TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Երկրաշարժ

Ինդոնեզիան ջունգլիներում նոր մայրաքաղաք կկառուցի

11:24 06.09.2019

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Բորնեո կղզու ջունգլիներում նոր մայրաքաղաք կառուցելու մտադրության մասին, գրում է Lonely Planet-ը: Ջակարտայի էկոլոգիական և տնտեսական խնդիրների պատճառով իշխանությունները որոշել են մայրաքաղաքը տեղափոխել մեկ այլ վայր: Ջակարտայում տարեկան գրանցվում է 10 սմ-ով իջվածք․ կա ջրհեղեղի ռիսկ: Հավանականությունը փոքր է, որ նոր մայրաքաղաքում երկրաշարժ, ցունամի, սողանք, հրաբխային ժայթքում և այլ բնական […]

̰
Շիրակի մարզի Բարձրաշեն՝ Բաբըռլու լուծարված գյուղի խնդիրները 1 ցուցահանդեսում

19:40 05.09.2019

Շիրակի մարզի Բարձրաշեն՝ նախկին Բաբըռլու գյուղի կյանքը հայ, ռուս և ամերիկացի լուսանկարիչների աշխատանքներում: «Վերջին ելք» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել 1980-ականներին լուծարված գյուղի նախկինն ու ներկան: Նախաձեռնությունը լուսանկարիչ Գերման Ավագյանինն է: Նա օտարազգի լուսանկարիչների հետ բացահայտել է դատարկված գյուղի կյանքը: Հետաքրքիր պատմություններով բնակավայրը հայտնի դարձնել նաև իր հողին ամուր կառչած բնակիչներով, ովքեր, չնայած կենսական վատ […]

̰
Բացառիկ որոշում եմ կայացրել՝ վթարի ենթարկված 2 փրկարարներին ԱԻՆ ողջ անձնակազմի անունից պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով․ Ցոլակյան

13:17 04.09.2019

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]

̰
Փրկարարը հերոս է, իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը. Ֆելիքս Ցոլակյան

11:34 04.09.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]

̰
Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է

21:40 03.09.2019

Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում […]

̰
Դեկտեմբերի 7-ը կնշվի նաև որպես Աղետներին դիմակայունության օր․ նախագիծ

11:21 03.09.2019

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տրվեց կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել ամեն օր, ինչին […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների նկատմամբ պետության պարտավորությունների կատարման հարցերը

19:18 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]

̰
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում

23:20 30.08.2019

Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում: 2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց […]

̰
Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի

12:21 30.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է դիվանագետների այցը Գյումրի: «Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի քաղաք»,- գրել է նա: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն […]

̰
Երկրաշարժ Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք. Ցնցումները զգացվել են նաև Գորիսում ու Նոյեմբերյանում

11:25 22.08.2019

Օգոստոսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, […]

̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք

15:44 21.08.2019

Սույն թվականի օգոստոսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին […]

̰
Թուրքիայում երկրաշարժը շուրջ 1000 տուն է վնասել

20:00 10.08.2019

6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում վնասել է մոտ 1000 տուն: Այս մասին հայտնում է ABC-ն: Հայտնի է, որ 108 կառույց ուժեղ վնաս է կրել, իսկ 868 տների վնասները զգալի չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 30 մարդ տուժել է Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:    

̰
Երկրաշարժ Ադրբեջան-ՌԴ սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում

12:19 10.08.2019

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ, կան ավերածություններ

11:40 09.08.2019

Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է NTV-ն: Նշվում է, որ էպիկետրոնը գտնվում է Ստամբուլից 600 կմ հեռավորության վրա՝ Դենիցլի քաղաքում: Օջախի խորությունը կազմել է 13 կմ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մի շարք նահանգներում՝ Անթալիա, Մուղլա, Իսպարտա, Բուրդուր: Երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ: Այն նաև վնաս է հասցրել նահանգի օդանավակայանին, փլվել […]

̰
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել․ կան տուժածներ

17:45 08.08.2019

Թուրքիայի հարավ-արևմուտքում` Դենիզլի նահանգում, 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, գրում է Daily Sabah-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բոզկուրտ շրջանում: Առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 17։25-ին: Րոպեներ անց երկրորդն է գրանցվել` 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Բոզկուրտի քաղաքապետ Բիրսեն Ջելիկը հայտնել է տուժածների մասին: Զոհեր չկան: Մի քանի շենք վնասվել է: Դենիզլիի շրջանից բժիշկների խումբ է ուղևորվել […]

̰
Շիրակի և Լոռու մարզերում կլուծվի երկրաշարժից անօթևան մնացած 61 ընտանիքի բնակարանային խնդիր․ Վահագն Վերմիշյան

14:39 08.08.2019

«Երկրաշարժի հետևանքով անօթևանների համար աշխատանքներ իրականացնելու համար 560 մլն դրամի հաշվի իրականացվելիք միջոցառումների իրականացնելու անհրաժեշտություն կա»,- այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Նախատեսված է այս գումարով լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիրներ: Մնացած 50.5 մլն դրամն ուղղվելու է Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելիների թերությունների վերացմանն ու սեփականության վկայագրերի հաստատմանը»:

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կա զոհ

12:35 03.08.2019

Ինդոնեզիայում 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 6 մարդ, գրում է Straits Times -ը: Զոհը գրանցվել է Լեբակ շրջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել Ճավա կղզում: Փլուզվել է 113 շենք: Երկրաշաժից հետո մոտ 1000 մարդ է տարհանվել:      

