TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Երկրաշարժ

Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

09:11 14.06.2019

Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:27 12.06.2019

Վրաստանի սեյսմիկ ծառայության ազգային կենտրոնի տեղեկությամբ` Ախալցխայից (Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան) 17 կմ հեռավորությամբ՝ Ացկուրի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 12:44-ին: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա: Մեկ րոպե անց գրանցվել են հետցնցումներ: Այս անգամ ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է 6 մ խորության […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք

23:00 09.06.2019

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

10:27 08.06.2019

Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Ի՞նչ ազդեցություն են թողել երկրաշարժը, պատերազմը հասարակության վրա. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

19:44 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է այն մասին, թե ինչն է խանգարում և ինչն է օգնում մեր երեխաներին կայանալ` որպես լիարժեք սոցիալականացված էակ: «Տրավման ոչ թե խանգարում, այլ օգնում է մեզ հետագա տրավմաները հաղթահարելու, բայց, ցավոք սրտի, վերջին 30 տարվա մեջ մենք և´ բնական աղետ` երկրաշարժ ենք ունեցել, և´ մարդկային գործոնով պայմանավորված աղետ՝ պատերազմական, […]

̰
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

12:22 03.06.2019

Ստամբուլից ոչ հեռու 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) մամուլի ծառայությունը: «Բուրսա նահանգում` Հենդեք բնակավայրի մերձակայքում, տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է […]

̰
Հզոր երկրաշարժ Պերուում․ կան վիրավորներ և ավերածություններ

19:40 26.05.2019

Պերուի հյուսիսում 8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերվել է ավելի քան 15 շինություն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնն իր թվիթերյան էջում։ Կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Perublica պարբերականի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Պերուի քաղաքների մեծ մասում։ Շինություններն ավերվել են Սան-Մարտին և Լորետո շրջաններում։ Նշվում է, որ հիվանդանոցներից մեկի […]

̰
Տոկիոյում տեղի ունեցած երկրաշարժը ընդհատել է Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը

19:00 25.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժն ընդհատել է գեղասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը, որը մասնակցում էր Fantasy սառցե շոուին: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Տիբա վարչական միավորը, որտեղ տեղի է ունեցել շոուն: Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի ելույթը ևս ընդհատվել է, իսկ նա […]

̰
Տոկիոյի մերձակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ

14:59 25.05.2019

Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է NHK News-ն իր «Թվիթերի» էջում: Ինչպես նշվում է, երկրաշարժի էպիկենտրոնը Բոսո թերակղզու հարավային մասում է եղել տեղակայված: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա: Ներկայումս երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան: 午後3時20分ごろ、千葉県で震度5弱の揺れを観測する地震がありました。この地震による津波の心配はありません。 地震発生時の千葉市、木更津市の映像です。https://t.co/ptDDrJQEUs#nhk_news pic.twitter.com/XM3uuyRpaA — NHKニュース (@nhk_news) May 25, 2019  

̰
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

17:53 18.05.2019

Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]

̰
Երկրաշարժ Պանամայում․ կան վիրավորներ

07:46 13.05.2019

Առնվազն 5 մարդ, այդ թվում 3 անչափահասներ են տուժել Պանամայում երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Կոստա Ռիկայի հետ այդ երկրի սահմանին։ Այս մասին ասվում է երկրի քաղպաշտպանության ազգային համակարգի թվիթերյան էջում։ Ստորգետնյա ցնցման հետևանքով ավերվել ու վնասվել են բնակելի մի քանի շինություններ։ 6․1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, 12 կմ խորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել […]

̰
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

16:18 11.05.2019

Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

14:25 10.05.2019

Առնվազն 2 մարդ է տուժել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: […]

̰
Սյունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:03 10.05.2019

Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]

̰
Ճապոնիայում 1 ժամ տարբերությամբ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

08:45 10.05.2019

Ճապոնիայի ափերի մոտ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կյուսյու կղզու հարավ-արևելքում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Էպիկենտրոնը գտնվել է Միյաձակի քաղաքից 39 կմ արևելք, օջախը եղել է 40 կմ խորությամբ։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դրանից 1 ժամ առաջ նույն […]

