TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԵԽԽՎ

ԵԽԽՎ-ն դժվարությունների է հանդիպել, քանի որ  Ռուսաստանը հրաժարվել է մուծել  անդամավճարի մի մասը

20:21 19.03.2018

ԵԽԽՎ-ն ընդունել է, որ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է մուծել 2018 թվականի անդամավճարի մեկ երրորդը:

̰
Արդյո՞ք ԵԽԽՎ-ն Արցախյան հակամարտությունը քննարկելու հարթակ է

17:31 26.01.2018

Վերլուծաբանը որպես օրինակ նշեց Ռուսաստանը, որը ԵԽԽՎ սահմանած պատժամիջոցների տակ է Ուկրաինայի հակամարտության ու Ղրիմի միացման պատճառով։

̰
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի կողմից ջախջախվելուց հետո Ադրբեջանը դիմեց դիվերսիայի. Դավիթ Շահնազարյան

11:34 26.01.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին ադրբեջանցի պատգամավորի կողմից ուղղված հարցն ինքնանպատակ էր, և ջախջախիչ պատասխան ստացավ Սերժ Սարգսյանի կողմից։

̰
Եվրոպայի խորհրդում ճգնաժամ է ու արժեքների անկում. Դավիթ Շահնազարյան

11:07 26.01.2018

Եվրոպայի խորհրդի բանաձևերը որևէ պարտադիր ուժ չունեն, դրանք ուղղակի քաղաքական նշանակություն ունեն։

̰
Սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության առաջարկ ԵԽԽՎ պատվիրակների կողմից

13:12 25.01.2018

ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը:

̰
Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ փոխնախագահ

17:15 24.01.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ընտրվեցի ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Շնորհակալություն գործընկերներիս վստահության համար»:

̰
Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

17:07 24.01.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից:

̰
ԵԽԽՎ գլխավոր մասնաշենքի առաջ հայկական խաչքար է տեղադրվել

16:53 24.01.2018

Հայաստանի անդամակցության տասնյոթամյակը նշանավորվում է ոչ միայն նոր փաստաթղթերի ստորագրությամբ, այլև Հայաստանի անունից հանձնված նվերով:

̰
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը ԵԽԽՎ նիստում

16:25 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին: Հայաստանի ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Ներկայացնում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ամբողջությամբ:

̰
Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում. Սերժ Սարգսյան

14:28 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իրենց հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

̰
ՀՀ նախագահը ժամանել է ԵԽԽՎ

11:52 24.01.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է ԵԽԽՎ: Նրան մուտքի դռների մոտ դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միշել Նիկոլետին: Հանդիպման սկզբում նախագահը ստորագրել է ԵԽ Ոսկե գրքում: Արարողակաային տեսանկարահանումից հետո նրանք քննարկումը շարունակում են փակ դռների հետևում:

̰
2017թ. խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով. Էդմոն Մարուքյան

15:03 23.01.2018

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։

̰
Հայտնի է ԵԽԽՎ նոր նախագահի անունը

15:35 22.01.2018

Առաջիկա 1 տարում այդ պաշտոնը կզբաղեցնի Իտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետին: Այս մասին տեղեկանում ենք կառույցի թվիթերյան էջից:

̰
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

12:50 20.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ, տեղեկացնում են նախագահականի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Հերմինե Նաղդալյանը չի լինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում

16:30 12.01.2018

Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։

̰
ԵԽԽՎ-ի իր կազմում Ադրբեջանը փոփոխություններ է կատարել

17:17 08.01.2018

«Որևէ տարբերություն չկա, թե ով կլինի պատվիրակությունում, քանի որ եթե երկրի քաղաքականությունը փողով եվրոպատգամավոր, քաղաքական գործիչ, լրագրող գնելն է, դերակատարները ընդամենը մասովկա են, որոնք մեծ առումով ոչինչ չեն փոխում», -պարզաբանում է Նաիրա Զոհրաբյանը::

̰
Որոշվել է երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիան հետաքննող անկախ մարմնի գործունեությունը

14:40 24.11.2017

Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր ջում գրում է, որ երեկ Կոպենհագենում՝ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որոշում կայացվեց երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ «Մինչ այդ ժամանակահատվածի ավարտը անկախ մարմինը բյուրոյին, այնուհետ՝ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը», -ասել է ՀՀ ԱԺ փոնախագահը: Արփինե Հովհաննիսյանը նաև  հիշեցրել է, որ  անկախ մարմինը […]

̰
Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

19:10 07.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի շահերից: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ևս իր դրական նպաստն է բերել համաեվրոպական այդ կարևոր կառույցի զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես հավատարիմ մնալով ԵԽ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրականացմանը: ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, մշտապես անցնում են բաց և կառուցողական մթնոլորտում, որն օգնում է աշխատանքները տանել ճիշտ ուղղությամբ և ունենալ դրական արդյունքներ: Նախագահը նկատել է, որ համազեկուցողների այցը համընկել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային բարեփոխումների կարևոր շրջափուլի հետ, որն աննախադեպ է թե՛ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճի և թե՛ ընտրություններին հաջորդած հասարակական կոնսենսուսի ձևավորման տեսանկյունից, ինչն էլ արժանացել է միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակության դրական գնահատականին:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Նկատի առնելով, որ համազեկուցողի պաշտոնում սա Ալան Միլի վերջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը, որը եղել է կառուցողական և ի նպաստ առկա խնդիրների արդյունավետ լուծման:

Համազեկուցողները գոհունակությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան իրենց հերթական այցի ընթացքում: Նրանք դրվատանքով են խոսել սիրիահայ փախստականներին իրենց նախնիների պատմական հայրենիքում՝ Հայաստանում ընդունելու և զգալի աջակցություն ցուցաբերելու մասին, նշելով, որ դա լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև աշխարհի այլ պետությունների և ժողովուրդների համար: Համազեկուցողները շնորհավորել են Հանրապետության Նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ և նշել, որ ԵԽ-ի կողմից գնահատելի է եղել պետական կառավարման կիսանախագահական համակարգից ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգին անցնելու Հայաստանի քայլը, ինչպես նաև այն հետևողականությունը, որ երկիրը ցուցաբերում է սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին հույս են հայտնել, որ Հայաստանում այսուհետ ևս լավագույն ջանքը կներդրվի ամրապնդելու ժողովրդավարությունը և Հայաստանի դիրքերն աշխարհում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին:

̰
ՀՀ վարչապետն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

15:01 07.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր մարմինների աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և շնորհակալ ենք ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաև օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», – ասել է Կարեն Կարապետյանը:

ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների և զարգացումների հաջորդ փուլն է թևակոխել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված գործընթացներին, ընտրական բարեփոխումներին ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով կատարված և կատարվող աշխատանքները, որոնց նպատակը վերոնշյալ գործընթացների արդյունավետ ու սահուն կազմակերպումն է: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, և բացի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերից, մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել նաև օրենսդրական դաշտում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Փողերի լվացման հարցով կոմիտեի հետ (ՄԱՆԻՎԱԼ) առարկայական համագործակցությունը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում մշակման փուլում է գտնվում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Վարչապետն անդրադարձել է նաև տարբեր ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաև թույլ կետերը և աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

«Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ և լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել և որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», – ասել է Ալան Միլը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի և աջակցության պատրաստակամության համար՝ նշելով.

