TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Դոնալդ Թրամփ

Պուտինը և Թրամփը զրուցել են տնտեսական համաժողովի երկրորդ օրը

10:08 11.11.2017

Հանդիպման ընթացքում երկու նախագահները համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

̰
Թրամփին ռուս մարմնավաճառներ են առաջարկել

09:57 11.11.2017

Ըստ NBCnews-ի՝ 2013-ին ՌԴ-ում եղած ժամանակ Դոնալդ Թրամփին առաջարկել են հյուրանոցի համար 5 ռուս կին ուղարկել: Այդ մասին Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում լսումների ժամանակ ելույթ ունենալիս ասել է Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլերը: Ըստ Շիլերի՝ առաջարկը իրենք որպես հումոր են ընկալել և ասել, որ «իրենք նման բաներով չեն զբաղվում»:

̰
Թրամփը բացակայել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի նաև երկրորդ պաշտոնական միջոցառումից

17:37 10.11.2017

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպման սրահ վերջինը մուտք է գործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից հետո Վիետնամի նախագահը սկսել է ողջույնի խոսքը: Նազելի

̰
Պուտինն ու Թրամփը հանդիպել են ֆոտոսեսիայի ժամանակ

17:28 10.11.2017

Վիետնամում ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ և ՌԴ նախագահները հանդիպել են: Վիետնամական ազգային հագուստով պաշտոնական ֆոտոսեսիայի ժամանակ Դոնալդ Թրամփը մոտեցել է Վլադիմիր Պուտինին և սեղմել նրա ձեռքը: Դրանից հետո ԱՄՆ նախագահը կանգնել է Պուտինի կողքին:

̰
Թրամփի քաղաքականությունը խորացրել է աշխարհի անկայունությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

15:43 10.11.2017

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում հսկայական անորոշություն է ստեղծում:

̰
Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովը մեկնարկել է առանց Թրամփի

14:47 10.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հայտնվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի առաջին միջոցառմանը, որն այսօր մեկնարկել է վիետնամական Դանգանում:

̰
Պուտին-Թրամփ պաշտոնական հանդիպում տեղի չի ունենա

10:22 10.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում պաշտոնական հանդիպում չեն անցկացնի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ հնարավոր չի եղել համաձայնեցնել երկու նախագահների գրաֆիկները: Սանդերսը, սակայն, նշել է, որ նրանք գտնվելու են միևնույն վայրում և հնարավոր է, որ […]

̰
Պուտինը և Թրամփը ժամանել են Վիետնամ

09:57 10.11.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Նա տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ կանցկացնի: Վիետնամի զբոսաշրջային Դանանգ քաղաք է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գագաթաժողովին մասնակցում են 21 երկրների ղեկավարներ: Ակնկալվում է, որ Վիետնամում հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև, թեև Սպիտակ տունը հայտարարել է, […]

̰
Մելանյա Թրամփն իմ մարմնավորած կերպարն ամուսնուց շատ է սիրում.  Ալեք Բոլդուին

13:48 09.11.2017

Այս անգամ դերասան, շոումեն Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը տանել չի կարողանում, երբ իրեն կրկնօրինակում են, իսկ նրա կնոջը, հակառակը, բավական դուր է գալիս:

̰
Պուտինի և Թրամփի հանդիպման օրը հայտնի է

10:46 09.11.2017

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին:

̰
Դոնալդ Թրամփը Չինաստանում է

10:11 09.11.2017

Չինաստանում Դոնալդ Թրամփի Սի Ցզինպինի պաշտոնական հանդիպմանը քննարկվել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը հնարավոր է լուծել: Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը կանի ամեն ինչ, որպեսզի խնդիրը կարգավորվի բանակցությունների միջոցով: Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման […]

̰
Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա. Լավրով

10:06 08.11.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում կհանդիպի իր ամերիկյան գործընկերոջ հետ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ճշտվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումների գրաֆիկը:

̰
Դոնալդ Թրամփին միջնամատ ցույց տված կնոջն ազատել են աշխատանքից

18:00 07.11.2017

Հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը վերադառնում էր գոլֆի ակումբից, հեծանվով տեղաշարժվող Ջուլի Բրիսքմանը մեքենայի մոտով անցնելիս միջնամատն էր ցույց տվել ԱՄՆ նախագահին: Նրա հայտարարությամբ՝ հենց այդ փաստի պատճառով էլ իրեն ազատել են աշխատանքից: CNN-ին տված հարցազրույցում Բրիսքման քննադատել էր ԱՄՆ նախագահին`մեղադրելով նրան անգործության մեջ:

̰
Թրամփը մտադիր է երկրի ռազմական ծախսերն ավելացնել 5.9 մլրդ դոլարով

16:03 07.11.2017

Կանխատեսվում է, որ արդեն հաջորդ տարի երկրի պաշտպանության ծախսերի բյուջեն կարող է հասնել 668 մլրդ դոլարի, այսինքն նախորդ տարվանից 5%-վ ավելի: Նազելի

̰
Սեուլում Թրամփին մատուցվող ճաշացանկը «դիվանագիտական» ենթատեքստ ունի

15:09 07.11.2017

Թրամփի՝ Հարավային Կորեա կատարած երկօրյա այցի առաջին օրվա ճաշացանկը հաստատվել է: Ճաշացանկում կընդգրկվի ծովախեցգետիններից պատրաստված ուտեստ, որին հարավկորեական լրատվամիջոցները դիվանագիտական ենթատեքստ են վերագրում:

̰
Թրամփի այցի կապակցությամբ Սեուլում ցույցեր են

09:42 07.11.2017

Ճապոնիա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հարավային Կորեա: Սեուլում ԱՄՆ դեսպանատան մոտ Թրամփի այցի կապակցությամբ հավաքվել են թե’ ԱՄՆ նախագահի կողմնակիցները, թե’ ընդդիմադիրները: Հավաքված ցուցարարների մի մասի պաստառների վրա գրված է եղել՝ «Փրկեք մեզ Կիմ Չեն Ինի միջուկային նկրտումներից»: Նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ավելի մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Ոչ Թրամփին, ոչ պատերազմին»: Երկու ցույցերն էլ խաղաղ են ընթացել:

̰
Ճապոնիա այցի ժամանակ Թրամփը բոլորի աչքի առջև վիրավորել է կնոջը

21:01 06.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակտիվ քննարկումների առարկա է դարձել։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ նա անհարմար դրության մեջ է դրել Մելանյա Թրամփին։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ճապոնիայի կայսերը և նրա կնոջն այցելելու ժամանակ ԱՄՆ նախագահն իջնում է մեքենայից և անմիջապես շտապում պալատի տերերին ողջունելու, իսկ ԱՄՆ առաջին տիկինը ստիպված դուրս է գալիս մեքենայից՝ […]

̰
Դոնալդ Թրամփը և Շինզո Աբեն կերակրել են ձկներին

17:41 06.11.2017

Ճապոնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ կերակրել է կարպ ձկներին: Նախ երկու երկրների ղեկավարները գդալով են կերը լցրել ձկներին, այնուհետև արկղերի ողջ պարունակությունը դատարկել են լճի մեջ: Donald Trump dumps a box of fish food into a koi pond on Japan visit pic.twitter.com/erP1VnQLaz — The Telegraph (@Telegraph) 6 […]

̰
Դոնալդ Թրամփը ակնկալում է ՌԴ օգնությունը

17:00 06.11.2017

«Մենք Պուտինից օգնություն ենք ակնկալում Հյուսիսային Կորեայի հարցում»,- պարզաբանել է Թրամփը

̰
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թրամփին

15:34 06.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
Թրամփը չի սահմանափակի զենքի վաճառքը

13:38 06.11.2017

Նոյեմբերի 6-ին Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում կրակոցներ էին հնչել:

̰
Թրամփը մեղադրել է Իրանին և գովաբանել է ԱՄՆ ռազմական տեխնիկան

10:49 06.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Եմենի կողմից Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակման հետևում կանգնած է Իրանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ճապոնիա մեկնելիս: «Մենք արտադրում ենք աշխարհում լավագույն ռազմական տեխնիկան: Կարծում եմ, քիչ առաջ Իրանն է հրթիռ արձակել Սաուդյան Արաբիայի դեմ: Իսկ մեր համակարգերը օդում չեզոքացրել են այդ հրթիռը: Ահա […]

̰
Իրանում Թրամփի մասին համակարգչային խաղ է ստեղծվել

18:30 04.11.2017

Ինչպես հայտնում է Fars-ը, խաղում Թրամփը բախվում է իր երկու «ամենասիրած բաներին՝ փողին և հրթիռներին, որոնցից մեկը, ի վերջո, նրան սպանում է»:

̰
ԱՄՆ-ում Antifa շարժումը «քաղաքացիական պատերազմ» է սկսում Թրամփի դեմ

18:06 04.11.2017

Antifa շարժման ակտիվիստները պատրաստվում են նոյեմբերի 4-ին ԱՄՆ 20 քաղաքներում ցույցեր կազմակերպել՝ ընդդեմ Դոնալդ Թրամպի քաղաքականության։ Տեղեկացնում է Time պարբերականը։

̰
Microsoft-ը հայց է ներկայացրել Թրամփի դեմ

14:28 04.11.2017

Հնդկաստանում Գանգես գետի ափին անցկացվող «մեղքերի քավություն» կոչվող արարողության ժամանակ զոհվել է նվազագույնը 3, վնասվածքներ ստացել 6 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

̰
Թրամփը սկսում է շրջագայությունն Ասիայում

09:59 04.11.2017

ԱՄՆ ղեկավարը շրջագայությունը կավարտի Վիետնանում, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակության գագաթնաժողովին: Հավանական է, որ գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփը հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Հարավային Կորեայում կարգելեն Թրամփի դեմ ցույցերը նրա այցի օրերին

15:14 02.11.2017

ԱՄՆ նախագահի՝ Հարավային Կորեա այցի օրերին քաղհասարակությունը նախատեսել էր իրականացնել 50 բողոքի ակցիա, որոնցից Սեուլի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է 48-ի իրականացումը։

̰
Դոնալդ Թրամփը ցանկանում է դադարեցնել Green Card-ի գործընթացը

11:36 02.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դիմելու է Կոնգրեսին՝ Green Card-ի վիճակախաղը դադարեցնելու խնդրանքով, հայտնում է CNBC-ն:

̰
Թրամփը քննադատել է «Գրին քարտի» խաղարկության անցկացումը

17:47 01.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում ահաբեկչություն իրականացրած ներգաղթյալին «Գրին քարտ» տրամադրած ընկերությանը:

̰
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

17:09 01.11.2017

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
BACK_TO_TOP