TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԵՄ

Հայաստան ժամանած ԵԽ պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել

20:30 18.06.2018

Հունիսի 18-ին Հայաստան է ժամանել Եվրախորհրդարանի ինը պատգամավորից բաղկացած պատվիրակությունը։ Նրանք հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, մի շարք նախարարների, պատգամավորների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ ԵԽ ներկայացուցիչները այստեղ են Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված ջանքերը գնահատելու համար, և այդ գնահատականները միայն դրական էին: […]

̰
ՌԴ-ն պատրաստ է «Թուրքական հոսքով» գազ մատակարարել ԵՄ՝ երաշխիքների դիմաց. Լավրով

17:41 13.06.2018

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Արևմտյան Բալկաններում էներգետիկ ոլորտում Ռուսաստանի ծրագրերը պետք է որոշվեն այդ տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվածությունների հիման վրա:

̰
Մերկելը և Կուրցը խոսել են ԵՄ-ում տիրող լարվածության և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

13:09 13.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը Բեռլինում մասնակցել են Քրիստոնեադեմոկրատական միության ամենամյա ֆորումին: Կուրցը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի ներսում լարվածությունն ավելացել է: Նա շեշտել է, որ եթե ԵՄ-ն միավորված լինի, ապա կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերությունների հետ փոխհարաբերություններում իր ազդեցիկ խոսքն ունենալ: «Այս համատեքստում ես իսկապես հույս […]

̰
Կանադան դիմել է ԱՀԿ-ին՝ կապված ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի հետ

13:20 02.06.2018

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:

̰
ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը նախարարության օրակարգում է. ԱԳ փոխնախարար

16:52 31.05.2018

«Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ հավելելով, որ վիզաների վերաբերյալ երկխոսությունը սկսվել 2014-ից, իսկ մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշմամբ: Պապիկյանը չնշեց անդամ երկրներին՝ պատճառաբանելով, որ այստեղ խոսքը մի շարք խնդիրների մասին է. «Խոսքը այստեղ նաև անվտանգության, սոցիալական ապահովության, Հայաստանի կողմից […]

̰
Սորոսը Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնելու արշավ է կազմակերպում

13:21 30.05.2018

87-ամյա միլիարդատիրոջ նպատակն է անցկացնել ևս մեկ հանրաքվե և այնպես անել, որ Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում:

̰
Եթե Երևանն այս օրերին վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հունիսի 1-ից այն պայմանական կգործի. Սվիտալսկի

16:17 07.04.2018

Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվում տեղական օրեսդրությունը եվրոպական կարգավորումներին համապատասխանեցնելու համար, ինչը թույլ կտա հուլիսին ունենալ ճանապարհային քարտեզ։

̰
Օրը կգա, երբ Հայաստանի համար ԵՄ վիզաները կազատականացվեն. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

11:29 27.03.2018

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հավատացած է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ:

̰
ԵՄ կազմի մեջ մտնող 14 երկիր կարտաքսի ռուս դիվանագետներին

18:28 26.03.2018

ԵՄ կազմի մեջ մտնող 28 երկրներից 14-ը որոշում են կայացրել ՌԴ դեսպաններին արտաքսել երկրից: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկը, հայտնում է correspondent-ը: «Այսօր արդեն ԵՄ կազմում գտնվող 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- գրել է Տուսկը:

̰
Էրդողանը Վառնայում կհանդիպի ԵՄ ղեկավար պաշտոնյաներին

15:02 26.03.2018

Գագաթաժողովի նպատակն է նորոգել Թուրքիա-Եվրամիություն խարխլված հարաբերությունները:

̰
ԵՄ հանձնակատարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

08:45 23.03.2018

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերն «անպատեհ» է համարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:

̰
ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար. Սվիտալսկի

11:51 17.03.2018

ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշել է, որ պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ–ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ։

«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված», – ասել է Սվիտալսկին՝ օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը.

«Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»։

Պ. Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է.

«Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»։

̰
ԵՄ-ն պետք է պահպանի իր կապը ՌԴ հետ. Մերկել

19:03 16.03.2018

Գերմանիան և ԵՄ անդամ մյուս երկրները նպատակ չունեն բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության 2018 թվականի խաղերը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը:

̰
ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերություններում զգալի առաջընթաց կա. Սերժ Սարգսյան

14:55 23.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

̰
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:50 22.02.2018

Երեկ՝ փետրվարի 21-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասի նհյատնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Վրաստանի ՆԳՆ տեղակալը Գերմանիայում քննարկելու է ազատ վիզային ռեժիմի կասեցման հարցը

15:36 21.02.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն մեկնել է Գերմանիա, որպեսզի քննարկի Վրաստանից ապաստան հայցողների թվի աճի խնդիրները, ինչպես նաև Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար գործող ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:

̰
Գերմանիան ցանկանում է չեղարկել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

09:01 21.02.2018

Եվրոպական քաղաքական գործիչները քննարկել են Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:

̰
Թուրքիան պատրաստ է զիջումների գնալ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար

17:40 08.02.2018

Թուրքիայի իշխանությունները Եվրամիութայն հետ վիզային ռեժիմի ազատականացման պարտավորությունների 7 կետից բաղկացած փաթեթ են ներկայացրել, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

̰
Հայաստանը կմասնակցի «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին

13:50 31.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները:

̰
Դավիթ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին

16:45 29.01.2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը. Հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

̰
Բուլղարիայի վարչապետն առաջարկել է Սոֆիայում անցկացնել Թուրքիա-ԵՄ համաժողովը

06:30 26.01.2018

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Սոֆիայում ԵՄ-Թուրքիա համաժողով անցկացնելու գաղափարը:

̰
Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ իր գործընկերների համագործակցությանը. Լավրով

14:34 04.12.2017

Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։

«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։

«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։

«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։

̰
Հայաստանում Բելգիայի դեսպանատուն հիմնելու հարցը քննարկվում է

19:37 30.11.2017

«Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատուն հիմնելու հարց մեզ հաճախ է տրվում նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Այդ հարցը քննարկվում է, ավելին ասել չեմ կարող այս պահին», – Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյն (նստավայրը՝ Մոսկվա) այսպես է պատասխանել Հայաստանում դեսպանատուն հիմնելու ծրագրերի վերաբերյալ հարցին:

̰
«Բելգիայի հետ վիզայի ազատականացման հարցը օրակարգում է, բայց խոչընդոտներ կան». Ժան-Արթուր Ռեժիբոյ

18:14 30.11.2017

Հայաստանի և Բելգիայի միջև վիզաների ազատականացման հնարավորությունների մասին է այսօր խոսել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան (նստավայրը՝ Մոսկվա): Նա նշել է, որ նախորդ շաբաթ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը անմիջականորեն չի ազդում այդ հարցի կարգավորման վրա:

̰
«Հայաստանը պետք է կամուրջ դառնա ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան

17:45 30.11.2017

«Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը ևս մեկ քայլ է, որը կնպաստի հարաբերությունների զագացմանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք», – այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան:

Նա անդրադարձել է երկու երկրների պատմությանը, պատմական նմանություններին ու քաղաքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը և Բելգիան արդեն 25 տարի է, ինչ դիվանագիտական հարբերություններ ունեն և այդ հարաբերությունները պետք է զարգացնել:

«Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի. այն կարող է դառնալ կամուրջ Եվրամիության երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպանը:

̰
Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի տապալման պատճառը մենաշնորհն է

13:36 30.11.2017

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի կնքում, որը Ադրբեջանի երկինքը բաց՝ հասանելի էր դարձնելու եվրոպական ավիաընկերությունների համար։ Սակայն համաձայնությունը, ըստ ադրբեջանական կայքերից մեկի, չի կայացել Ադրբեջանում գործող ազգային ավիափոխադրողի մենաշնորհային կարգավիճակի պատճառով։

̰
Հունգարիայի վարչապետը խոնարհվել է Իլհամ Ալիևի առաջ

11:06 28.11.2017

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորը ակնածանքով խոնարհվել է Ադրբեջանի ղեկավարի առաջ, երբ նրան հանդիպել է Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրվագը պատկերող տեսանյութը տարածվել է խիստ ծաղրական տոնով ու երկու կողմերի «համագործակցության» մասին հիշատակումներով։

̰
ԵՄ հետ համաձայնագիրը կարող է ներդրումներ բերել Հայաստան․ Սվիտալսկի

16:53 27.11.2017

Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։

— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։

Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։

Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։

— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։

Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։

̰
Ռուսական քարոզիչները՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

16:07 24.11.2017

Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։

Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։

Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։

Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագրի հռչակագրում Արցախի հատվածը դեռ քննարկվում է

15:20 17.11.2017

Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։

— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։

̰
BACK_TO_TOP