TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

եղանակ

Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

12:42 19.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով

16:33 17.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը […]

̰
Հանրահավաքի օրը Երևանում անձրև չի կանխատեսվում․ Գագիկ Սուրենյան

08:57 16.08.2018

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ օգոստոսի 17-ին երեկոյան Երևանում անձրև չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը երեկոյան ժամերին կտատանվի +26…+28 աստիճանի սահմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1955617457834827

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

18:32 14.08.2018

Հանրապետությունում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի […]

̰
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է մոլեգնում

23:45 12.08.2018

Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]

̰
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

14:15 12.08.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Կարմիր խաչը նախազգուշացնում է՝ ԿԺԴՀ-ում երաշտի պատճառով կարող է սով սկսվել

16:00 11.08.2018

ԿԺԴՀ-ում հաստատված անոմալ շոգ եղանակը կարող է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ և ամենից առաջ սպառնում է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը, նախազգուշացնում է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությունը: ԿԺԴՀ-ում անձրևներ չեն տեղացել հուլիսի սկզբից, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում է 39 աստիճան ըստ Ցելսիուսի: Անձրևներ սպասվում են միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

10:59 10.08.2018

Օգոստոսի 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների […]

̰
Տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչը ուշանում է եղանակի պատճառով

13:16 08.08.2018

Այսօր Հայաստանի լավագույն տանկիստները տանկային բիաթլոնի կիսաեզրափակչում մրցելու են եզրափակչի ուղեգրի համար: Հայաստանի մրցակիցները լինելու են հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի, ինչպես նաև Մոնղոլիայի ու Վենեսուելայի տանկիստները: Կիսաեզրափակիչների բոլոր 12 մասնակիցներից եզրափակիչ կանցնեն լավագույն արդյունք ցույց տված 4 երկրների տանկիստները: Նախատեսված էր, որ այս կիսաեզրափակիչը սկսվելու էր ժամը 11:00-ին, սակայն եղանակային պայմանները խափանել են բնականոն ընթացքը: […]

̰
Օգոստոսի 9-ին ջերմաստիճանը կնվազի 2-3, իսկ 11-ին՝ ևս 3-5 աստիճանով

10:12 08.08.2018

Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում,  9-10-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի […]

̰
Անոմալ շոգի պատճառով Ֆինլանդիայում մոծակները վերացել են

08:38 08.08.2018

Եվրոպական երկրներում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով Ֆինլանդիայում մոծակների թվաքանակը նվազել է։ Ինչպես հայտնում է BBC-ն, հուլիսին Ֆինլանդիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +33,7 աստիճանի։ Շոգի պատճառով երկրի որոշ շրջաններում մոծակները գրեթե լիովին ոչնչացել են։ Գիտնականները միջատների կտրուկ անհետացման պատճառ են համարում Լապլանդիայի չորացած լճակները, որտեղ նախկինում ձվադրել են մոծակները։ Նշվում է, սակայն, որ շոգ […]

̰
Ոստիկանության պաշտոնատար անձը յուրացման եղանակով հափշտակել է 128 մլն դրամ. հարուցվել է քրգործ

19:08 07.08.2018

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]

̰
Բուռնաշեթցիները նվաճել են Արարատի գագաթը՝ ճանապարհին հաղթահարելով եղանակային աննախադեպ պայմանները

12:10 07.08.2018

Ինչպես տեղեկացրել էինք, Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից հայերի 16 հոգանոց մի խումբ ուխտագնացության է մեկնել Արարատ լեռ: Նախաձեռնության հեղինակները բուռնաշեթցիներ, այժմ մոսկվայաբնակ Քոչոյանն ու Կուրղինյանն են, որոնք, ոգևորելով իրենց մյուս համագյուղացիներին, յուրատեսակ ուխտ են կատարում` բիբլիական լեռ բարձրանալով: Ուխտավորներն արդեն տեղեկացրել են, որ հասել են Արարատի գագաթ՝ ճանապարհին հանդիպելով եղանակի հարուցած աննախադեպ դժվարությունների, ինչի պատճառով […]

̰
Իսպանիայում շոգը 6 մարդու կյանք է խլել

00:54 07.08.2018

Իսպանիայում մեկ շաբաթում շոգից 6 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Սաստիկ շոգերը Պիրենեյան թերակղզում հաստատվել են Աֆրիկայի հյուսիսից ներթափանցած տաք օդային հոսանքների ազդեցությամբ։ Բնակավայրերում, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունը գերազանցում է 40 աստիճանը, պետական օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի՝ պայմանավորված Ատլանտյան օվկիանոսից […]

̰
Գերմանիայում շոգը սպառնում է ձկների զանգվածային ոչնչացմամբ

15:43 05.08.2018

Գերմանիայում վերջին շաբաթներին բարձրացած օդի ջերմաստիճանը հանգեցրել է ջրամբարներում թթվածնի մակարդակի նվազման, ինչը վտանգավոր է ֆաունայի ներկայացուցիչների համար: Մասնագետները դրանում տեսնում են ձկների զանգվածային ոչնչացման վտանգ: Որոշ շրջաններից տեղեկություններ են ստացվում ձկների գլխաքանակի անկման մասին, սակայն դեռևս կրիտիկական նիշ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Համբուրգում շաբաթվա սկզբին հայտնել են մերձակա ջրամբարներից 5 […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

13:56 05.08.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-10-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: […]

̰
Հանրապետությունում սպասվում են տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ

18:02 04.08.2018

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 4-ի երեկոյան […]

̰
Եվրոպայում սաստիկ շոգեր են սպասվում

14:04 03.08.2018

Ինչպես հաղորդում է BBC-ն, մոտ օրերս Եվրոպայում կանխատեսվում է էքստրեմալ բարձր ջերմաստիճան: Մասնավորապես Իսպանիայում և Պորտուգալիայում կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 47 աստիճան: Աֆրիկայից ներթափանցող տաք հոսանքների արդյունքում Իսպանիայում և Պորտուգալիայում արդեն իսկ արձանագրվել է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում: Ընթացիկ կանխատեսման համաձայն՝ արդեն այսօր՝ օգոստոսի 3-ին, ինչպես նաև 4-ին, երկու երկրների հարավային հատվածներում […]

̰
Շոգ եղանակի պատճառով շտապօգնության կանչերը նվազել են. Թագուհի Ստեփանյան

12:41 03.08.2018

Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 20 ից հետո շոգ եղանակի պատճառով շտապ բուժօգնության կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Եթե հուլիսի 20 ի դրությամբ մենք ունեցել ենք օրվա միջին տվյալներով 750 կանչ, ապա այժմ օրական 650 կանչ է գրանցվում»,- ասաց նա: Շտապօգնության տնօրենը նշեց, որ թեև կանչերը նվազել են, […]

̰
ԱՄՆ Արիզոնա նահանգում փոշե փոթորիկ է բարձրացել

12:37 03.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել օգոստոսի 2-ին ԱՄՆ Արիզոնա նահանգում անապատից ներխուժած փոշե փոթորկի մասին:

̰
Հարավային Կորեայում բարձր ջերմաստիճանի հետևանքով 29 մարդ է մահացել

18:38 02.08.2018

Հարավային Կորեայում անոմալ շոգից  մահացել է առնվազն 29 մարդ, տուժել է ավելի քան 2300 հոգի, հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնին: «Երկարատև շոգ եղանակի հետևանքով մայիսի 20-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրում 29 մարդ է զոհվել»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Հարավային Կորեայի […]

̰
Մոսկվայում շոգ եղանակի պատճառով հայտարարվել է անվտանգության նարնջագույն մակարդակ

16:35 01.08.2018

Ռուսաստանի հիդրոմեդ կենտրոնը Մոսկվայի և Մերձմոսկովյան տարածքում անվտանգության  վերջին՝ նարնջագույն  մակարդակ է հայտարարել, տեղեկացնում է  INTERFAX.RU-ն: Ըստ կանխատեսումների՝ Մոսկվայում այսօր սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն:  

̰
Հուլիսի 31-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի

13:14 30.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

13:58 29.07.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում […]

̰
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի

16:07 28.07.2018

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Մեքսիկայում սաստիկ շոգերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

10:16 27.07.2018

Սաստիկ շոգեր են պատուհասել Մեքսիկայի որոշ հատվածներին:  Օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում հասնում է +50 աստիճանի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: ՆԳՆ-ն արտակարգ դրություն է սահմանել երկրի 31 նահանգներից 24-ում: Հիշեցնենք, որ սաստիկ շոգերով պայմանավորված՝ 22 նահանգում արտակարգ դրություն էր սահմանվել նաև հունիսի սկզբին:

̰
Ինչպե՞ս դիմանալ օդի բարձր ջերմաստիճանին և խուսափել սննդային թունավորումներից. խորհուրդներ ԱՆ-ից

16:59 26.07.2018

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. – խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, – հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, […]

̰
Հանրապետության որոշ շրջաններում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ

15:14 26.07.2018

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Աղիքային վարակների աճ կա, ինքնաբուժմամբ չզբաղվել. ԱՆ-ն զգուշացնում է

20:46 25.07.2018

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), […]

̰
Անոմալ շոգի պատճառով Հանովերի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

07:15 25.07.2018

Գերմանական Հանովեր քաղաքի միջազգային օդանավակայանն անոմալ շոգի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հաղորդվում է ավիահանգույցի ներկայացուցչի հայտարարությունում։ Նշվում է, որ շոգ եղանակի պատճառով վնասվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային հյուսիսային գոտին։ Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է նաև հարավային գոտին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Օդանավակայան ժամանող ուղևորներին ավիահանգույցի ղեկավարությունը խնդրում է տուն վերադառնալ և հետևել […]

̰
BACK_TO_TOP