19:05 07.12.2017
Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը: Ըստ նրա՝ դա չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը, ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում:
17:35 07.12.2017
Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր մասերում և Գազայի հատվածում պաղեստինցիների և Իսրայելի ուժերի միջև բախումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
Պաղեստինյան տարածքներում տեղի հիմնական քաղաքական շարժումները համընդհանուր ցույցեր են կազմակերպել: Իսրայելական հսկիչ անցակետերի մոտ արգելապատնեշներ են տեղադրվել: Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ Հեբրոն քաղաքի թաղամասերից մեկում ևս պաղեստինցի երիտասարդների և իսրայելական բանակի միջև բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր՝ որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Իսրայել տեղափոխելու մտադրության մասին: ԱՄՆ այս քայլը մեծ վրդովմունք է առաջացրել հատկապես մահմեդական աշխարհում:
13:21 07.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու որոշմանն արձագանքել են 13 պատրիարքներ ու Երուսաղեմի եկեղեցիների առաջնորդներ, որոնց թվում է նաև Երուսաղեմի 97-րդ հայոց պատրիարք ընտրված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որոնք ստորագրել են Թրամփին ուղղված նամակը:
10:54 07.12.2017
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու օրինագիծը: Հատկանշական է, որ այս նախաձեռնությանը դեմ են քվեարկել ոչ միայն հանրապետականները, այլև դեմոկրատները: Համաձայն քվեարկության արդյունքների՝ օրինագծին դեմ են արտահայտվել 364 կոնգրեսականներ: Նրանցից միայն 58-ն են կողմ եղել ԱՄՆ նախագահի իմփիչմենթին: Այս փաստաթուղթը ներկայացվել էր դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի կողմից: Նա ԱՄՆ […]
09:52 07.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու որոշման մասին: Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփն այս քայլով ճանաչում է պատմական իրականությունը. դա քաղաքական հայտարարություն չէ և չի փոխի Երուսաղեմի ֆիզիկական և քաղաքական սահմանները:
19:20 06.12.2017
«Թրամփը մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ է արել: Նրա որոշումը նշանակում է Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության բանակցությունների ավարտը, բանակցություններ, որոնք 20 տարի շարունակվել են ապարդյուն»,- ասել է դեսպանը:
11:58 05.12.2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները լքում է ՄԱԿ-ի Միգրացիոն գլոբալ համաձայնագիրը: Ըստ Ամերիկայի ձայնի՝ այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
11:33 05.12.2017
ԱՄՆ Գերագույն դարարանը որոշում է ընդունել, ըստ որի Դոնալդ Թրամփի արգելքը, որը նախատեսում է 6 երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակում Միացյալ նահանգներ, կարող է ուժի մեջ մտնել: Չադի, Իրանի, Լիբիայի Սոմալիի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն արգելող՝ Թրամփի հրամանագիրը վիճարկվում էր ամերկյան դատարաններում: Երեկ Գերագույն դատարանը չեղարկել է դատական այդ որոշումները:
10:57 05.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամանորյա «հսկայական նվեր» է պատրաստում ամերիկացիների համար: Խոսքը, Թրամփի խոսքերով, պատմական օրինագծի մասին է, որով ամերիկյան մանր և միջին բիզնեսին հարկային արտոնություններ են տրվում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որով նախատեսված է վերջին 30 տարվա ամենախոշոր հարկային ռեֆորմը:
19:41 02.12.2017
Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Պաշտոնյան, միևնույն ժամանակ, նշել է, որ այս հարցում վերջնական որոշում առայժմ չկա:
17:01 02.12.2017
