15:08 31.05.2018
2017 թվականին 14․6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ է տրամադրվել Հայաստանին, ծրագրային ցուցանիշը՝ 35.1 մլրդ դրամ: Դրամաշնորհները կազմել են տարեկան ճշտված ծրագրի 41․7%-ը, այսինքն՝ կանխատեսվածից 20․5 մլրդ դրամ պակաս է ստացվել։ ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց, թե ընդհանուր ստացած դրամաշնորհների […]
11:39 30.01.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների և երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների և երիտասարդ գիտնականների համար: