TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Երկրաշարժ

Թբիլիսիում երկրաշարժ է տեղի ունեցել

18:18 05.11.2018

Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 17:36-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Վրաստանի մայրաքաղաքում: Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ 2.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեբի շրջանում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

̰
Ադրբեջանի թալիշաբնակ շրջանում երկրաշարժ է գրանցվել

15:52 05.11.2018

Ադրբեջանի հարավում առավոտյան տեղի է ունեցել 3,5-3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ թեև ցնցումները զգացվել են, բայց որևէ վնաս չեն պատճառել, տուժողներ չկան։ Երկրաշարժը եղել է Ադրբեջանի այն հատվածում, որտեղ ապրում է ազգությամբ թալիշ բնակչությունը։ Ցնցումները զգացվել են առավոտյան 10։00-ի շրջանում։

̰
Հունաստանում կես ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 04.11.2018

Անցած գիշեր կես ժամվա ընթացքում Հունաստանի ափերի մոտ երեք երկրաշարժ է գրանցվել։ Դրանք եղել են 3,5, 4,7 և 4,9 մագնիտուդներով: Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվում է Աթենքից 253 կմ հեռու, երկրորդինը՝ 285 կմ հեռու: Ամենաուժեղը եղել է երրորդ ցնցումը, որի օջախը մոտ է գտնվել Զակինֆոս կղզուն և գտնվում է մոտ 10 կմ խորության վրա:  Ավերածությունների և […]

̰
4-րդ «Դ»  դասարանցիների երկրաշարժի օրվա հիշողությունները 30 տարի անց` 1 գրքում

20:20 29.10.2018

1988 թվականի դեկտեմբերի 7-ը վերհիշում են Լենինականի թիվ 23 միջնակարգ դպրոցի 4-րդ Դ դասարանի աշակերտները:  «Դասամատյան 4-րդ «Դ» դասարան». համադասարանցիներն այս վերնագրով գիրք են հրատարակել։ Տեքստերի հեղինակներն իրենք են՝ այդ օրվա ապրումների պատմություններով։ 10 տարեկան դպրոցականներն արդեն 40 տարեկան են՝ ընտանիքներ կազմած, մեծ մասն այս քաղաքից հեռացած: Բայց նրանց շարունակում է միավորել մեկ բան՝ 88-ի […]

̰
Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:53 28.10.2018

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում ՝ Բորժոմիի Վարդգինեթ գյուղում, այսօր՝ ժամը 13:03-ին, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

22:13 27.10.2018

Հոկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 44.740 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գառնի գյուղից 3 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում՝ 2-3 […]

̰
Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք

07:14 26.10.2018

Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6․8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պատրա քաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Տուժածների ու ավերածություննեերի մասին տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Հունական ծովում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։ Բուն երկրաշարժից կես ժամ առաջ տեղի է ունեցել 5 մագնիտուդով […]

̰
Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել

00:09 23.10.2018

Ճապոնիայի հյուսիսարևելյան Հոնսյու կղզում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարություն է տարածվել Ճապոնիայի Օդերևութաբանության գլխավոր գործակալության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդերևութաբանները հերքել են ցունամիի վտանգը: Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:45-ի սահմաններում՝ Ֆուկուսիմա նահանգից արևելք ընկած հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ջրի մակերևույթից 50 կմ խորությամբ: Զոհերի […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հասցրած վնասը գնահատվել է 911 մլն դոլար

10:38 22.10.2018

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հասցրած վնասը գնահատվում է 911 մլն դոլար: Այս մասին հայտնում է Jakarta Post-ը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությանը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ վնասի գումարը կարող է աճել, քանի որ հետևանքների մասին լիարժեք տեղեկատվություն չկա: Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 2256 մարդ, ավելի քան 220 հազար […]

̰
Պայմանական երկրաշարժ և իրական վթար Գյումրիում. փրկարարները ցուցադրական վարժանք են անցկացրել

16:46 18.10.2018

Գյումրիում կառուցվելու է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք: Այս մասին ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն այսօր տեղի ունեցած ցուցադրական վարժանքների ընթացքում: Փրկարարները գործնականում ցուցադրել են, թե ինչ պատրաստվածություն ունեն երկրաշարժերի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար: Ցուցադրական վարժանքներն ի հայտ են բերում փրկարարական ծառայության թերությունները և տեխնիկական հագեցվածության խնդիրները: Դրանցից առաջնայինը Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատի շենք ունենալն […]

̰
Սյունիքում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

10:45 15.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2091-ի

14:22 14.10.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 2091-ի, ավելի քան 680 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Detik պորտալը՝ հղում անելով իշխանություններին: Չնայած այն բանին, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են դեռևս հոկտեմբերի 12-ին, տների փլատակների տակից դեռևս հայտնաբերվում են մարդկանց մարմիններ: Վիրավորների թիվն անցնում է 10.5 հազարը, […]

̰
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

19:26 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայի տարածքում. կան զոհեր

21:58 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:44-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 7.460 և արևելյան երկայնության 114.450 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Սիտուբոնդո քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 9 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ երկրաշաժի հետևանքով […]

