TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ-ն նոր պրոռեկտոր ունի

13:28 09.07.2019

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր: Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, […]

̰
ԵՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ են արվում. 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից

17:24 08.07.2019

ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա տեղեկացրեց, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են: Նա տեղեկացրեց, որ այդ հաստիքները լուծարվում են, դրանց փոխարեն մայր […]

̰
Հանրապետության 69 հասցեում կտեղադրվի Սողոմոն Բալյանի հիշատակի ցուցատախտակ

11:53 26.06.2019

Ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող ցուցատախտակի տեղադրմանը: Զեկուցողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն էր: «Հուշատախտակի տեղադրման միջնորդությունները ներկայացվել են ԵՊՀ-ի ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և Սողոմոն Բալյանի ընտանիքի կողմից: Ունենք մշակույթի, կրթության […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

17:26 03.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր […]

̰
Համազասպ Դանիելյանը մի բաժակ մածունով կոչ արեց Մարուքյանին չթունավորել միջավայրը

11:11 31.05.2019

Համազասպ Դանիելյանն, ԱԺ-ում խոսելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության երեկվա հայտարարությունների շուրջ, իր ելույթն ամփոփեց կոչով. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մնալ կառուցողականության շրջանակում, փաստերի շրջանակում»: Այսքանով չբավարարվելով՝ նա հավելեց. «Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե էդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա: Ես բերել եմ մի բաժակ մածուն, քանի որ դուք սիրում եք այսպես՝ […]

̰
Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին. Համազասպ Դանիելյան

11:02 31.05.2019

ԱԺ-ում այսօրվա նիստը սկսվեց քվեարկություններով: Երեկ քննարկված նախագծերն ընդունվեցին, որին պետք է հաջորդեր ՏՄՊՊՀ անդամի ընտրությունը, սակայն առաջինը ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն իր խոսքը կապեց երեկվա հնչած հայտարարությունների հետ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ: «Ես Հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, առաջարկը ստացել եմ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված: Իմ գործունեության […]

̰
«Իմ քայլականներին ասեք` կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան, կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն»․ Մարուքյանը՝ ԿԳ նախարարին

00:44 31.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը: «Արայիկ ջան, ես ասում եմ Ձեր պատգամավորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն, ապա խնդրել եք, որ նշանակեք, նա էլ արդար մարդ է` համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու […]

̰
Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու. Գեղամ Գևորգյան

17:32 30.05.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մամուլում իր մասին գրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Իմ ցանկությունը միշտ եղել է զբաղվել գիտությամբ, ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու»: Գեղամ Գևորգյանն անդրադարձավ այն զրույցներին, որ ինքը անցած տարի դուռ է փակել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, […]

̰
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը

16:30 30.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Քվեարկության արդյունքում 21 կողմ ձայնով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահե […]

̰
Ելույթ են ունենում ԵՊՀ ռեկտորի ԺՊ թեկնածուները

16:11 30.05.2019

Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է 2 թեկնածու` Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներից յուրաքանչյուրին 5-ական րոպե տրվեց` ելույթով հանդես գալու համար: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու Գեղամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է իր անվան շուրջ տարբեր խոսակցություններին և նշել է, […]

̰
ԵՊՀ-ում ռեկտորի ԺՊ են ընտրում. առաջադրված է 2 թեկնածու

15:58 30.05.2019

Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Առաջարկվել է նաև Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ ներկա են նիստին:  

̰
Մեկնարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

15:41 30.05.2019

ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Նիստի սկսվելուն պես 30 կողմ 2 ձեռնպահ, ոչ մի դեմ քվեարկությամբ Արամ Սիմոնյանը այլևս ռեկտոր չէ։ Այս պահին քննարկում են քվեարկությունը փակ կամ […]

̰
Զարմանալի է, որ ստահոդ տեղեկություններ է տարածում նաև Էդմոն Մարուքյանը. Հովհաննիսյան

14:18 30.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]

̰
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան

14:12 30.05.2019

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»,- […]

̰
Գեղամ Գևորգյանը վերադառնու՞մ է. Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ամենահավանական թեկնածուն

12:47 30.05.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր՝ ժամը 15-ին, ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրված, որի ժամանակ ընդունելու են Արամ Սիմոնյանի հրաժարականը և ընտրելու է ԵՊՀ ռեկտորի ԺՊ: Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի համար հիմնականում շրջանառվում է ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի անունը: Հիշեցնենք, որ այս տարի մարտի 15-ին պարզ դարձավ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ […]

