TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Դոնալդ Թրամփ

CNN-ի գործունեությունը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ վարկանիշի վրա

19:10 03.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառմամբ կրկին անդրադարձել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից հաղորդվող «կեղծ» լրատվության թեմային: Նա հայտարարել է, որ այդ հեռուստաընկերության գործունեությունն ու բացասական թեմատիկայով լրահոսը բացասաբար են անդրադառնում ԱՄՆ վարկանիշի վրա: «Միակ խնդիրն այն է, որ CNN-ն ամերիկյան լրատվության հիմնական աղբյուրն է: Մի փոքր նայելով հեռուստաալիքը՝ ես այն անջատեցի: […]

̰
Մուտքի արտոնագիր տրամադրելու համար ԱՄՆ-ը պահանջում է ցույց տալ սոցցանցերի օգտահաշիվները

17:28 03.06.2019

Հունիսից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ում մուտքի արտոնագրային ռեժիմի նոր պահանջը: Այժմ ԱՄՆ մուտք գործողները պետք է  դեսպանատան աշխատակիցներին տրամադրեն սոցցանցերի իրենց օգտահաշիվները: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Եթե ​​դիմողը կեղծ տեղեկություններ տրամադրի, ապա վիզա ստանալու նրա խնդրանքը կմերժվի: Բացի սոցիալական ցանցերում ունեցած հաշիվներից, դիմողը պետք է նաև նշի վերջին 5 տարիների ընթացքում գրանցված էլեկտրոնային […]

̰
«Երեխայական վիրավորանք». Լոնդոնն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

14:48 03.06.2019

Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր  «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]

̰
Թրամփը Մեծ Բրիտանիա ժամանելուն պես վիրավորել է Լոնդոնի քաղաքապետին

14:22 03.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և անմիջապես իր թվիթերյան էջում գրառում կատարել, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»: Թրամփը նշել է, որ Հանն իր աշխատանքը վատ է կատարում բոլոր հարթակներում: Նրա խոսքերով` Հանն «անհաջողակ է», որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների դեմ պայքարի հարցում: ….Kahn reminds me very […]

̰
ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին

13:59 03.06.2019

 Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]

̰
Ինչ է սպասվում Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում

11:55 03.06.2019

Իր այցից առաջ լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխանները արդեն մեծ քննադատության տեղիք են տվել:

̰
Հրաձգություն ԱՄՆ Սպիտակ տան մոտ

11:34 03.06.2019

Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]

̰
Երբեք չեմ ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է․ Թրամփը զայրացած է

19:38 02.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter -ում քննադատել է այն ԶԼՄ-ներին, որոնք տարածել են նրա խոսքերը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վերաբերյալ։ Թրամփը պնդում է, թե երբեք չի ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ այս պատմությունը «ֆեյքային լուրերի» հերթական արտադրանքն է և կոչ է արել CNN-ին, The New York Times-ին և այլ […]

̰
Թրամփը Զելենսկիին հրավիրել է Վաշինգտոն

19:00 01.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն է հրավիրել Ուկրաինայի իր նորընտիր գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին։ Զելենսկիի աշխատակազմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բայց չի նշել, թե երբ կկայանա այցը։ Միաժամանակ ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել ամերիկյան օգնության համար ու հայտարարել, որ Նահանգների կոնգրես է ներկայացվել Ուկրիանային ամերիկյան օգնության տրամադրման մասին նոր նախագիծ, որով Վաշինգտոնը Կիևին է վաճառելու […]

̰
Թրամփի այցին ընդառաջ ռազմանավի վրա ծածկել են «Ջոն ՄքՔեյն» անունը

18:23 01.06.2019

Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է ծագել բանի պատճառով, որ Թրամփի՝ Ճապոնիա այցի ժամանակ փորձել են նրա աչքից հեռացնել նախկին քաղաքական հակառակորդ, հանգուցյալ Ջոն ՄքՔեյնի անունը կրող նավը։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Համանուն ռազմանավը եղել է այն նավի կողքին, որի վրա Թրամփը ողջույնի խոսք պետք է ասեր զինվորականներին։ Նավն ամբողջությամբ չտեղափոխելու համար որոշվել է […]

̰
ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

17:04 01.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը, գրում է The Wall Street Journal – ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նախատեսված էր նոր պատժամիջոցներն ուղղել իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: Ներկա պահին սահմանափակումների տակ է գտնվում նավթաքիմիական ապրանքների վաճառքը, մասնավորեպես ամոնյակի, մեթանոլի և կարբամիդի: ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում էր Իրանի դեմ […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել Բորիս Ջոնսոնը. Թրամփ

13:07 01.06.2019

ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]

̰
Թրամփը հունիսի 18-ին կհայտնի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

12:55 01.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտադիր է հունիսի 18-ին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Հայտարարում եմ, որ ես պատրաստվում են նախագահական ընտրություններում առաջադրել իմ թեկնածությունը: Ես` Մելանյայի հետ, փոխնախագահ Մայք Փենսն իր կնոջ` Քարեն Թենսի հետ, այս մասին կհայտարարենք հունիսի 18-ին, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում»,- գրել է Թրամփը: Օռլանդոյում տեղի […]

̰
Մեքսիկայի նախագահը հույս ունի՝ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում

11:10 01.06.2019

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայից Մեքսիկայից իր երկիր արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար սահմանվող պատժամիջոցների մասին հայտարարությանը։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսըհայտարարել է, որ Մեքսիկան զգուշորեն և հարգանքով կգործի: Նա ասել է, թե հույս ունի՝ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում: Հիշեցնենք, որ Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել […]

̰
«Ես չգիտեի, որ նա չար է»․ Թրամփը՝ Մեգան Մարքլի մասին

09:30 01.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ զարմացած է իր հասցեին հնչեցրած Մեգան Մարքլի «չար» մեկնաբանություններից։ Այդ մասին նա պատմել է The Sun-ի հետ հարցազրույցում։ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Թրամփին քննադատել էր և 2016 թվականի ընտրություններում խոստացել քվեարկել Թրամփի հակառակորդի՝ Հիլարի Քլինթոնի օգտին։ Թրամփն ասել է, որ Մեգան Մարքլը անտանելի է ու չար։ «Ես չգիտեի, […]

̰
Ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայի դեմ

08:13 31.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից ԱՄՆ-ը 5 տոկոս մաքսատուրք է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին գրել է նա իր թվիթերյան էջում։ Թրամփի խոսքով՝ մաքսատուրքերի չափը կբարձրանա այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր չի դադարի։ Ավելի վաղ Թրամփը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատկերված էր ԱՄՆ տարածք ներթափանցելու […]

̰
Թրամփը հրապարակել է տեսանյութ միգրանտների՝ ԱՄՆ ներթափանցելու փորձերից

07:46 31.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են ԱՄՆ տարածք ներթափանցելու անօրինական ներգաղթյալների փորձերը։ Նրա խոսքով՝ Տեխաս նահանգի սահմանապահ ծառայությունները բռնել են ներգաղթյալների ամենամեծ խումբը՝ կազմված 1036 մարդուց։ «Դեմոկրատները պետք է աջակցեն մեր սահմանապահներին և վերջապես վերացնեն մեր սահմանի բաց հատվածները»,- գրել է նա։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եղել […]

̰
Անհաջող գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել 5 դիվանագետ

07:35 31.05.2019

Հանոյում կայացած անհաջող գագաթնաժողովից հետո հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի են ենթարկվել 5 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Chosun Ilbo թերթը նշում է, որ նրանք Հանոյում մասնակցել են ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Պարբերականի տեղեկություններով՝ մարտին սպանվել է ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլը և ևս 4 մարդ։ Պատճառ է դարձել այն, որ նրանք չեն […]

̰
Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին և մեղադրել «տնտեսական ահաբեկչության» մեջ

16:58 30.05.2019

Պեկինի այս հայտարարությանը նախորդել էր չինական լրատվամիջոցներում հրապարակված ուղերձը՝ «Չասեք, թե ձեզ չէինք զգուշացրել»:

̰
Մյուլլերը չի մեղադրել Թրամփին, չի էլ արդարացրել

10:56 30.05.2019

Մյուլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

̰
Հռոմի Պապը «մեծագույն դաժանություն» է անվանել ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը

07:49 29.05.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության […]

̰
Թրամփների տրամադրության գույնն այսօր դեղին ու նարնջագույն էր

23:57 28.05.2019

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի Ճապոնիա կատարած այցի վերջին օրն է, և այն սկսվել է արդեն` ըստ օրակարգի բաշխված մի քանի միջոցառումներով: Սկզբում ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը այցելել են ռազմածովային բազա, որը գտնվում է Իոկոսուկու քաղաքում, այնտեղ հանդիպել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և նրա կնոջ՝ Ակիեի հետ: Այս այցի ընթացքում […]

̰
Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ. Զարիֆ

12:05 28.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]

̰
Թրամփը կրկին վիրավորել է Ջո Բայդենին

00:34 28.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա համաձայն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ասած խոսքերի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: «Կիմ Չեն Ինն ասել է, որ Ջո Բայդենը ցածր IQ-ով մարդ է: Նա երևի հիմնվել է իր արած գրառումների վրա: Կարծում եմ, ես համաձայն եմ […]

̰
Թրամփը տեսանյութ է հրապարակել գերեզմանոցից

00:06 28.05.2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահացածների հիշատակության օրը իր Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Արլինգտոնի ազգային գերեզմանոցից, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ-ի նախագահները, Գերագույն դատարանի նախագահները, տիեզերագնացները, պատերազմի մասնակիցները: Տեսանյութում նշվում է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա նրանց, ովքեր ծառայել են երկրին: Հիշատակության օրը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը հիշում են բոլոր ամերիկացիներին, որոնք […]

̰
ԱՄՆ-ը և Ճապոնիան տիեզերագնացներ կուղարկեն Մարս և Լուսին

19:33 27.05.2019

Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին: «Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս և […]

̰
Թրամփն Իրանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

12:22 27.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկություն ունի բանակցել Սպիտակ տան հետ: Թրամփը նշել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ապա Վաշինգտոնը կհամաձայնի բանակցել: Այս մասին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից առաջ: «Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ: Եթե Իրանն իրոք ուզում է բանակցել, […]

̰
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը Բոլթոնին անվանել է «պատերազմի ֆանատիկ»

11:14 27.05.2019

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «պատերազմի ֆանատիկ» է:  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների` Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նշել են, որ Բոլթոնը կործանում է աշխարհն ու անվտանգությունը:  Փհենյանը մեղադրել է Բոլթոնին ԿԺԴՀ-ի դեմ սադրիչ քաղաքականություն մշակելու համար: Մինչ այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, […]

̰
Թրամփը հանդիպել է Ճապոնիայի նոր կայսեր հետ

08:14 27.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է օտարերկրյա առաջին առաջնորդը, որին իր նստավայրում ընդունել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն։ Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատում, հայտնում է ТАСС գործակալությունը։ Մուտքի մոտ Դոնալդ և Մելանյա Թրամփերին ողջունել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակախումբը, որից հետո նախագահական զույգն ուղևորվել է «Բամբուկե սրահ», որտեղ ճապոնացի կայսրը սովորաբար ընդունում […]

̰
Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ բանակցություններում առաջընթացի մասին

17:55 26.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի կառավարության հետ ունեցած առևտրային բանակցություններում գրանցած հաջողության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ղեկավարի թվիթերյան գրառումից: Նա հայտնել է, որ բանակցություններում հատկապես հաջողվել է հաջողության հասնել գյուղատնտեսական ապրանքատեսակների շրջանառության ոլորտին վերաբերող հարցում: «Ճապոնիայի հետ բանակցությունները դրական առաջընթաց ունեն: Հիմնական շեշտը դրվել է գյուղատնտեսական մթերքների ու մսի ապրանքաշրջանառության հարցերի վրա»,- […]

̰
BACK_TO_TOP