TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

Երկրաշարժ

Մեքսիկայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

20:48 23.06.2020

Հզոր երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժը եղել է 7,7 մագնիտուդով: Էպիկենտրոնը Օախակա քաղաքում գտնվող Տեուանտեպեկ ծոցն է: Օջախը գտնվում է 33 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին չկան տեղեկություններ: Տեղի ունեցածի հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են: RIA Novosti լրատվականի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մեխիկոյում ցնցումները շատ չեն զգացել: Միևնույն […]

̰
Թուրքիայում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

18:04 28.01.2020

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է DailySabah-ը: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնել են, որ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:26-ին: Էպիկենտրոնը գտնվում է 6.99 կմ խորության վրա: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան Իզմիր, Այդին, Դենիզլի նահանգներում: Տուժածների և ավերածությունների մասին […]

̰
Թուրքիայում ավելանում է երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը

12:54 25.01.2020

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 1015-ի: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյզաիգ շրջաններում հունվարի 24-ի գիշերը 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Հայտնի է նաև, որ […]

̰
Հզոր երկրաշարժ Ալբանիայում. կան զոհեր և վիրավորներ

12:45 26.11.2019

Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը: Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին […]

̰
2020թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները. վարչապետ

13:58 16.09.2019

Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան: Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն […]

̰
Առանց կատալիզատորների ավտոներից ավելի մեծ վնաս կա, քան Ամուլսարի ուրանից. Իոաննիսյան

12:45 15.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1 տոկոսը: Օրինակ` Երևանից ոչ հեռու` Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք

18:12 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]

̰
Ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ. Սպիվակովը 75 տարեկան է

18:45 12.09.2019

Ռուս հայտնի ջութակահար և դիրիժոր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին տոնում է իր ծննդյան 75-ամյակը: Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից: 1979-ին նա հիմնում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որով ելույթներ է ունենում նաև Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Սպիտակի երկրաշարժը լավ տպավորվել է Սպիվակովի հիշողության մեջ. «Երբ Հայաստանում […]

̰
Մենք չունենք տվյալ, որ անհանգստանանք, թե այս երկրաշարժին կհաջորդի ավելի ուժեղը. Աշխեն Թովմասյան

16:29 12.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը անդրադարձել է ՀՀ-ում վերջին օրերին առկա սեյսմիկ ակտիվությանը. «1988-ից հետո մենք որևէ լուրջ իրադարձություն չենք ունեցել: Սա Հայաստանի հյուսիսի համար վերջին ժամանակահատվածում ամենալուրջ իրադարձությունն էր: Այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ վտանգն էապես նվազել է, կարելի է […]

̰
Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել պատասխանատու մոտեցում. ՀԲՃ-ն` վարչապետին

14:10 12.09.2019

Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք` հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։ Այս մասին ասված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, […]

̰
Ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ գնալ ճշմարտության հետևից

10:31 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջի մասին: «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով […]

̰
Հայաստանում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Կարսում

22:41 11.09.2019

Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]

̰
Երազել անվերջ ու ձգտել անհնարինին. «Թղթե երազանքը» գրավել է հանդիսատեսի սրտերը

17:30 11.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել: Ֆիլմի ընդամենը մի քանի սերիա է եթեր հեռարձակվել, բայց այն արդեն ունի հարյուր հազարավոր հեռուստադիտողներ, որոնց նամակներն ու արձագանքներն ուղղակի հեղեղում են «Շանթի» ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը: «Թղթե երազանք» ֆիլմը հեռուստաէկրան բարձրացավ սեպտեմբերի 2-ին: Տեսակով, ասելիքով ու բովանդակությամբ այն նման չէր մինչ օրս էկրան […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել

17:17 11.09.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան   Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]

̰
Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի. Արայիկ Հարությունյան

15:40 11.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված […]

̰
Հնարավո՞ր է կանխատեսել երկրաշարժը, որքա՞ն ուժեղ այն կարող է լինել Հայաստանում

15:25 11.09.2019

Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ներկայումս Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել երկրաշարժի կանխատեսման, դրանց ուժի և այլ հանգամանքների վերաբերյալ․ Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ: – Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ […]