̰
Երկրաշարժ Արցախում

09:30 05.05.2019

Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք, Չարեքտար […]

̰
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

09:02 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։  

̰
Գյումրիում Սպիտակի երկրաշարժի հոգեբանական տրավմաները մարդկանց մոտ հաղթահարված չեն. աշխարհի հոգեվերլուծողների գնահատականը

08:46 27.04.2019

Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած 30 հոգեբաններ ու հոգեվերլուծողներ Գյումրիում մասնակցել են միջազգային երկօրյա գիտաժողովի։Այն նվիրված է Գյումրիում և Սպիտակում հոգեվերլուծական ծառայության հիմնադրման 30-ամյակին։ Մասնակիցներից շատերը 88-ից հետո աղետյալ քաղաքներում նոր ծառայության հիմնադիրներն են: Նրանք 88-ի աղետից 30 տարի անց խոսել են երկրաշարժի հետևանքների, ինչպես նաև պատերազմների, աղետների ու ահաբեկչությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների մասին: […]

̰
Արցախում երկրաշարժ է եղել. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

14:08 24.04.2019

Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է  Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]

̰
Մարսի վրա առաջին անգամ երկրաշարժ է գրանցվել

07:26 24.04.2019

Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ի՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ սեյսմաչափը […]

̰
Թուրքիայի Մալաթիայում տեղի է ունեցել երկրաշարժ

13:34 15.04.2019

Թուրքիայի արևելյան նահանգներից մեկում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների չեզոքացման ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մալաթիա քաղաքից 30 կմ հյուսիս ընկած Արգուվան բնակավայրի մոտ։ Ցնցումների օջախը եղել է 4,7 խորությունում։ Մարդկային կորուստների, փլուզումների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

̰
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել

21:00 30.03.2019

Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:

̰
Երկրաշարժ Հյուսիսային Կորեայի միջուկային զորակայանից ոչ հեռու

08:34 21.03.2019

2․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Համգեն-Պուկտո նահանգի Փհունգերի շրջանում գտնվող միջուկային զորակայանից 1 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Նշվում է, որ գրունտի տատանումներն ունեցել են բնական ծագում, դրանք չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետևանք։ Վերջին նման […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ

14:42 20.03.2019

3 մարդ թեթև վիրավորում է ստացել Թուրքիայի արևմուտքում` Դենիզլի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Թուրքիայի արևմուտքում: Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժ. 06.34-ին […]

̰
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

12:46 20.03.2019

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Դրա տեղեկություններով` ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքից (մոտ 2,5 մլն բնակիչ) 236 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 27 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել  Ճապոնիայի 2011թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

21:44 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք և ծաղիկներ խոնարհել 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ […]

̰
Հոկայդո կղզում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:08 02.03.2019

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Նեմուրո թերակղզու շրջանում։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Պերուում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 01.03.2019

Պերուի հյուսիսային հատվածում հզոր` 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Daily Mail-ը: Ցնցման օջախը եղել է 257 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:50-ին: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը նշել է, որ երկրաշարժի հետևանքով ավերիչ ցունամի չի սպասվում: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան:  

̰
Գյումրիում տեղադրված Սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարը երկրաշարժից կոտրվել էր

23:28 28.02.2019

Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակն այսօր հարգել են Գյումրիում, ծաղիկներ են խոնարհել Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում տեղադրված խաչքարին: Ծաղկեդրմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները: Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի հեղինակը վաստակավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։ «Հայրս պատմում էր,որ երկրաշարժի ժամանակ հուշարձան-խաչքարը  շրջվել ու կոտրվել էր, բաժանվել բազմաթիվ մասերի: Հետո հայրս  նորից վերականգնեց խաչքարը, […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան վիրավորներ

15:44 28.02.2019

Առնվազն 11 մարդ է տուժել Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Նշվում է, որ 5.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր, Սումատրայի նահանգի հարավում: Ստորգետնյա ցնցման օջախի խորությունը կազմել է 10 կիլոմետր, իսկ էպիկենտրոնը գտնվել է Պասաման քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ երկրաշարժի պատճառով տարհանվել է […]

̰
BACK_TO_TOP