18:08 27.02.2019
Փետրվարի 27-ին առավոտյան Իրանի արևմուտքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Նշվում է, որ 17 մարդ տուժել է: Ըստ գործակալության տեղեկությունների` երկրաշարժը 4.7 մագնիտուդ ուժգնության է եղել և տեղի է ունեցել այսօր առավոտյան: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խորեմաբադ քաղաքից 62 կմ հարավ-արևմուտք:
18:23 22.02.2019
Ադրբեջանում փետրվարի 4-5-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Շամախիի շրջանի հազարավոր բնակիչներ երկրի իշխանություններին են դիմել՝ հատուցելու իրենց բնակարանների ու տներին երկրաշարժի պատճառով հասցված վնասները։ Մինչ այս ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ վնասները չնչին են, իսկ հիմա խոստովանում են դրանց մասշտաբայնությունը։ Փետրվարի 5-ին ՀՀ ԱԻՆ սեյսմոլոգներն արձանագրել են, որ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում օջախի […]
11:24 22.02.2019
Ճապոնիայի հյուսիսում`Հոկայդո կղզում, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Իբուրի բնակավայրի շրջանում, 30 կիլոմետր խորության վրա: Նախնական տվյալներով`տուժել է առնվազն 4 մարդ: Շինություններին հասցված վնասների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ 74 տուն մնացել է առանց ջրամատակարարման: Կղզում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է:
07:55 21.02.2019
Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի արևմուտքում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ մոտ 8 կմ խորությամբ։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։
18:48 19.02.2019
Սամցխե-Ջավախեթիի շրջանում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,2 մագնիտուդ: Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 14:59-ին, Նինոծմինդա քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաթխա գյուղում: Ավերածության կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
13:34 19.02.2019
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկանում ենք Ermenihaber-ից: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը եղել է 11.25 մետր: Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում: Նշվում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
00:06 14.02.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով: Խմբի կազմում ներառված են ինչպես […]
20:56 10.02.2019
Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։
17:22 06.02.2019
«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին»,- այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց […]
12:19 06.02.2019
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ […]
00:05 06.02.2019
Սույն թվականի փետրվարի 5-ին`տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության […]
08:42 04.02.2019
Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել […]
09:52 03.02.2019
Փետրվարի 3-ին ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
15:43 26.01.2019
Հունվարի 25-ին Գյումրի Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին: Համերգից հետո նախագահը հանդիպել է […]
10:38 21.01.2019
Չիլիում շաբաթ օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից, պարզվում է, զոհեր են գրանցվել: Մահացել են Կոկիմբո քաղաքի երկու բնակիչներ՝ 74-ամյա կին և 60-ամյա տղամարդ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մահացել են ոչ թե բուն երկրաշարժի պատճառով, այլ այդ պահին առաջացած վախի և սթրեսի հետևանքով: 60-ամյա տղամարդը երկրաշարժի ժամանակ եղել է մեքենայի ղեկին և հենց այդ […]
23:55 14.01.2019
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ` ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:29-ին: Նախնական տեղեկություններով՝ 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը եղել է Ամբրոլաուրիում՝ Ծեսի գյուղից 13 կմ հեռավորությամբ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
10:11 10.01.2019
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:
07:18 07.01.2019
Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]
08:26 26.12.2018
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: […]
07:15 24.12.2018
Ասիայում մի շարք ուժգին երկրաշարժեր են գրանցվել։ 5․7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքային շրջանից 170 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորությամբ։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Երկրաշարժը ցնցել է նաև Ճապոնիան։ 5․5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է […]
23:15 23.12.2018
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին ցունամի է եղել։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա փլուզումից, որը կարող էր իր հերթին […]
09:05 22.12.2018
Կամչատկայի ափերին 3.8-4.2 մագնիտուդով մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.8, 4.0 և 4.2 մագնիտուդով: Ցնցումների էպիկենտրոնները գտնվել են 88 կմ, 85 կմ և 65 կմ խորությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կամչատկայի ափերի մոտ […]
22:27 20.12.2018
Կամչատկայի ափերի մոտ 7․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվում է 85 կիլոմետր խորությամբ: Եվս մեկ ցնցում 7.4 մագնիտուդով տեղի է ունեցել 40 կիլոմետր խորությամբ: Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ ցունամիի վտանգ կա: Ըստ տեղեկատվության՝ ցունամիի ալիքները կարող են տարածվել Ռուսաստանի ափերի երկայնքով՝ մինչև 300 կիլոմետր շառավղով: […]
11:46 20.12.2018
Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]
15:08 18.12.2018
Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]
21:03 16.12.2018
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։ Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի […]
13:15 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ […]
22:22 07.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]
19:42 07.12.2018
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց բժիշկ Թեյմուրազ Գոգիձեին պարգևատրել է Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով՝աղետից տուժած տասնյակ մարդկանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկ Գոգիձեն Թբիլիսիում վիրահատել է երկրաշարժից տուժած տասնյակ վիրավորների։ Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից, ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած […]