TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

երթուղային

Լրագրողը երթուղայինից իջեցրել է գրպանահատին և պահանջել վերադարձնել գողոնը

15:16 22.07.2019

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում գրպանահատները փորձել են երթուղայինում գումար գողանալ քաղաքացիներից. «Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բարձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեբկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն […]

̰
Երթուղայինին հարվածած Toyota-ի վարորդը կալանավորվեց

17:49 10.07.2019

Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է […]

̰
Երթուղայինին հարվածած Toyota-ի վարորդն արդեն վերակենդանացման բաժանմունքում չէ

18:24 08.07.2019

Նախօրեին տեղի ունեցած սարսափելի ավտովթարն ավելի շատ հայտնի է «Զոդի կամրջի վթար» անվանումով: Դեպքի հետևանքով զոհվեց 6 մարդ, կա 12 վիրավոր: Կոտրվածքներ է ստացել Արարատ-Երասխ երթուղային «Գազելին» հարվածած Toyota-ի վարորդ, Երևանի բնակիչ 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրան դեպքի վայրից նախ` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են բերել, ապա տեղափոխել  «Արմենիա» ԲԿ: […]

̰
Արարատի մարզում վթարված երթուղայինը ներմարզային երթուղում է ներառվել այս ապրիլին

14:48 08.07.2019

ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկությունները տարածելով՝ մարզպետարանը հավելել է. «Վեդու ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուսը ներմարզային երթուղին սպասարկելու համար օրենքով սահմանված կարգով համալրվել է 2019 թվականի ապրիլին»:

̰
Կադրեր Արարատ-Երասխ երթուղին իրականացնող այրվող երթուղայինից

17:29 06.07.2019

ֆեյբուքյան օգտատեր, ԵՊՀ «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Նան Զեյնալյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինը: Ավելի վաղ հայտնել էինք` Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում,  բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել […]

̰
Արարատ-Երասխ երթուղայինը պայթել է. կա 7 զոհ. Hraparak.am

17:04 06.07.2019

Քիչ առաջ Երևան- Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, ճակատ ճակատի բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Ինչպես հաղորդում է Hraparak.am-ը, նախնական վարկածով՝ կա 7 զոհ։ Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ […]

̰
Կատու և վիճաբանություն երթուղայինում

09:36 22.06.2019

«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ուղևորները վիճում են կատվի պատճառով, իսկ հետո ժամանակից շուտ իջնում մեքենայից:

̰
Երթուղայինի վարորդներն աշխատում են կիսաստրկական ռեժիմով, այդ պայմաններում նրանցից պահանջել շատ բան չես կարող. Գորգիսյան

23:12 14.06.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում  է, որ երթուղայինի վարորդներն աշխատում են «կիսաստրկական» ձևով: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Երթուղայինի վարորդներն աշխատում են հիմնականում կիսաստրկական ռեժիմով, առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր: Այդ ընթացքում հանգստանալու, հաց ուտելու հնարավորությունները քիչ են: Այդ պայմաններում աշխատելով՝ նրանցից շատ բան պահանջել չես կարող: […]

̰
Երթուղայինների մյուս վարորդներն այլ կերպ իրենց կդրսևորեն. Գորգիսյանը՝ հայտնի միջադեպի մասին

18:30 13.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է  քաղաքացիների օրինապաշտ լինելու և պահանջների մասին: «Ցավոք, օրինապաշտության այն մակարդակը, որը սպասվում էր, դեռ չկա: Թեև քաղաքացիների մոտ պահանջատիրության մակարդակն ինչ-որ չափով բարձրացել է, բայց գուցե նաև օրենքների իմացությունը դեռ այն մակարդակին չէ, որը պետք է լիներ»,-ասաց նա: Գորգիսյանն անդրադարձավ […]

̰
Մարդիկ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն. SHANTNEWS-ի հարցազրույցը երթուղայինների աշխատանքի և խնդիրների մասին

22:11 12.06.2019

Երեկվանից համացանցում բուռն քննարկում են երթուղայինի վարորդի պահվածքը, ղեկին ծխելը և քննարկումներում շատ օգտատերեր հետաքրքրվել էին, թե ինչ հաճախականությամբ են ստուգվում երթուղայինները, ինչպես են դրանք վերահսկվում, ինչպես են վարորդները աշխատանքի ընդունվում և այլն: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել է  «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանից: -Ընդհանուր առմամբ, այժմ ի՞նչ վիճակում են երթուղայինները և ի՞նչ պարբերականությամբ են […]

̰
Ում էլ ասի «դիշովկա», նորմալ մարդը կհասկանա. 46 համարի երթուղայինի վարորդի պարզաբանումները

13:57 12.06.2019

 News.am-ը զրուցել է նախօրեին երթուղային տրանսպորտում ծագած վեճի հետևանքով աշխատանքից հեռացված 46 համարի երթուղայինի վարորդի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Թիվ 46 երթուղայինի միջադեպի նոր մանրամասները

22:56 11.06.2019

Երևանի թիվ 46 երթուղու «ԳԱԶել»-ի վարորդի և ուղևորի միջև վեճի տեսանյութը լայն արձագանք է ստացել համացանցում: Հորիզոնն այսօր գնացել է միջադեպի հետքերով և որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտել: Հիշեցնեմ, որ ուղևորը վարորդից պահանջել էր հանգցել ծխախոտը: Վարորդը  չէր կատարել ուղևորի պահանջը, ավելին՝ կանգնեցրել էր մեքենան ու պահանջել, որ ուղևորն իջնի: Վարորդն արդեն ազատվել է աշխատանքից: Պարզվում […]

