19:03 29.04.2019
«Հանրապետության 26 առաջնահերթ սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի մարզի 3 դպրոց է ներառված՝ մեկը Կամարիսի դպրոցն է, մյուսը Աբովյանի և երրորդը Հրազդանի դպրոցներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ դպրոցները ներառված են Կառավարության բյուջեով 2019-20թթ. հիմնանորոգման կամ կառուցման ծրագրում: Նախատեսվում է նաև 2 փոքր դպրոցի կառուցում […]
18:07 29.04.2019
«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]
16:46 19.04.2019
«Սեյսմիկ վիճակի հետ կապված բավական բարդ խնդիրներ ունենք Հայաստանում»,- ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Սեյսմիկ ծառայությունն իր աշխատանքի մեջ դասակարգումներ ունի և առաջին վտանգը համարում է բնակելի շենքերը: Դպրոցների հետ կապված ևս կա գնահատական, թե քանի դպրոց է վտանգված սեյսմակայունության առումով: «Այսօր կառավարությունը լուրջ […]
13:00 10.04.2019
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]
16:58 28.03.2019
Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը: «Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է […]
13:30 01.02.2019
Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում կստեղծվեն անգլերենի ակումբներ, որոնք նպատակ ունեն զարգացնել անգլերենի հաղորդակցության հմտություններն ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, նպաստել հեռավոր համայնքներում աշակերտների՝ աշխատանք գտնելու հեռանկարներին: Այս առիթով այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի […]
16:33 28.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղերում ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և ուսման որակի բարձրացումը եղել են ու կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ որպես կրթության […]
19:14 28.08.2018
«Ազգային երգ ու պար» առարկան 2018-2019 ուստարվանից կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից: Առարկան դպրոցական ծրագրերում ներառվել էր 2013-ից և սկզբնական շրջանում դասավանդվել միայն 13 դպրոցներում. տարեցտարի դպրոցների թիվն ավելացել է: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչները ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում: Այս տարի ևս ամառվա ընթացքում «Ազգային […]
15:24 22.08.2018
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և սեյսմիկ ծառայության միջև կնքված պայմանագրով կատարվել է Երևանի 31 մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Կազմվել են եզրակացություններ շենքերի տեխնիկական վիճակի մասին: Ներկայացվել են առաջարկություններ դրանց հետագա շահագործման հնարավորության և անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ստուգում է […]
14:14 02.07.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում տնօրենի հարազատների ընդգրկվածության մասին: «Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, որը միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո […]
15:55 13.03.2018
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։
15:28 13.02.2018
Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:
14:53 06.02.2018
Ի՞նչ ճակատագիր կունենա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի դպրոցը: Հարցն այսօր՝ փետրվարի 6-ին, հնչել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ամփոփիչ ասուլիսի ընթացքում:
15:11 26.01.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
10:28 25.01.2018
Կառավարությունը այսօր որոշում կայացրեց լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը: Ուսումնական այդ հաստատության լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է:
12:58 17.01.2018
Դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Պերմի դպրոցում տեղի ունեցած պատահարի մեղավոր երկու դեռահասներին, որոնք սառը զենքով հարձակում էին գործել՝ վնասելով 15 անձի:
11:06 16.01.2018
Հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից 18 դպրոցական: