TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԵԱՀԿ

Արցախի ԱԳՆ-ը պատասխանում է Ադրբեջանին

14:16 17.05.2019

Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից […]

̰
Միլանում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը

14:41 06.12.2018

Միլանում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան միկրոբլոգից: Acting Foreign Minister of #Armenia Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) participates in #OSCE Ministerial Council (#OSCEMC18) in #Milan. pic.twitter.com/aWqwiLWUmD — Anna A. Naghdalyan (@naghdalyan) December 6, 2018

̰
Ադրբեջանը կրկին թաքուն է կազմակերպել իր խոշոր զորավարժությունը. ԱԳՆ

20:51 28.06.2018

ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]

̰
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

12:53 15.03.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 15-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։

̰
ԵԱՀԿ-ն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք դիտարկում կանցկացնի

09:28 14.03.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ մարտի 15-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:

̰
ԵԱՀԿ-ն Հադրութի հարավային ուղղությամբ դիտարկում է անցկացրել

12:32 07.03.2018

Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 7-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ:

̰
Տավուշում սահմանային դիտարկում է անցկացվել

15:27 22.02.2018

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ փետրվարի 21-ին, դիտարկում է անցկացրել:

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

15:00 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

̰
ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել Արցախում

11:46 06.02.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր՝ փետրվարի 6-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

09:57 05.02.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 6-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

̰
Ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար շատ կարևոր է միջազգային դերակատարների սերտ համագործակցությունը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

15:39 03.02.2018

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար շատ կարևոր է միջազգային դերակատարների սերտ համագործակցությունը:

̰
ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում դիտարկում է անցկացրել

13:55 25.01.2018

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2 օրից

11:17 16.01.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը կհանդիպեն հունվարի 18-ին: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ:

̰
ԵԱՀԿ-ն Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանի

13:25 15.01.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվա

̰
ԵԱՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանում լրագրողների հետապնդումների վերաբերյալ

12:19 19.12.2017

Դեկտեմբերի 15-ին Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը, ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար, 6 տարվա ազատազրկման էր դատապարտել ադրբեջանական kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևին:

̰
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

09:52 05.12.2017

ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, պլանային դիտարկում է անցկացնելու: Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դիտարկումը կանցկացվի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:

̰
BACK_TO_TOP