̰
Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 15-ի

23:15 09.10.2018

Հայիթիին պատուհասած երկրաշարժից զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 300-ը: Երկրաշարժը նաև ոչնչացրել է 40 տուն: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 20.040 և արևմտյան երկայնության 72.970 աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 2002-ի

22:24 09.10.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 2002-ի: Այս մասին հաղորդում է Анадолу- ն: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ 1068 զոհերը հուղարկավորվել են տեղի 3 գերեզմանատներում, 934-ի մարմինները հանձնվել են հարազատներին: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 4084-ի: Վնասվել են Պալուի, Դոնգալայի և Սիրիի 67 310 շինություններ: Շուրջ 5000 մարդ համարվում է անհետ կորած: […]

̰
Տղամարդու դավաճանությունը բացահայտվել է երկրաշարժի պատճառով. ուշագրավ դեպք Ճապոնիայում

20:30 09.10.2018

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ճապոնիայում: Տղամարդու դավաճանությունը բացահայտվել է երկրաշարժի, ավելի ճիշտ՝ երկրաշարժի մասին հեռախոսին ստացված հաղորդագրության պատճառով: Բանն այն է, որ Ճապոնիայում, եթե հնարավոր է լինում երկրաշարժեր ու ցունամիներ կանխատեսել, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվությունը սեյսմիկ ծառայությունից բջջային օպերատորների միջոցով անմիջապես ուղարկվում է բոլոր բաժանորդներին: Տղամարդն իր ընկերուհու հետ եղել է գնացքում, երբ երկուսի […]

̰
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ռուս ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի

13:15 09.10.2018

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է արտասահմանյան այն ֆիլմերի ցանկը, որոնք հավակնում են ստանալ կինոյի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը՝ «Օսկար»-ը: Այսպես, 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակում: Ֆիլմն առաջադրվել է Հայաստանի կողմից: Ֆիլմի սցենարը կառուցվել է Գոռ անունով հերոսի շուրջ, որն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում: Սպիտակի երկրաշարժը, ըստ ֆիլմի […]

̰
Երկրաշարժ Հայիթիում․ կան զոհեր

11:04 07.10.2018

Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 20.040 և արևմտյան երկայնության 72.970աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «France-Presse» լրատվական գործակալության՝ երկրաշարժի […]

̰
Իտալիայում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

20:27 06.10.2018

Իտալիայի Կատանիա նավահանգստային քաղաքում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկրաշարժի հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ և շինություններ: Դեպքի վայրում բազմաթիվ փրկարարներ են աշխատում:

̰
Երկրաշարժից հետո Ինդոնեզիայում հազարավոր մարդիկ են մնացել փլատակների տակ

18:58 06.10.2018

Ինդենեզիայում ավելի քան 152 հազ մարդ կարող է գտնվել երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակների տակ: Այս մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարության լրատվության բաժնի ղեկավարը: «Կարծում ենք, որ Սուլավեսի կղզում նվազագույնը 152 հազար բնակիչ տների, շինությունների փլուզումից հետո ողջ-ողջ թաղվել է փլատակների տակ»,- պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Bernama գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է. կան հարյուրավոր անհետ կորածներ

17:50 06.10.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 1650-ին:: 563 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Detik-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին: «Ներկա պահին 1648 մարդու մարմին է հուղարկավորվել, միևնույն ժամանակ, 563 մարդ անհետ կորել է»,- ասել է աղբյուրը: Նա նշել է, որ զոհված ոչ բոլոր քաղաքացիների ինքնությունն է հաջողվել […]

̰
Ճապոնիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

16:56 05.10.2018

Ճապոնիայի Հոկայդո կղզում  5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է АР-ը: Երկրաշարժը տեղի է ունեցել կղզու հյուսիսային հատվածում, որտեղ նախորդ ամիս տեղի ունեցած երկրաշարժը բերել էր սողանքների և զոհերի: Գիտնականները տարածաշրջանի բնակիչներին տեղեկացրել են հնարավոր հետցնցումների մասին: Զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկատվություն դեռևս չկա:  

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1407-ի

15:01 03.10.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 1407-ի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն իսկ 519 մարդու են հուղարկավորել: Դեռևս սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդ երկրաշարժ: Շատ չանցած նույն շրջանում գրանցվել  7,5 մագնիտուդ ուժգնությամբ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1200-ի

08:17 01.10.2018

Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 100 բանտարկյալ փախուստի է դիմել

16:38 30.09.2018

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 384-ի

13:00 29.09.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ինդոնեզական պետական մարմիններին: Տուժածների մասին տեղեկությունները դեռ  չեն ճշգրտվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից ու ցունամիից 356 մարդ է տուժել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել:    

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել

11:00 29.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով  բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50  զոհ կա:

̰
Ինդոնեզիայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

16:51 28.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5  մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Պալու քաղաքից  78 կիլոմետր հեռավորության վրա: Հիմնական ցնցումից հետո մի քանի հետցնցում է գրանցվել, որոնցից 2-ի մագնիտուդը կազմել է 5․8: Reuters-ի տվյալներով՝ հայտնի է 1 զոհի և 10 տուժածի […]

̰
BACK_TO_TOP