09:00 17.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում՝ […]
15:20 16.05.2019
«Մի փոքր շոգ է, բայց շատ հաճելի է». ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:
09:23 16.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Այստեղ էլ ամառն իր խոսը որոշել է ասել: Ջերմաստիճանը 30 աստիճան տաքության է հասնելու:
23:12 15.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
11:39 14.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահովված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա […]
10:46 10.05.2019
Այսօր օրն անձրևային կլինի: Ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: Մայրաքաղաքը ևս անձրևից ու ամպրոպից չի խուսափի: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, մայիսի 11-13-ը ևս առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է անգամ կարկուտ։ Օդի ջերմաստիճանն էլ նվազելու է, բայց միայն մեկ օրով: […]
14:22 09.05.2019
Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում անսպասելի ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացրել է CNN Turk-ը: Նշվում է, որ առատ ձյունը տեղացել է մասնավորապես Ուլուդագ կոչվող հանգստյան վայրում, որը գտնվում է Բուրսա արվարձանում: Այս տարի այդ հանգստյան գոտում դահուկասպորտի սեզոնն արդեն փակվել էր, բայց առատ ձյունը զբոսաշրջիկներին կարծես երկրորդ շանս է տվել: Նշվում է, որ մինչև 6 մմ […]
13:24 09.05.2019
Մայիսի 9-ին հանրապետության, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում:
10:22 05.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35 -40 մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։
22:21 04.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]
13:01 04.05.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի բիզնես համաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա, հորդորեց մտածել այդ հնարավորությունների շուրջ: Նախարարը նշեց՝ Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն՝ գյուղատնտեսության, արդյունաբերական գործունեության և տուրիզմի զարգացման: Դա ծառայությունների այն բնագավառն է, որ իրենք տեսնում են որպես […]
12:36 04.05.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից […]
15:07 03.05.2019
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: Հանրապետության […]
14:50 01.05.2019
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան, 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա […]
23:14 28.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […]
13:58 26.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ապրիլի 27-ին տաք եղանակ կլինի: «Լավ է՝ գոնե ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը տաք արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու»,- գրել է նա:
10:11 26.04.2019
«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա […]
00:10 25.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 24-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է […]
17:19 23.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին: «Տաք օդային հոսանքների ներթափանցումն արդեն սկսվել է։ Այսօր 16։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2355120507884518
12:06 22.04.2019
Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում, այսօրվա հետ համեմատած, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օր օրի տաքանալով 2-3 աստիճանով` արդեն ապրիլի […]
11:32 22.04.2019
Կանադայի Քվեբեկ նահանգում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել: Տեղի իշխանությունների տեղեկություններով` Շոուդյե գետի մակարդակն ամեն ժամ բարձրանում է շուրջ 20-25 սանտիմետր: Շոուդյե գետի այս տարվա վարարումը աննախադեպ է համարվել: Հեղեղված շրջաններից բնակչության տարհանման աշխատանքներին ներգրավվել է նաև բանակը: 600 զինծառայող և հատուկ տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր է ներգրավված աշխատանքներին: Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին […]
22:28 20.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-25-ը հնարավոր է անձրև և […]
12:57 20.04.2019
Սյունիքի մարզում ձյան տեղումներ են դիտվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»,- մասնավորապես գրել է նա:
12:09 20.04.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը:
14:06 19.04.2019
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկած փոսային նորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Պատճառը վերջին օրերի տեղումնառատ եղանակն է, որի պայմաններում հնարավոր չէ աշխատանքի անհրաժեշտ որակ ապահովել։ Ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին, քանի որ անձրևի կամ ձյան դեպքում հնարավոր չէ պահպանել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ […]
09:48 19.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա։ «Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի […]
18:23 17.04.2019
Երեկ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և զգուշացրել, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Նա նաև կոչ էր արել սիրահարվել, քանի որ «եղանակը տևական ժամանակով վատանալու է»: Այսօր արդեն խոստացված ամպրոպային ու անձևային եղանակն իրականություն է: Հիշեցնենք, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի […]
16:08 15.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ վաղվանից եղանակը ցրտելու է. «Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2341946832535219
09:55 15.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ […]