19:33 10.06.2019
Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից:
18:39 10.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապայման է դրել Չինաստանի առաջ: Ինչպես հայտնում է CNBC-ն, Թրամփը հայտարարել է, որ անմիջապես պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, եթե այդ երկրի ղեկավար Սի Ցզինփինը ներկա չգտնվի G20-ի գագաթնաժողովին: Թրամփը նաև ասել է, որ շատ երջանիկ կլինի այդ պատժամիջոցները ներդնել ՉԺՀ դեմ: Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում, հունիսի 29-ին: […]
19:28 09.06.2019
Սպիտակ տան բակում Դոնալդ Թրամփի և Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած կաղնին չորացել է: Այս մասին գրում է Le Figaro-ն: Ըստ մասնագետների` տնկին չորացել է երկար ժամանակ ֆիտոսանիտարական հսկողության տակ մնալու հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին տնկիի անհետացման մասին: Տնկին տարվել էր ֆիտոսանիտարական փորձաքննության, որը բավական երկար էր ձգձգվել: ԱՄՆ-ում ներկրված բոլոր տնկիների, սերմերի, […]
18:11 09.06.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի կոմիտեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի վերաբերյալ լսումներ կանցկացնի: Հիշեցնենք, որ զեկույցը վերաբերում է 2016 թվականի ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը: Լսումները տեղի կունենան վաղը, սակայն Մյուլլերը դրանց չի մասնակցի, քանի որ հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: Լսումներին շեշտը կդրվի հակահետախուզության եզրակացությունների վրա, որոնք արվել են` հիմք ընդունելով Մյուլլերի զեկույցը: […]
15:40 09.06.2019
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, նախորդ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից Հիլարի Քլինթոնի եղբայրն է մահացել՝ Թոնի Ռոդհեմը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Հիլարի Քլինթոնը։ Ռոդհեմը 65 տարեկան էր։ Քույրը մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին։ «Մենք կորցրինք իմ եղբայր Թոնիին անցած գիշեր։ Դժվար է բառեր գտնել, այսօր իմ միտքը լցված է նրա մասին հուշերով։ […]
13:45 08.06.2019
Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]
10:40 08.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լուսինը Մարսի մաս է կազմում։ «NASA… պետք է կենտրոնանալ ավելի խոշոր բաների վրա, օրինակ, Մարսի (որի մասն է Լուսինը),- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։ Այդ խոսքերն օգտատերերի շրջանում բուռն քննարկումներ են առաջացրել։ Ոմանք նախագահին մեղադրել են տգիտության մեջ։ Համացանցում հրապարակումը մեմերի թեմա է դարձել։ «2019-ի հունիսի 7-ը […]
13:01 07.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիսանում է իր ամենամեծ երկրպագուն, գրում է Fox News-ը: Թրամփի խոսքերով՝ իր նախագահության ընթացքում 15 տարվա մեջ առաջին անգամ դաշինքի բյուջե ներդրումները դադարել են կրճատվել և կտրուկ աճել են: «Քարտուղար Սթոլթենբերգը, հավանաբար, իմ ամենամեծ երկրպագուն է, օրեր առաջ նա հանդես է եկել ելույթով: […]
20:42 06.06.2019
Խոսելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում երկրորդ ճակատի բացման մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ առաջին ճակատը եղել է ԽՍՀՄ-ում:
08:03 06.06.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին տեսնել բանտում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Դեմոկրատական կոսակցության աղբյուրներին։ Այդ մասին նա ասել է հունիսի 4-ին՝ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով կոմիտեի նախագահ Ջերի Նադլերի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված է եղել այն հարցին, թե պե՞տք է […]
07:33 06.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ հանդիպման ժամանակ խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրաինական բանակի կարիքների մասին։ Այս մասին Սենատում ելույթ ունենալիս հայտնել է Փորթմանը, փոխանցում է C-SPAN հեռուստաալիքը։ Սենատորի խոսքով՝ իրենք քննարկել են գաղափարներ, որոնք կօգնեն դիմակայել «արևելյան սահմանի երկայնքով ռուսական քարոզչությանը»։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […]
07:18 06.06.2019
Արևմտյան 16 երկրների առաջնորդները հունիսի 5-ին ստորագրել են հռչակագիր՝ մոլորակի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու մասին։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Փաստաթղթին հավանություն են տվել Պորտսմութում՝ դաշնակիցներին Նորմանդիայում ափհանման 75-ամյակին նվիրված արարողությունների ժամանակ։ Ղեկավարները հաստատել են պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու ընդհանուր պատասխանատվությունը։ […]
00:35 06.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոլիվուդյան աստղ Բեթ Միլլերին «հոգեկան» է անվանել՝ իր կողմից չհնչեցված արտահայտություններն իրեն վերագրելու համար: Այս բովանդակությամբ գրառումը հայտնվել է Twitter-ի իր էջում: ««Հոգեկան հիվանդ» Բեթ Միդլերը ստիպված է եղել ներողություն խնդրել այն հայտարարությունների համար, որոնք նա վերագրել էր ինձ: Ինչպես պարզվել է՝ այն ամբողջությամբ ձևակերպվել է այնպես, որ «սևացնի Ձեր հրաշալի նախագահին»: […]
22:50 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե որն է պատճառը, որ ինքը ԱՄՆ բանկչության շրջանում ցածր վարկանիշ ունի: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Նրա խոսքով՝ եթե չլիներ «ծախու մամուլը», ապա նա բնակչության կողմից ավելի մեծ աջակցություն կստանար: «Եթե ծախու ԶԼՄ-ները լինեին իսկապես ավելի արդար, ես 25%-ով ավելի մեծ հեղինակություն կունենայի»,- ասել […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
19:12 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ չի խոսել «չարամիտ» Մեգան Մարքլի մասին: Այդ մասին հաղորդել է CNN–ը: Նրա խոսքերով` ինքը արքայազն Հարրիի հետ խոսել է Բուքինգհեմյան պալատում իր այցելության ժամանակ, բայց այդ զրույցի ընթացքում չեն խոսել Մեգան Մարքլի մասին: «Մենք նրա մասին չենք խոսել… Դա խեղաթյուրում է»,- ասել է […]
11:35 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին: «Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման […]
11:13 05.06.2019
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներին: Քաղաքապետի խոսքերով` Սպիտակ տան ղեկավարն իրեն պահում է 11 տարեկան երեխայի նման: BBC News-ի փոխանցմամբ` Խանն ասել է, որ Թրամփին «մանկական գրառումներով» պատասխանելն իր արժանապատվությունից ցածր է: Հունիսի 1-ին Լոնդոնի քաղաքապետը Observer թերթում հրապարակած իր հոդվածում Սպիտակ տան ղեկավարին նույն հարթության վրա էր դրել […]
21:57 04.06.2019
Այսօր Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Սենթ Ջեյմսի պալատում մասնակցել է աշխատանքային նախաճաշի: Դրա ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր առևտրային պայմանագիր կնքելու հարցը: Հանդիպմանը Թրամփը Թերեզա Մեյին հորդորել է վերանայել իր որոշումը՝ վարչապետի պաշտոնը լքելու հետ կապված: «Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը: Ես չգիտեմ՝ ինչպիսին է Ձեր պաշտոնավարման […]
20:17 04.06.2019
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը յուրաքանչյուր պաշտոնական կամ պետական այցի իր զգեստներին ու արտաքին տեսքին մեծ ուշադրություն է դաձնում ու կարևորում ամեն մի դետալը: Մինչ այս քննարկում էին Ճապոնիա կատարած այցի ընթացքում Մելանյայի զգեստները: Հատկանշական է, որ ոճաբանները աշխատում են զգեստները ակցենտավորել այցելած երկրին առնչվող դետալների հետ: Մեծ Բրիտանիա այցելության առաջին օրը Մելանյա Թրամփն ընտրել […]
19:03 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է դուրս գալ ԵՄ-ից, գրում է The Guardian–ը: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հասել է լավ արդյունքների Brexit-ի բանակցություններում: Նա նաև հույս է հայտնել, որ Brexit-ից հետո Լոնդոնի հետ «ֆենոմենալ առևտրային պայմանագիր կկնքի»: Բացի դրանից՝ Թրամփը խոստովանել է, որ այդքան էլ ուշադիր չի […]
18:00 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտանիայի թագավորական պալատում Եղիսաբեթ 2-րդ թագուհու ողջույնի խոսքի ընթացքում: Տեսանյութը հրապարակել է Mirror հանդեսը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփը մի քանի վայրկյանով իջեցնում գլուխն ու փակում կոպերը, այնուհետ կտրուկ բարձրացնում է գլուխն ու համակ ուշադրությամբ լսում ելույթը: Աղբյուրը, միևնույն ժամանակ, տեսակետ է հայտնում, որ հնարավոր է, […]
11:14 04.06.2019
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Լոնդոնի կենտրոնական մի շարք թաղամասերում ցուցարարներն արդեն պաստառներ են տեղադրել` «Դիմադրել Թրամփին», «Մերժել ռասիզմը», «Մերժել դաժանությունը», «Մերժել ատելությունը» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն, որ ԱՄՆ նախագահին Բուքինգեմյան պալատում ընդունել են պետական պատիվներով և բանկետով: […]
07:47 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել արարողակարգային խախտում՝ թեթևակի դիպչելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մեջքին։ Դա տեղի է ունեցել Թրամփի պատվին Բուքինգեմյան պալատում մատուցված պետական ճաշի ժամանակ։ Նշվում է, որ պետության ղեկավարն այդ ժեստն արել է ակնհայտ բնազդաբար։ Նա թագուհու մասին խոսել է հիացմունքով և երախտագիտություն հայտնել ջերմ ընդունելության համար, ինչին թագուհին պատասխանել […]
23:26 03.06.2019
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Sky News հեռուստաընկերության կողմից, հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ […]
21:59 03.06.2019
Զարիֆն անդրադարձել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ուժեղացված հսկողությանը:
19:33 03.06.2019
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]