00:19 30.05.2019
Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի առաջ: Այս տարի մենք նաև նշում ենք եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակը, որը ներկայացրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մեր եվրասիական ինտեգրման նախագիծը գաղափարից դեպի հաջող իրականացումը երկար ճանապարհ է անցել: Այսօր […]
21:04 26.05.2019
Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եվրասիական տնտեսական անդամակցությունից հետո` 2016-2018 թվականներին, աճել է միջինը 17.7%-ով, այդ թվում արտահանումը` 39.8%-ով, իսկ ներմուծումը` 10.6%-ով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2018 թվականին, 2014 թվականի համեմատ, աճել է 34.5%-ով, այդ թվում` […]
19:44 01.05.2019
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսեց սննդամթերքի որակի մասին, որ ԵԱՏՄ շուկայում որակյալ սննդամթերք պետք է վաճառվի: Իրո՞ք մենք միմյանց անորակ սննդամթերք ենք վաճառում: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին: «Այդպիսի դեպքեր եղել են, հիմնականում մաքսանենգության հետ կապված կամ տարանցիկ, երբ փորձել են մակնշումը […]
15:41 01.05.2019
Հայաստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ թվեր հնչեցրեց, մասնավորապես, որ ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտադրության մեջ 2018թ.-ին հասել է 28.5 տոկոսի, արտահանումն աճել է 20 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառությունը՝ 11 տոկոսով: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ խոսել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երբ մեկնաբան Արամ Աբրահամյանը խնդրել է մեկնաբանել` […]
14:22 04.03.2019
2017-ին ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018-ին` 65 հազար 110 ավտոմեքենա: Այս մասին այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է: «Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ […]
16:07 05.11.2018
Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, որևիցե բան չշահեց: Այս տեսակետը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մի օրինակ բերեմ. մինչև ձեր հաղորդման գալը տեղեկացա, որ սահմանին կանգնած ապակիներ կան Պարսկաստանից ներմուծվող, և ոչ հսկիչ գներով չեն ուզում մաքսազերծում կատարել: Հայաստան ապակին մտնում է Ռուսաստանից և Պարսկաստանից: Հասկանում եք՝ սրանք խնդրահարույց հարցեր են»,- […]
14:12 03.09.2018
«Մեր հարաբերությունները ԵՄ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ շատ լավ են, ունենք դրական առաջընթաց՝ հեճուկս այն վատատեսների, որ ասում են ԵՄ-ի հետ որևէ բան չի ստացվում»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բավական ակտիվ գործողությունների մեջ են. այս պահին երկու նոր՝ առնվազն 50 մլն […]
18:47 22.08.2018
Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի […]
14:03 29.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակիցներին: ՌԴ նախագահի խոսքը ներկայացված է նաև Կրեմլի պաշտոնական կայքում: Ողջույնի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սրտանց ողջունում եմ Ձեզ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի բացման կապակցությամբ: Ձեր ամենամյա հանդիպումները արդեն բարի ավանդույթ են դարձել: Համաժողովին մասնակցում են կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական և […]
13:17 29.06.2018
Հայաստանում հունիսի 29-ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը՝ «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով: Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: «Համաժողովի հիմնական էությունն այն է, որ ԵԱՏՄ թվայնացման գործընթացի համատեքստում փորձում ենք IT ոլորտի […]
16:59 06.04.2018
Հայաստանից ու Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Ռուսաստան մինչև 2017 թվականը թողարկված մեքենաների արտահանման ժամանակ այլևս պարտադիր չի լինի արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ արագ կապի համակարգերի տեղադրված լինելը, իսկ մեքենաների համար տրանսպորտային միջոցի անձնագիր ստանալը հնարավոր կլինի առանց լրացուցիչ փաստաթղթերի։
11:51 17.03.2018
ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա նշել է, որ պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ–ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ։
«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված», – ասել է Սվիտալսկին՝ օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը.
«Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»։
Պ. Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է.
«Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»։
13:31 17.02.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:
15:53 26.01.2018
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 26-ին, Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Ա
16:40 14.12.2017
Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնող ցանկացած երկրում գրանցված տրանսպորտային կազմակերպություններն առաջիկայում կկարողանան տրանսպորտային ծառայություններ իրականացնել նաև Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Հաղորդվում է, որ այս մասին օրինագիծն այժմ քննարկվում է ՌԴ կառավարության կողմից: Դրա ընդունումը հնարավորություն կտա ընդլայնելու տնտեսական կապը այդ երկրների միջև:
«Մենք մեր գործընկեր երկրների հետ միասին աշխատում ենք ԵԱՏՄ տարածքում ընդհանուր տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ: Այս կերպ կստեղծվի նաև տրանսպորտային ծառայությունների ընդհանուր ցանց: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել լուծելու ՝ այսպես կոչված, «կաբոտաժային փոխադրությումների» հարցը: Սա նշանակում է, որ այն տրանսպորտային կազմակերպությունները, որոնք գրանցված են միության կազմի մեջ մտնող որևէ երկրում, այսուհետ հնարավորություն կստանան աշխատելու միության ամբողջ տարածքում»,- մանրամասնել է ՌԴ վարչապետը:
12:35 05.12.2017
«ԵԼՔ»-ը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացմանը: Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայն չէ դահլիճում հնչած այն կարծիքների հետ, թե ԵԱՏՄ մաքսային օերնսգիրքը միայն դրական փոփոխություններ է ենթադրում: «Կապրենք, կտեսնենք…»,- ասել է ԵԼՔ-ի ղեկավարը, ապա օրինակ է բերել հայ վարորդների՝ ՌԴ-ում ունեցած խնդիրները և ելույթի վերջում ընթերցել է Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի քաղաքացու իրեն ուղղված նամակը, որտեղ էլ հիշատակվում է ռուսական «Все это ерунда» հայտնի արտահայտությունը:
10:46 05.12.2017
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցը վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին: Քննարկումներն ընթացքի մեջ են: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մինչ այդ Միրումյանը ներկայացրել է Մաքսային օրենսգրքով նախատեսված բարեփոխումները: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է ապրանքների հայտարարագրման և տեղափոխման ժամկետների էական կրճատում: Կրճատվում են նաև տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները:
17:45 30.11.2017
«Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը ևս մեկ քայլ է, որը կնպաստի հարաբերությունների զագացմանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք», – այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան:
Նա անդրադարձել է երկու երկրների պատմությանը, պատմական նմանություններին ու քաղաքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը և Բելգիան արդեն 25 տարի է, ինչ դիվանագիտական հարբերություններ ունեն և այդ հարաբերությունները պետք է զարգացնել:
«Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի. այն կարող է դառնալ կամուրջ Եվրամիության երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպանը:
13:10 28.11.2017
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր պարզաբանել է Վրաստանից ներկրվող մրգերի հետ կապված սահմանափակումների մասին տեղեկությունները, նշելով, որ դա ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի պահանջն է: