TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

երթևեկություն

Պակիստանը դադարեցնում է դեպի Հնդկաստան ավտոբուսային երթևեկությունը

21:00 10.08.2019

Պակիստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Պակիստանի Լահորին և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիին միացնող երթուղով գործող ավտոբուսների երթևեկությունը. այս մասին հայտնել է Պակիստանի կապի և փոստային ծառայությունների նախարար Մուրադ Սաիդը: «Ազգային անվտանգության հանձնաժողովի որոշման համաձայն` Հնդկաստանի և Պակիստանի միջև ավտոբուսային սպասարկումը դադարեցվել է»,- գրել է նախարարը Twitter-ի իր պաշտոնական էջում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնդկական […]

̰
Նախատեսում ենք այսօր կամ վաղը երթևեկությունը բացելու համար ժամանակավոր աշխատանքներ իրականացնել. փոխնախարար

16:18 02.08.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ աշխատանքները վերսկսվեն, երթևեկությունը բացելու համար կառաջարկվի ժամանակավոր լուծում. «Նախատեսում ենք այսօր կամ վաղը երթևեկությունը բացելու համար ժամանակավոր աշխատանքներ իրականացնել»: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչի՞ց կարող է տեղի ունեցած լինել պայթյունը, […]

̰
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

10:38 14.06.2019

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  քաղաքացիների […]

̰
Ոստիկանը կանգնեցրել է երթևեկությունը, որպեսզի կոկորդիլոսն անցնի փողոցը

08:36 14.06.2019

Կոկորդիլոսի՝ փողոցն անցնելու տեսանյութը սոցցանցերում 900 հազարից ավելի դիտում է հավաքել:

̰
Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

13:25 05.06.2019

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

̰
Հունիսի 2-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում

23:25 30.05.2019

Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը 14:00-24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:  

̰
Հունիսի 1-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում

22:59 30.05.2019

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին` ժամը 22:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին` ժամը 20:00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:

̰
Մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի

21:33 25.05.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

̰
Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի

19:04 24.05.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

̰
Վերին Լարսի անցակետով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի

13:44 23.05.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 05։00-ից մինչև 19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։

̰
Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել․ բնակիչները փակել են ճանապարհը

21:32 13.05.2019

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ […]

̰
Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը

16:46 02.05.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը: Երթևեկությունը կսահմանափակվի«Երևանի գինու օրեր» միջոցառումը կազմակերպելու համար. «Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»:

̰
Երևանում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ երթևեկության հետ կապված. ՃՈ պետ

17:22 30.04.2019

«2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Այս տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսն շահագործվում է Երևանում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Լրագրողները հարց ուղղեցին` արդյո՞ք հնարավոր չէ որոշ հատվածներում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել […]

̰
Քարաթափում Վարդաշեն տանող ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

10:01 30.04.2019

Ապրիլի 29-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և […]

̰
Վերականգնվել է Վերին Լարսով ռուսական սահման տանող ավտոճանապարհի երթևեկությունը

16:13 14.03.2019

Մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեպի «Կազբեգի-Վերին Լարս» ռուս-վրացական սահմանային անցակետ բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ճանապարհների հարցերով վարչության մամլո ծառայությունը: Մարտի 13-ի կեսօրին անբարենպաստ եղանակի պատճառով սահմանվել էին որոշ սահմանափակումներ: Ներկա դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է, այդ թվում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար:   […]

̰
Դիլիջանի օղակաձև հրապարակից թունել տանող ճանապարհահատվածում բեռնատարների երթևեկությունը դադարեցվում է. ՃՈ

11:50 28.02.2019

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը Դիլիջան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող ճանապարհահատվածում:

̰
Այս փողոցը երկկողմանի երթևեկություն ունի․ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդում

12:05 27.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) ունեցած իր ելույթի ամփոփման ժամանակ ասաց, որ կան հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստով ու բովանդակությամբ հագեցնելու բոլոր նախադրյալները։ Դրանք, ըստ Միրզոյանի, պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության և մշակութային ընդհանրությունների վրա։ «Դրա համար մեր երկու պետություններն էլ պետք է ներդնեն բոլոր հնարավոր ջանքերը։ Այս փողոցը երկկողմանի […]