̰
Երկրաշարժը Ֆիլիպիններում 9 մարդու կյանք է խլել

10:11 27.07.2019

Ֆիլիպինների հյուսիսում  5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 9 մարդ: Եվս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են բազմաթիվ շինություններ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ  ցունամիի վտանգ չկա:

̰
Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցում, երկրաշարժ է եղել

10:50 23.07.2019

Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Հորմուզի նեղուցի մոտակա տարածքները։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է իրանական ափին՝ Իրանի տարածքում։ Ուժգնությունը, ըստ տարբեր կայանների տվյալների, կազմել է 4,9-5,2 մագնիտուդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին իրանական կողմը տվյալներ չի հաղորդել։ Իսկ Եվրոպական սեյսմոլոգիական ծառայությունից հայտնել են մոտակա բնակավայրերի բնակչության թվաքանակը․ մոտ 23 հազար բնակիչ՝ Իրանի մոտակա Բանդար-է Լենգեհ […]

̰
Հունաստանը ցնցվել է ուժեղ երկրաշարժից

16:50 19.07.2019

Քիչ առաջ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։ Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։ https://www.instagram.com/p/B0GMG2epL9n/

̰
Գյումրիում 1926 թվականի երկրաշարժից հետո կառուցված բարաքները փլուզվում են

20:00 17.07.2019

Գյումրիում մի ամբողջ թաղամաս կա, որտեղ մարդիկ բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ժամանակավորի կարգավիճակով կառուցված մի հարկանի հողե տներում: Դրանք արդեն 100-ամյա պատմություն ունեն: «Բարաքներ» կոչվող թաղամասի տների մեծ մասը վթարային է, բազմակի փլուզումներ տեսած: Օրինակը Մարինե Համբարյանի տունն է, որտեղ առաստաղի հերթական փլուզումն է եղել: Ամեն տարի մետաղե կոնստրուկցիաներ են ավելացնում առաստաղի իջվածքը […]

̰
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 67-ի

21:29 08.07.2019

Ցնցումն այնքան հզոր է եղել, որ այն զգացել են նաև նահանգի այլ քաղաքներում:

̰
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

13:28 08.07.2019

Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով […]

̰
Հաղորդավարների օրինակելի վարքը Կալիֆոռնիայի երկրաշարժի ժամանակ

13:51 06.07.2019

Համացանցում է հայտնվել ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերի տեսագրությունը Կալիֆոռնիայում տեղի ունեցած 7,1 բալանոց երկրաշարժի ժամանակ։ Լուրերի հաղորդավարները բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսևորել։ Նախ` նրանք շարունակել են վարել հաղորդումը՝ չնայած ցնցումներին։ Իսկ երբ պարզվել է, որ դա ուժեղ երկրաշարժ է, թաքնվել են սեղանի տակ՝ իրենց օրինակով ցույց տալով, թե ինչ պետք է անել նման դեպքերում։ Землетрясение, […]

̰
Սարսափելի էր. Լոս Անջելեսի բնակչուհին պատմել է տեղի ունեցած երկրաշարժերի մասին

12:06 06.07.2019

Ամերիկահայ գործարար Էռնա Կորկոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: «Էսօր, երբ սկսվեց, անսպասելի էր, իհարկե, շատ երկար տևեց՝ 40 վայրկյան: Շատ վախենալու էր, ես երեկ տանը մենակ էի, այսօր հետս երեք փոքր երեխա կար՝ 2 վեց տարեկան և 1՝ տասներկու տարեկան: Իմ երեխաները չեն, դա էլ ավելի վախենալու էր, […]

̰
Երկու երկրաշարժ 2 օրվա ընթացքում. Կալիֆորնիայում սեյսմիկ ակտիվություն է նկատվում

11:06 06.07.2019

6, 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ -ի երկրաբանական ծառայությունը: Ըստ ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջկրեստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի պատճառով Լաս Վենգասում դադարեցվել է բասկետբոլի NBA-ի լիգայի «Նյու Օռլեան Պելիկանս» – «Նյու Յորք Նիկս» խաղը: Սա երկրորդ երկրաշարժն է վերջին 2 […]

̰
Կալիֆորնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:29 06.07.2019

Կալիֆորնիայի հարավում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանի ժամանակով 7.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Մի շարք շինություններ թեթևակի վնասվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, որոշ հենասյուներ փլուզվել են: Հաղորդվում է 1 […]

̰
Կալիֆորնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:26 05.07.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, […]

̰
2020թ. կլուծվի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը

17:50 01.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում հղում  է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը 2020 թվականին լուծվելու է՝ մեկընդմիշտ: Հղումը Սիփան Փաշինյանը վերնագրել է «Լավ լուր»:

̰
Ադրբեջանում ստիպված են քանդել և զրոյից կառուցել երկրաշարժի ժամանակ «չտուժած» 150 շինություն

18:20 22.06.2019

Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են, որ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 152 շինության վնասներն այնքան մեծ են եղել, որ ստիպված են եղել ոչ թե վերանորոգել, այլ քանդել ու վերակառուցել դրանք։ Երկրաշարժի օրերին, սակայն, խոսում էին մի քանի տան չնչին վնասումների մասին։ Խոսքը փետրվարի 5-ին այդ երկրի Շամախիի շրջանում տեղի ունեցած երկարաշարժի մասին է։ Իշխանությունները պնդում էին, […]

̰
BACK_TO_TOP