոլոգները երկրաշարժից հետո գրանցել են տարբեր մագնիտուդներով ավելի քան 120 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումների […]
13:10 09.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ զբոսաշրջային կղզում կրկին գրանցվել է ուժեղ երկրաշարժ է, որի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ, իսկ մարդիկ խուճապահար վազել են փողոց: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: Նշենք, որ ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6.2 մագնիտուդ ուժգնություն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ […]
20:37 08.08.2018
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի: Այս մասին հայտնում է տեղի ANTARA գործակալությունը։ Նշվում է, որ տվյալներն ստացվել են այսօր՝ շրջանների ղեկավարի հետ կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Վնասվածքներ է ստացել […]
00:49 08.08.2018
Երկրաշարժի պատճառով Ինդոնեզիայում ավերվել է մզկիթ, ու դրա ավերակների տակ է մնացել 50-ից ավելի մարդ։ Երկրաշարժը երկհարկանի մզկիթը քանդել է այն պահին, երբ մի քանի տասնյակ մարդ նամազ էր անում այնտեղ։ Մզկիթի ավերակների տակից մարդկանց դուրսբերումը կատարվում է մարդկային ուժերով, քանի որ տեխնիկական միջոցներ չկան։ Ինդոնեզիայում երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ 6,6-7 բալ ուժգնությամբ […]
09:44 06.08.2018
Երեկ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր 82 զոհի մասին։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը […]
22:30 05.08.2018
Ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիները ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժը 32 մարդու կյանք է խլել։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։