̰
Վանաձորի խանութներից մեկում տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը

14:07 11.09.2019

Վանաձորի խանութներից մեկում տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է ֆեյսբուքյան էջերից մեկում։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի […]

̰
Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում որոշվել է երկու օր դասապրոցեսը դադարեցնել

12:40 11.09.2019

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]

̰
Դեկտեմբերի 7-ը՝ Հիշատակի և աղետների դիմակայունության օր․ նախագիծն Աժ-ում է

11:58 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվեց դեկտեմբերի 7-ը որպես Հիշատակի և աղետների դիմակայունության օր նշելու մասին նախագիծը։ ԱԻ նախարարությունն առաջարկում է հիշատակի օրվան զուգահեռ այն նշել որպես Աղետներին դիմակայունության օր, որպեսզի շեշտվի պատրաստ լինելու հանգամանքը։ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դիմակայունությունը նոր տերմին է այդ ոլորտում և նշանակում է աղետներին պատրաստված լինելու մակարդակը։ Հետևաբար, ըստ […]

̰
Ամասիայի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները կարողացել են մի կերպ դուրս գալ շենքից

23:53 10.09.2019

Այսօր Ամասիայից 11 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում գրանցված երկրաշարժի ցնցումները Ամասիա համայնքում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել իրենց բնակարաններից, շատերն անգամ տեղափոխվել են հարազատների մոտ ՝ ավելի անվտանգ վայրեր:   Ցնցումը հատկապես ուժեղ է զգացվել համայնքի գրեթե 4-րդ աստիճանի վթարային համարվող քառահարկ շենքերից մեկում, որի 32 բնակարաններից բնակեցված […]

̰
Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում․ ԱԻՆ

23:02 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 […]

̰
Վերջին 2 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ․ Արսեն Բաբայան

22:52 10.09.2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին 2 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ: «Սա լավ է, էներգիան մանր-մանր երկրաշարժերով կվերջանա»,- գրել է նա։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է […]

̰
«Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»․ Շիրակի մարզպետ

22:44 10.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։ «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան […]

̰
Երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անում

21:50 10.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 911 ծառայությունը Շիրակի մարզից դեռևս որևէ ահազանգ չի գրանցել։ «911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք։ Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել […]

̰
Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները

21:27 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]

̰
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ․ ԱԻՆ

20:54 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 […]

̰
Ուժեղ երկրաշարժ Շիրակի մարզում

20:39 10.09.2019

Քիչ առաջ՝ ժամը 20:25-ի սահմաններում, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել: SHANTNEWS. am-ի տեղեկություններով՝ ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով: Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։

̰
Աշխատանքային խումբն ավարտել է աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման մասին մշակված ծրագրի համար առաջարկությունների փաթեթի կազմումը

19:59 10.09.2019

Աղետի գոտու բնակավայրերում տնակների հաշվառման աշխատանքային խումբն, ըստ էության, ավարտել է ուսումնասիրությունները, քարտեզագրել բոլոր ժամանակավոր կացարանները և պարզել դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակը, հերթն արդեն, ըստ առաջարկությունների, գործողությունների փուլին է հասել: Բնակարանային խնդրի լուծման ինչ ռեալ տարբերակներ կան օրակարգում և բնակարան ստանալու առաջնահերթությունները ինչ կարգով են սահմանվելու: Աշխատանքային խումբն առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստել է: 8 ամիս […]

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կա 1 զոհ, 60-ից ավելի վիրավոր

09:02 09.09.2019

Սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Ըստ The Wahington […]

̰
Ճապոնիայում տունը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ մինչև վտանգի անցնելը

18:52 08.09.2019

Ճապոնիայում ավելի ու ավելի հայտնի է դառնում արդի տեխնոլոգիաներով ստեղծված տունը, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ: «Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը: Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են […]

̰
BACK_TO_TOP