19:20 17.09.2020
Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Այս մասին ասվում է եվրախորհրդարանի՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին ընդունած բանաձևում: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք […]
15:15 25.05.2019
Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Լատվիայում մինչև ժամը 20:00-ն բաց կլինի 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտերկրում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում կներկայացնի ընտրողների մասնակցության մասին տվյալներ: Իսկ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 26-ի, լույս 27-ի գիշերը։ Հիշեցնենք, որ […]
13:48 16.04.2019
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, սկսելով այսօրվա նիստը, հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իմ սիրտը, ինչպես նաև բոլորի սրտերը ցավում են երեկ Փարիզում տեղի ունեցածի համար: Այս վերքը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Ինձ այսօր առաջարկել են դրամական միջոցներ հավաքել: Մենք […]
22:40 12.03.2019
Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում կայացած նիստին կողմ է քվեարկել 402 եվրապատգամավոր, դեմ՝ 163-ը, իսկ 89 էլ՝ ձեռնպահ: Բանաձևի տեքստը կազմվել է լիտվացի պատգամավոր Սանդրոյ Կալնիետեյի կողմից կազմված զեկույցի հիման վրա: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը այլևս չի կարող համարվել […]
23:37 11.12.2018
Եվրախորհրդարանը կարծում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից փորձ է՝ զրկելու Ուկրաինային Ազովի ծովում ներքին իրավունքներից, և կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RT-ն: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը ցանկանում է Ազովի ծովը վերածել «ներքին ծովի» և դարձնել այն բացառապես ռազմական բազա: «Եվրախորհրդարանը լուրջ անհանգստություն ունի, որ սա կարող է […]