̰
ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ԺՊ կընտրեն. որքա՞ն ձայն պետք է նա ստանա

12:06 30.05.2019

Այսօր ԵՊՀ-ում՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ […]

̰
ԿԳՆ-ն ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի իր թեկնածուն ունի, բուհ-ը՝ իր. «Փաստ»

09:06 30.05.2019

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թեր­թի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկ­տորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրո­ռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխա­տանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնե­լու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցու­թյան և կասկածելի գործարքների գնալու […]

̰
Արժանապատիվ հեռանալը լավ բան է, այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա. նախարարը` Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին

13:35 24.05.2019

«Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: Էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- մայիսի 24-ին, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց կրթության […]

̰
Ի՞նչը կոտրեց Արամ Սիմոնյանի դիմադրությունը․ «Ժամանակ»

08:13 24.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլև անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել: Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ […]

̰
Անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն. Արամ Սիմոնյանի հայտարարությունը

17:49 23.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրաժարական է տվել գիտխորհրդի նիստի ավարտին: Քիչ առաջ ԵՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ […]

̰
Ինչո՞ւ է հրաժարական տվել ԵՊՀ ռեկտորը

17:27 23.05.2019

«Պարոն Սիմոնյանը շատ հուզված վիճակում է, առաջիկա րոպեներին կհրապարակենք տեսանյութը, կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի մասին հայտարարելուց հետո չի խոսում: Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Սիմոնյանն իբրև հրաժարականի հիմնական պատճառ նշեց այն, որ համալսարանի հարյուրամյակը չշնորհավորեց ոչ մի պաշտոնյա, ու սրան զուգահեռ, Բաքվի պետական […]

̰
Ի՞նչ է հիմա կատարվում ԵՊՀ-ում

16:58 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր գիտխորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս: SHANTNEWS.am-ն այցելեց ԵՊՀ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ընդունարան, ասացին՝ ռեկտորի ինքնազգացողությունը վատ է: Փակել են անգամ դահլիճի դուռը, որտեղից կարողանում էին մտնել ընդունարան։ Անվտանգության աշխատակիցները լրատվամիջոցներին հայտնեցին, որ Արամ Սիմոնյանը չի ցանկանում հարցազրույց տալ, նա փոխանցեց, […]

̰
Ո՞վ կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

16:04 23.05.2019

13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

15:38 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:

̰
ԵՊՀ-ն 100 տարեկան է. հայտնի և անհայտ փաստեր Մայր բուհի մասին

20:32 17.05.2019

Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել: SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից: Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին […]

̰
Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան

12:14 17.05.2019

Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]

̰
Եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ փաստեր կան, դրանք անմիջապես ուղարկվում են իրավապահ մարմիններին. Արայիկ Հարությունյան

20:43 29.04.2019

«Գիտության ոլորտում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Մենք վարչապետի հետ վերջերս այցելել ենք Ագրարային համալսարան և կառավարության ղեկավարը նշեց, որ պետությունը ջանք չի խնայի լավ ծրագրերին ֆինանսավորելու համար»,- ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Կրթության նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում առկա խնդիրների ժամանակ, եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ […]

̰
Մեր կառավարությունը չի պատրաստվում իշխանությունը պահել ամեն գնով. Փաշինյան

18:17 22.04.2019

Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը և հանրությունը գործընկերներ են, որոնք ընդհանուր խնդիրը ձևակերպում են քաղաքական մակարդակում և կատարում են աշխատանքի բաժանում: Ինձ համար, օրինակ` վարչապետի կարգավիճակը նույնպիսի աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի աշխատանքը, ընկերության մենեջերի կամ առաքիչի աշխատանքը: Դա ընդամենը […]

̰
Ձեր թիմի պաշտոնյաներին վարակե´ք օրենքի պահանջները կատարելու Ձեր օրինակով. Անահիտ Բախշյանը դիմել է վարչապետին

16:53 20.04.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բաշխյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններից մեկին: Բախշյանը, մասնավորապես, նշել է. «Պարո´ն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ […]

̰
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Էթիկայի հանձնաժողովին. «Փաստինֆո»

16:59 19.04.2019

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի` ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։ […]

̰
BACK_TO_TOP