̰
Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա. 46 համարի երթուղայինը սպասարկող վարորդները՝ դեպքի մասին

18:00 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը: Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց. «Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:

̰
Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին

15:42 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել: Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը […]

̰
Մարդու իրավունքների ոտնահարում է․ Թորոսյանը՝ երթուղայինի վարորդի ծխելու մասին

15:17 11.06.2019

Կառավարությունում այս օրերին վերջին լրամշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը կգա Ազգային ժողով։ Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ […]

̰
46 համարի երթուղայինի ծխող վարորդին որոշել են հեռացնել աշխատանքից

14:45 11.06.2019

Երևանի 46-րդ համարի երթուղայինի վարորդին, որը երեկ տարածված տեսանյութի հերոսն է, որոշել են հեռացնել աշխատանքից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ երեկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել այդ երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, ու համատեղ որոշում է ընդունվել՝ հեռացնել կարգազանց վարորդին։ Տրանսպորտի վարչությունում երթուղին սպասարկող ընկերությանը առհասարակ հորդորել են ավելի […]

̰
Երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից. Երևանի ավագանու անդամ

12:06 11.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]

̰
Երթուղայինի դեպքով դեռ նորություն չկա. Երևանի քաղաքապետարան

11:26 11.06.2019

Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]

̰
Քաղաքապետարանն արձագանքել է երթուղայինում տեղի ունեցած միջադեպին․ Tert.am

23:32 10.06.2019

Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին: «Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա: Նշենք, որ […]

̰
Երթուղայինում գողություն կատարած անձը որոնվում է

17:06 05.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, անհայտ անձը երթուղայինում քաղաքացու պայուսակի միջից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ՀՀ […]

̰
Մոսկվայում զանգվածային ավտովթարի վայրից կադրեր են հրապարակվել

21:29 02.06.2019

Մոսկվայի Կուտուզովյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ իրար են բախվել մարդատար 4 մեքենա ու երթուղային ավտոբուս։ Պատահարի պատճառով վնասվածքներ է ստացել 7 մարդ։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից երկուսը արգելափակված են եղել վթարված ու ձևախեղված մեքենաներում։ Նրանց դժվարությամբ հանել են այդտեղից ու տեղափոխել հիվանդանոց։ […]

̰
Ո՞վ է հետևելու, որ երթուղայինների վարորդները չծխեն. Արսեն Թորոսյան

19:11 25.05.2019

Ո՞վ է հետևելու օրենքի կատարմանը: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Օրինակը երթուղայինների մեջ ծխող վարորդներին է վերաբերել: «Կոնկրետ այս դեպքում ՃՈ-ն է պարտավոր հետևել և տուգանել այդ վարորդներին, որպեսզի նրանք չծխեն: Բայց այստեղ կա հարցի մյուս կողմը՝ տուգանքն ընդամենը 3000 դրամ է և ստացվում է […]

̰ ̰
Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում

09:49 23.05.2019

Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն […]

̰
ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

22:08 08.05.2019

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]

̰
Երթուղայինի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը․ Երևանի ՃՈ պետի տեղակալ

22:40 06.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մայրաքաղաքում՝  Ռուբինյանց փողոցում, հրդեհ է բռնկվել թիվ 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ թե՛ ուղևորները, և թե՛ վարորդը […]

̰
Հայտնի է, թե որ երթուղին է սպասարկել Ռուբինյանց փողոցում այրվող «ԳԱԶելը»

22:10 06.05.2019

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]

̰
Պարո՛ն քաղաքապետ, հասկացաք, թե ինչու չեն շահագործվել այդ ավտոբուսները. Անի Խաչատրյան

21:31 23.04.2019

Ամիսներ առաջ քաղաքապետը հայտարարել է, որ ավտոպարկում կա թվով 70 ավտոբուս, որոնք իր համար անհասկանալի պատճառներով չեն շահագործվել: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց է ուղղել «Լույս» դաշինքի անդամ ավագանի Անի Խաչատրյանը: Ավագանու անդամը հարցրել է, թե քաղաքապետը արդեն հասկացե՞լ է, թե ինչու չի շահագործվել, և մինչև օրս այդ ավտոպարկից քանի՞ մեքենա է սկսել […]

̰
Ախալքալաքից Թբիլիսի ընթացող երթուղայինը վթարվել է

21:30 10.04.2019

Ախալքալաքից Թբիլիսի ընթացող տրանսպորտային միջոցը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցի առջևով ընթացող մեքենան կտրուկ արգելակել է: Դրա հետևանքով վթարային իրավիճակ է ստեղծվել ու երթուղային միջոցը բախվել է դիմացի մեքենային: Զոհեր ու վիրավորներ չկան: Ուղևորները Թբիլիսի են հասել մեկ այլ մեքենայով:

̰
Արմավիր-Երևան երթուղու վարորդներն ու տնօրենը «գրավել են» կառավարության ավտոկայանատեղին ու ակցիա են իրականացնում

17:32 25.03.2019

Այսօր, երբ կառավարությունում արտահերթ նիստ էր հրավիրված, գործադիրի շենքի մոտ էին հավաքվել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք իրենց հետ կառավարության մոտ էին բերել նաև ընկերության ավտոմեքենաները, որոնք կայանել էին շենքի կայանատեղում` զբաղեցնելով ողջ կայանատեղին: «Շուրջ մեկ տարի է՝ իմ հիմնարկը չի աշխատում: Պատճառն անօրինականությունն է, անօրինական […]

̰
BACK_TO_TOP