«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության և կայուն զարգացման համար»:

̰
ԵԽԽՎ համազեկուցողները ժամանելու են Հայաստան

19:30 02.11.2017

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա, Սոցիալիստների խումբ) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա, ԵԺԿ) նոյեմբերի 6-7-ը կժամանեն Հայաստան:

̰
ԵԽԽՎ -ում ուկրաինացիներն Ադրբեջանին դեմ են քվեարկել

12:02 17.10.2017

ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության բոլոր անդաները`Բորիսլավ Բերեզան, Յուլի Լյովոչկինը, Սերգեյ Սոբոլևը, Օլենա Սոտնիկը, Լեոնիդ Եմեցը, քվեարկել են հակաադրբեջանական բանաձևերի օգտին. գրում է haqqin.az-ը:

Կայքը զարմանք է հայտնում կատարվածի կապակցությամբ`հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը: Նշվում է, որ պաշտոնական Բաքուն զգացմունքային է վերաբերվում նման իրավիճակների և երկրում սպասում են ուկրաինական կողմի բացատրություններին:

Նշենք, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել:

̰
«Կոռուպցիան ԵԽԽՎ-ում Ագրամունդով չէր սկսվել և նրանով չի վերջանա». Արփինե Հովհաննիսյան

09:02 17.10.2017

«Կոռուպցիան ԵԽԽՎ-ում Ագրամունդով չէր սկսվել և նրանով չի վերջանա». Արփինե Հովհաննիսյան

̰
ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հեռացնել ՄԻԵԴ-ից

10:18 14.10.2017

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։

̰

13:57 13.10.2017

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում՝ խոսելով իրավունքի գերակայության մասին. տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

̰

15:38 12.10.2017

Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ-ին: Մամեդովը նշել է, որ ԵԽԽՎ-ն փորձում է ցույց տալ, որ ծառայում է որոշ շրջանակների և մարդկանց, ոչ թե Եվրոպայի շահերին. «Տարիներ շարունակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի նկատմամբ իր անարդարացի և դաժան վերաբերմունքով ափսոսանքի և զարմանքի տեղիք է տալիս…: Մի՞թե ԵԽԽՎ-ում չեն տեսնում՝ ուր է տանում Եվրոպային նման քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, որ իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժ սահմանելն է, իսկ ինքը չունի որևէ պարտականություն, այդ դեպքում ում և ինչի համար է պետք այդ կազմակերպությունը»,- նշել է Մամեդովը: Ադրբեջանցի պաշտոնյայի զայրույթը ԵԽԽՎ-ի նկատմամբ պայմանավորված է հոկտեմբերի 11-ին ընդունված 14403 բանաձևով՝ Ստեֆան Շեննակի և Սեզար Պրեդայի կողմից պատրաստված «Ժողովրդավարական ինստիտուտների վիճակը Ադրբեջանում» զեկույցի հիման վրա: Զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանում արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անաչառ, ազատ գործադիր իշխանության ազդեցությունից:

̰

16:11 11.10.2017

Այսօր ԵԽԽՎ-ն ընդունեց թվով երկրոդ հակաադրբեջնական բանաձևը:

Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվերակել է Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը:

̰

16:00 11.10.2017

ԵԽԽՎ-ում ընդունվել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը վեր հանող բանաձև:

̰

10:37 11.10.2017

Ադրբեջանի վերաբերյալ մյուս բանաձևի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևը վերաբերում է Ադրբեջանի շուրջ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալին:

̰

19:05 10.10.2017

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Շանթնյուզին տված հարցազրույցում նշել է, որ Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսը նախընտրելի է թեկնածու է, քանի որ երբևէ ներքաշված չի եղել կոռուպցիոն որևէ սկանդալում: «Իր անունը երբևէ շոշափված չի եղել կասկաշելի որևէ գործարքների, կոռուպցիոն սկանդալների մեջ, և նա միշտ հանդես է եկել որպես անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային թեկնածու: Մինչդեռ նման բնորոշում […]

̰

15:20 10.10.2017

ԵԽԽՎ -ն նոր նախագահ է ընտրել Կիպրոսը ներկայացնող թեկնածուն` Ստելլա Կիրիակիդեսը: Քիչ անց կլինի պաշտոնական հայտարարությունը:

̰
BACK_TO_TOP