̰
Գորիս-Կապան ավտոճանապարհով երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

15:39 10.02.2019

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է: Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ […]

̰
Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

23:17 25.01.2019

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել: Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է […]

̰
Անբարենպաստ եղանակի պատճառով Վրաստանից Հայաստան ուղղությամբ երթևեկությունը սահմանափակ է

16:08 09.01.2019

Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից) դեպի Հայաստան տանող ճանապարհին բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է ուժեղ քամու, ձյան և սահմանափակ տեսանելիության պատճառով: Այս մասին ասվում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության կայքում: Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով փակ է նաև Ախալքալաքից (Սամցխե-Ջավախեթի շրջանից) դեպի Կատարսախի (Թուրքիայի սահմանը) տանող գյուղի ճանապարհը:

̰
Մետրոպոլիտենը խոստանում է ուղևորների «անխափան ու անվտանգ» երթևեկությունն ապահովել նաև 2019թ.

12:48 28.12.2018

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում խոստանում է հաջորդ տարի ևս ապահովել ուղևորների «արագ, անխափան ու անվտանգ» երթևեկությունը: «Սիրելի՛ քաղաքացիներ, ընդունեք իմ ջերմագին շնորահավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարին ազդարարում է նոր իղձերի, սպասումների մեկնարկ և թող որ 2019 թվականը բոլորիս համար լինի […]

̰
Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար Դիլիջանի ոլորաններում երթևեկությունը թույլատրվում է որոշակի սահմանափակումներով

10:14 28.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]

̰
Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար

19:16 27.12.2018

Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը […]

̰
Դեկտեմբերի 18-21-ը Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում երթևեկությունը կարգելվի

16:42 18.12.2018

Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում: Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18։30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը […]

̰
Brexit-ի կողմնակիցներն արգելափակել են Վեսթմինստերյան կամրջի երթևեկությունը

17:56 14.12.2018

Brexit-ի կողմնակիցներն արգելափակել են Լոնդոնի Վեսթմինստերյան կամրջի երթևեկությունը, հայտնում է Mirror-ը: Նշվում է, որ ցուցարարները հագել են դեղին բաճկոններ և պահանջում են Brexit-ի անցկացումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կամրջին 30-60 մարդ կա, ավտոմեքենաների երթևեկությունը կասեցվել է: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ իրավապահներին հայտնի է ակցիայի մասին, սակայն դեռևս ոչ ոք բերման չի ենթարկվել: BREAKING Westminster Bridge blocked by […]

̰
Դեկտեմբերի 5-ին և 6-ին Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը կդադարեցվի

11:07 05.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի ճանապարհահատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից […]

̰
Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում կցորդիչով մեքենաների երթևեկությունն արգելված է

10:49 30.11.2018

Վրաստանի ավտոտրանսպորտի վարչության հայտարարությամբ՝ առատ ձյան և մերկասառուցի պատճառով փակ է Ստեփանծմինդա -Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտայի միջոցների համար երթևեկությունն ազատ է:

̰
Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին. Օսիպյան

18:27 27.11.2018

Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք՝ կառավարությունը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է վարորդների թույլ տված խախտումները կանոնակարգել բալային համակարգով: Յուրաքանչյուր վարորդ կունենա տարեկան 9 բալ և յուրաքանչյուր խախտում կնվազեցնի այդ միավորը, ինչը վերջնարդյունքում կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման: Սա, […]

̰
Մեկ թունելով և 3 կամուրջով երթևեկությունը կկրճատվի 2 ժամով

21:14 25.11.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի, արված աշխատանքի ու սպասվող արդյունքի մասին տեսանյութ: «Մեկ թունելով և երեք կամուրջով երթևեկությունը կրճատելու ենք երկու ժամով»,-գրել է Հակոբ Արշակյանը:

̰
Վերին Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

15:31 13.11.2018

Վերին Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությանը: Գերատեսչության փոխանցմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհային հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

̰
BACK_TO_TOP