13:35 24.05.2019
«Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: Էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- մայիսի 24-ին, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց կրթության […]
13:22 24.05.2019
«Հերթական կեղծիքը»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել: «Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, […]
16:04 23.05.2019
13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]
15:38 23.05.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:
15:59 22.04.2019
«Ի՞նչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը՝ մասնավորապես այն մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների փորձ, աշխարհայացք, սկզբունքներ, ազնիվ է պետական կառավարման մակարդակում, օրենսդիր, գործադիր մարմնում և ինչքանո՞վ է պահանջված նման մարդը հանրության կողմից»,- ապրիլի 22-ին, վարչապետի հետ հանդիպման ժամանակ հարցրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ի […]
15:27 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպում է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման հիմնական թեման տնտեսական հեղափոխության ուղիներն են: «Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նպաստ կբերի հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը և տեսլականի հստակեցմանը»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և խոսքը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետն իր խոսքում […]
14:01 26.03.2019
«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, դուք իրեն կամ իր լրատվական ծառայությանը պետք է հարցնեք: Վարչապետը հայտնել է իր կողմից ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ ասել»,- մարտի 26-ին լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ կառավարության արտահերթ նիստում արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական […]
13:45 26.03.2019
«Շատ պարզ, ընթեռնելի ձևով այդ ամենը ներկայացվեց, և դուք բոլորդ գիտեք նրանց մասին»,- մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին […]
22:29 21.02.2019
ԵՊՀ-ում խոշոր չարաշահումների վերաբերյալ ոստիկանության տարածած հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Մայր բուհում հարուցված քրեական գործը շինծու ու քաղաքական են համարում, նրանց էլ կառավարությունից հակադարձում են՝ գործը շինծու չէ, քաղաքական շարժառիթ էլ չկա: Մանրամասները՝ տեսնայութում:
21:26 21.02.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել են Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, մասնավորապես՝ բուհերի ինքնավարության սկզբունքը: Այդ պատճառով էլ այսօր հրավիրված գիտխորհրդի նիստում հայտարարության տեքստ պատրաստեցին՝ չնայած գիտխորհրդի մի քանի անդամ համակարծիք չէր ռեկտորի հետ: Հարց հնչեց՝ ի՞նչ […]
12:54 06.02.2019
Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն […]
14:36 02.02.2019
ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Դիրքորոշման մեջ մասնավորապես ներկայացվում են այն խնդիրները, որոնք, ըստ գիտխորհրդի անդամների, կառաջանան կառավարության որոշումից հետո: Գիտխորհրդի […]
12:51 22.01.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստից հետո բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի ֆինասնական հաշվետվությունը: Մասնավորապես, Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 երեխաների համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ: «ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն […]
20:09 11.01.2019
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին: «Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ […]
11:52 27.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]
14:46 02.07.2018
ԵՊՀ-ի աշխատողների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կողմից հրապարակված փաստաթղթից: Նշվում է, որ բարձրացումն իրականացվում է այս տարվա հունվար 1-ի դրությամբ կուտակված միջոցների հաշվին:
14:08 12.06.2018
«ԿԳՆ-ն գործել է օրենքի սահմաններում և պատասխանատու է այն քվոտաների համար, որ ունի համալսարանում: Շուտով համալսարանների խորհրդի հետ կապված լուծումներ կունենանք»,- հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ արձագանք է ստացել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կողմից նախարարությանը ներկայացված դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարելու վերաբերյալ: Հարցին, թե ինչ կարող […]
18:32 08.06.2018
ԵՊՀ բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում դիմորդների թիվը շուրջ 1000-ով պակաս է նախորդ տարվանից: Այս տարի ներկայացվել է 1519 դիմում՝ նախորդ տարվա 2632-ի փոխարեն: ԵՊՀ դիմորդների շարժն ուսումնասիրել է «Հրապարակը»: ԵՊՀ-ում ամենաշատ դիմորդներ ունեցող ֆակուլտետը «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետն է, որի միայն «Տեղեկատվական անվտանգություն» կրթական ծրագրում 41 տեղի համար կպայքարի 52 դիմորդ՝ նախորդ տարվա 59-ի փոխարեն (11 անվճար տեղ): […]
12:35 19.02.2018
Տարածված տեղեկության համաձայն՝ ծեծկռտուքի պատճառը փոխդեկանի անպարկեշտ առաջարկությունն է եղել:
15:55 15.02.2018
«Հրապարակի» տեղեկությունով, դասաժամերի կրճատման մասին որոշումն ընդունվել է վերջերս՝ համալսարանի գիտխորհրդի կողմից:
14:02 25.12.2017
Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:
16:07 21.11.2017
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից: