18:40 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման նպատակով հատկացված 124 միլիոն դրամի հատկացմանը: «Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի, նրանք էլ որոշել են, որ այդ փողը ծախսվի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով` իր համար անընդունելի է ԱԱԾ տնօրենին ուղղված քննադատությունը, քանի […]
00:31 18.04.2019
«ԵԽԽՎ- ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու նրա վերաբերյալ տրված հարցերի շրջանակում բավականին տեղին էր ու թարմ էր նորոթյունը, որ կարելի էր Բաքվից ժամանած պատվիրակներին ուղղակի ցույց տալ, որ Արցախն ունի անվտանգության գոտու նկատմամբ լեգիտիմ իրավունք: Դա այսօրվա միջազգային հարաբերությունների կոնտեքստից է բխում, քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի և պետության նկատմամբ ագրեսիայի արդյունքում նա կորցրել […]
17:22 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, […]
01:00 17.04.2019
ԵԽԽՎ-ում արդյո՞ք հարց բարձրացվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ատելության քարոզի համար: Այս հարցին պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը, որը նոր էր վերադարձել ԵԽԽՎ լիագումար նիստից, որտեղ ընդունվել էր Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձևը: «Գումարների մեծ մասը ծախսվել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար, որ որոշ պատվիրակներ դա ներկայացնեն և նման այլ […]
17:30 16.04.2019
Ապրիլի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձև ընդունեց: «Կոռուպցիոն լվացքատուն» խորագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS-ի տաղավարում խոսել է բանաձևի մասին: […]
14:28 15.04.2019
«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ներկայացնել նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար […]
23:59 14.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակային հատվածի մասին: Շեշտադրվել է հատկապես ելույթում մեծ տեղ զբաղեցրած՝ «Թավշյա հեղափոխության» թեման: Նա ասել է, որ որքան էլ ամբողջ աշխարհում տեղյակ են անցած տարվա իրադարձություններից՝ դրանց մասին խոսելիս […]
22:49 14.04.2019
Եթե ես, որպես քաղաքագետ, ձևակերպելու լինեի՝ ես կասեի՝ Հայաստանը հաղթահարել է ժողովրդավարական անցման շատ կարևոր հանգրվան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը: Միևնույն ժամանակ, քաղաքագետը հայտարարել է, որ կատարյալ արդյունքի հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Այս մասին նա խոսել է՝ անդրադառնալով […]
21:18 13.04.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին երեկ բանաձև է ընդունել: «Կոռուպցիոն լվացքատուն» վերնագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Կոռուպցիոն լվացքատուն» անվանումն ստացած բանաձևի հերոսն իրականում միայն Ադրբեջանը չի: Բանաձևում ներառված են նաև Ռուսաստանի, Մոլդովայի, […]
12:23 12.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Սաֆարյանի՝ ելույթն արժի բաժանել երեք հատվածի՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, Հայաստան-ԵԽ հարաբերություններ, ինչպես է աշխարհի ու սեփական ապագային նայում Հայաստանը, և որոնք են այն ուղենիշները, որոնցով շարժվելու է Հայաստանը: SHANTNEWS.am-ի այն հարցին, […]
20:14 11.04.2019
ԵԽ-ն 57 կողմ, 7 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունել է «Լվացքատուն. ի պատասխան կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ միջազգային պայքարի հարցում ստեղծված նոր մարտահրավերների» վերտառությամբ զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Նա մանրամասնում է, որ զեկույցի մի մեծ հատված […]
19:07 11.04.2019
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին: Վարչապետի և խորհրդարանականների հարցուպատասխանը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Ստորև ներկայացնենք այն. «Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են […]
18:30 11.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար […]
17:24 11.04.2019
ԵԽԽՎ Լիտվայի պատվիրակությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների մասին. «Որո՞նք են առաջնահերթությունները՝ առավելապես պրոեվրոպական երկիր եք լինելու, ավելի քիչ պրոռուսական, ինչպե՞ս եք գնահատում ռուսական զինված ուժերի ներկայությունը Ձեր հայրենիքում»: Փաշինյանն արձագանքեց, որ եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին խոսել է դեռ ընդդիմադիր ժամանակներից, հայտարարել՝ չի ընդունում, որ ՀՀ-ում և ընդհանրապես որևէ […]
16:48 11.04.2019
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին: «Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ […]
16:33 11.04.2019
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ Անդրեյ Հունկոն հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: «Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանի 2018թ. հեղափոխության մեջ: Որևէ արտաքին ուժի ներգրավվածություն չի եղել և չկա մեր ներքին գործընթացների մեջ: Մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է դա: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը […]
16:29 11.04.2019
Վրաստանի անցած երկար ուղին կավարտվի եվրաանդամակցությամբ, հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն`կազմակերպությունում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթից առաջ: Նա շնորհավորել է Վրաստանին` պատմական նշանակություն ունեցող տարեթվի՝ Եվրախորհրդին անդամակցելու 20-ամյակի կապակցությամբ: «Սա հատուկ միջոցառում է, քանի որ կխոսենք ընդհանուր արժեքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին: Սա շատ խորհրդանշական օր է, քանի որ մենք ողջունում ենք […]
16:26 11.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Արիևը. «Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք Ռուսաստանի ագրեսիայի առումով՝ ընդդեմ Ուկրաինայի: Դուք հաճախ Ուկրաինայի դեմ եք քվեարկում ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող բանաձևերի քննարկման ժամանակ: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ում է պատկանում Ղրիմը»: Պատասխանում Նիկոլ Փաշինյանը շրջանցել է Ղրիմի պատկանելության մասին հարցը, սակայն նշել է, […]
16:20 11.04.2019
ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց է ուղղվել նրան Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին: ՀՀ վարչապետն ասել է, որ երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, բայց դրանք նույնքան էլ հայաստանյան արժեքներ են: «Ժողովրդավարությունն այն չէ, որ մենք ներկրել ենք: Սա արժեքային համակարգ է, որը բխում է […]
16:03 11.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց ուղղվեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը: Հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց, թե այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ: «Ես կարող եմ ասել, որ նրանք […]
15:56 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն ԵԽԽՎ-ում այսօր բացեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրված են մոտ 4 տասնյակ լուսանկարներ, հայ լուսանկարիչների գործեր։ Ցուցահանդեսի բացումից հետո ՀՀ վարչապետն ուղևորվեց ԵԽԽՎ նախագահի անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի կապակցությամբ տրվող ճաշին մասնակցելու:
15:55 11.04.2019
ԵԽԽՎ-ին մասնակից հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽ-ում ներկայացված լինելու կարևորության մասին: «Կարծում եմ` շատ կարևոր է ներկայացվածությունը այս պլատֆորմներում, շահերի առաջ քաշումը, երկրի ներկայացումը: Այո´, բանաձևերը չունեն պարտադրանքի բնույթ, բայց կարևոր են, եթե կան հակահայկական ձևակերպումներ, ժամանակին դրանք կանխելու, ուստի ես կարծում եմ՝ այստեղ աշխատանքը, շփումները բավականին կարևոր […]
15:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց ուղղվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: «Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է՝ ես անձամբ կոռուպցիայի մեջ պետք է չներքաշվեմ: Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես չեմ հավատում, […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
15:22 11.04.2019
ԵԽԽՎ-ում Սլովենիայի պատվիրակության ներկայացուցիչ Վիոլետա Տոմիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում ԼԳԲՏ համաժողով պիտի անցկացվեր, սակայն այն չեղարկվել է, խոսեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին ու հետաքրքրվեց. «Ի՞նչ է անում կառավարությունը մարդու իրավունքների ոլորտում այդ լուրջ բացթողումն ուղղելու համար»: Փաշինյանը կրկին նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և […]
15:12 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց է ուղղվել ՀՀ նախկին իշխանությունների հետ կապված գործընթացի մասին: Արդարադատությունն ինչպե՞ս է իրականացվում: Հարցին Փաշինյանն արձագանքել է՝ նշելով, թե հեղափոխություն տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն չի եղել: «Մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ դատական համակարգը լինի անկախ: Մենք հասկանում ենք, որ անառարկելիորեն անկախ դատական համակարգի […]
15:00 11.04.2019
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում պատմելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն արդյունքներին, որ հասել են իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում և այլ ոլորտներում։ «Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք […]
14:56 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայի խորհուրդը որևէ անելիք չունի հակամարտության գոտում։ «Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող […]
14:50 11.04.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին՝ սկսելով այն պատմությունից, որ ինքն ու իր գործընկերները սկսեցին քայլել Գյումրիից։ «Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ […]
14:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Գիդիժուս Վարեյկիսը հարց ուղղեց Հայաստանի՝ հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին: Նա նախ նշեց, որ Հայաստանի հարաբերությունները որոշ հարևանների հետ այնքան էլ լավ չեն, ապա հետաքրքրվեց. «Հարևան այլ երկրների հետ հարաբերություններից գո՞հ եք»: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ […]