TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, գրասենյակը բնականոն իրականացնում է գործառույթները

22:23 05.03.2025

Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ SHANTNEWS.am– ը հայտնել էր, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում […]

̰
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը

20:07 05.03.2025

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

̰
Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները. Եղիշե Կիրակոսյան

22:31 14.02.2025

Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը կհերքի Ադրբեջանի չհիմնավորված պահանջները, այդ թվում ՝ փոխհատուցման մասին անհեթեթ պահանջը 1979 թվականի Բեռնի կոնվենցիային համապատասխան արբիտրաժային վարույթում»- գրել է Կիրակոսյանը։ Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից […]

̰
BACK_TO_TOP