TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Եվրոպա

ԵՄ-ն վիզաներ կսահմանի ամերիկացիների համար. CNN

19:01 09.03.2019

Եվրամիությունը 2021թ. վիզաներ կսահմանի ԱՄՆ քաղաքացիների համար: Սկսած 2021 թվականից` նրանք ստիպված կլինեն վիզան ձևակերպել 3 տարի ժամկետով: Այս մասին հայտնել են այսօր` մարտի 8-ին: Այս մասին հայտնել է CNN-ը: Եվրոպական Միությունը հայտարարել է, որ ամերիկացի ճանապարհորդները կունենան նոր վիզայի կարիք՝ այցելելու եվրոպական Շենգենյան գոտի: Աղբյուրը նշում է, որ ամերիկացի զբոսաշրջիկների համար արդեն կգործի մուտքի նույնականացման համակարգը, […]

̰
Սանկտ Պետերբուրգում բնակվող հայը նախատեսում է չմուշկներով շրջել ամբողջ Եվրոպան

19:51 18.02.2019

Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ հայ Ռոբերտ Մարտիրոսյանը որոշել է անսովոր նվեր անել հարազատ քաղաքին՝ չմուշկներով շրջել ամբողջ Եվրոպան: Այս մասին հայտնում է peterburg2.ru կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Մարտիրոսյանը պատրաստվում է ճանապարհորդությունը սկսել մայիսի վերջին, եթե եղանակը թույլ տա, ապա հենց մայիսի 27-ին: Նշվում է, որ երիտասարդի երթուղին 5500 կմ է լինելու, այն նախատեսում է անցնել 4 […]

̰
Եվրոպան անհանգստացած է ռուսական գազի սպառման ծավալների ավելացմամբ. Welt

12:10 30.01.2019

Եվրոպական երկրներում աճում է անհանգստությունը՝ կապված ռուսական գազի սպառման ծավալների ավելացման հետ, որը կարող է բավականություն պատճառել Ռուսաստանին՝ Եվրամիությանը դարձնելով ավելի կախյալ: Այս մասին գրում է Die Welt-ը: Նշվում է, որ գազի խոշորագույն հանքավայրերում, այդ թվում՝ Նիդերլանդներում, նվազում է արդյունահանումը ռուսական գազի սպառման ծավալների աճի հետևանքով: «Եթե մենք հրաժարվենք ածխի օգտագործումից, հրաժարվենք ատոմային էներգիայից, այդ դեպքում […]

̰
Եվրամիության սահմանին հազարավոր միգրանտներ են սառչում

16:10 19.11.2018

Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի սահմանին սառչում են աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից եկած հազարավոր միգրանտներ: Այս մասին տեղեկացնում է Еuronews-ը: Նշվում է, որ միգրանտներն ապրում են ինքնաշեն վրանային ավանում՝ առանց ջեռուցման ու ջրի: Իսկ թեյ խմելու կամ սնվելու համար նրանք հույսը դնում են մարդասիրական կազմակերպությունների վրա: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մինչ Եվրամիություն տեղափոխվելը, միգրանտները նման վրաններում են մնում ամիսներ […]

̰
Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Ուկրաինայից

19:07 09.07.2018

Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:

̰
Իրանի նախագահ Ռոհանին ժամանել է Վիեննա

16:11 04.07.2018

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են 2015թ. կնքված միջուկային համաձայնագրի փրկության տարբերակները:

̰
Տրանսատլանտյան հարաբերությունները չեն ազդում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա. Մոգերինի

19:42 25.06.2018

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն որոշել են բարձրացնել գործակցության մակարդակը, տրանսատլանտյան հարաբերությունների խնդիրները չեն ազդում այդ կազմակերպությունների համատեղ աշխատանքի վրա, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվել է Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Շենգենյան վիզա ստանալն ավելի թանկ կարժենա. ի՞նչ վիզային բարեփոխումներ է սկսել ԵՄ-ն

16:52 21.06.2018

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, թե ինչ փոփոխություններ են սպասվում եվրոպական վիզային օրենսդրությունում:

̰
Եվրոպայում բնակվող թուրք ներգաղթյալների քվեաթերթիկները ինքնաթիռով ուղարկվել են Թուրքիա

16:58 20.06.2018

Բեռլինից, Քյոլնից և Մյունխենից այս շաբաթվա ընթացքում բոլոր քվեաթերթիկները կուղարկվեն Թուրքիա:

̰
Հյուսիսկորեական հրթիռները կարող են հասնել Եվրոպա. գերմանացի պաշտոնյա

19:02 19.03.2018

Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալը միևնույն ժամանակ նշել է, որ Հվ. Կորեայի և Հս. Կորեայի միջև ընթացող բանակցությունները լիցքաթափում են լարվածությունը:

̰
Եվրոպայում սառնամանիքից ավելի քան 60 մարդ է մահացել

09:00 03.03.2018

Զոհերի մեծ մասը անտուն մարդիկ են, ովքեր ստիպված են եղել գիշերն անցկացնել դրսում:

̰
Եվրոպային ասվեց՝ մենք շարունակելու ենք գործակցությունը․ վերլուծաբանը՝ նախագահի ելույթի մասին

16:01 26.01.2018

Երևանը փորձելու է համատեղել երկու ինտեգրացիոն գործընթացները՝ ԵՄ և ԵԱՏՄ հետ։

̰
Հերմինե Նաղդալյանը չի լինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում

16:30 12.01.2018

Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։

̰
ԵՄ հետ համաձայնագիրը կարող է ներդրումներ բերել Հայաստան․ Սվիտալսկի

16:53 27.11.2017

Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։

— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։

Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։

Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։

— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։

Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։

̰
Ռուսական քարոզիչները՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

16:07 24.11.2017

Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։

Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։

Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։

Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագրի հռչակագրում Արցախի հատվածը դեռ քննարկվում է

15:20 17.11.2017

Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։

— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։

̰
Եվրոպան միավորում է իր պաշտպանական համակարգերը

18:20 13.11.2017

Եվրամիության 23 պետություններ համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու և դրա համար միացյալ հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։

̰
BACK_TO_TOP