Ձմեռվա գլխավոր տոնին համարյա մեկ ամիս է մնացել և արդեն մի շարք երկրներում հասցրել են պատրաստվել ու քաղաքի տոնական տրաբադրություն հաղորդել: Փարիզում՝ Ելիսեյան պալատում, արդեն վառել են ամանորյա լույսերը, Մոսկվայի Կարմիր հրապարակում բացվել է սահադաշտը: Այսօր Վաշինգտոնն էլ միացավ տոնական տարամադրությանը և ավանդույթի համաձայն տեղի է ունեցել Սպիտակ տան մեծ տոնածառի լույսերի միացման արարողությունը: Դոնալդ […]
11:12 02.12.2017
«Այն ԶԼՄ-ները, որոնք հայտարարում են, որ ես աշխատանքից հեռացրել եմ Ռեքս Թիլերսոնին, կեղծ լուրեր են տարածում: Նա չի հեռանում, և թեկուզ մենք տարաձայնություններ ունենք, մենք միասին լավ ենք աշխատում, Ամերիկային կրկին հարգում են»,- թվիթերում գրել է Թրամփը:
17:05 01.12.2017
Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատել Ռեքս Թիլերսոնին և նրա փոխարեն նշանակել Մեյք Պոմպեոյին, որը ներկայում ղեկավարում է հետաքննությունների դաշնային բյուրոն։ Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Թիլերսոնի հեռացումը վերջ կտա այն խոսակցություններին, որ նրա և ԱՄՆ նախագահի հարաբերությունները սրված են․ դրանք այլևս գոյություն չեն ունենա։ Թիլերսոնն իր գրեթե ողջ պաշտոնավարման ընթացքում ստիպված էր հերքել նախագահի հետ անհամաձայնությունների մասին տեղեկությունները։
Պատճառն այն է, որ Թիլերսոնը և նախագահ Թրամփը սկզբունքորեն տարբեր տեսակետներ ունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ հարցերում, մասնավորապես Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում։ Թիլերսոնն այս դեպքում ավելի փափուկ, իսկ Թրամփը՝ կոշտ քաղաքականության կողմնակից է։
16:03 27.11.2017
Ինտելեկտուալ և ազդեցիկ շիկահեր Իվանկա Թրամփը մեծացել է շքեղության մեջ, քանի որ նրա հայրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապատվությունը տալիս է ճոխության: Իսկ այ Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների Վաշինգթոնի 5,5 մլն դոլլար արժողությամբ նոր բնակարանը առաջին հայացքից այնքան էլ նման չէ Մարիա Անտուանետայի պալատներին: 650 քմ տարածքով բնակարանը իր մեջ ներառում է 6 ննջասենյակ […]
14:05 25.11.2017
Time ամսագիրն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ իրեն առաջարկել են այս տարի «Տարվա մարդ» հռչակել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Թրամփն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ հրաժարվել է ամսագրի առաջարկից: Associate Press-ի փոխանցմամբ՝ Time-ը նշել է, որ նախագահը ճիշտ չի ներկայացրել «Տարվա մարդու» ընտրության գործընթացը:
17:40 24.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
16:05 23.11.2017
Չնայած Ամանորին դեռ շատ ժամանակ կա, այնուամենայնիվ, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն արդեն զարդարել է եղևնին:
16:53 18.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի՝ 2005թ. կայացած հարսանեկան տորթի կտորը աճուրդի է հանվել Լոս Անջելեսում, հայտնում է Julien’s Auctions աճուրդի տունը:
08:38 17.11.2017
Ամերիկացի դեմոկրատները Կոնգրեսին են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը: Մի խումբ դեմոկրատներ Թրամփին մեղադրում են ԱՄՆ Սահմանադրության մի քանի հոդվածներ խախտելու մեջ: Մասնավորապես՝ մատնանշվում է, որ նա գումար է ստացել արտասահմանյան քաղաքական գործիչներից՝ Վաշինգտոնում գտնվող իր Trump International Hotel հյուրանոցի միջոցով: Իմպիչմենթ ներկայացնելու պատճառներից մեկն, ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական […]
17:12 14.11.2017
Թրամփը փաստորեն կրկին հասատեց իր այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Խաղաղ օվկիանոսյան Ասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ շաբաթ օրը երկու նախագահները կարճատև զրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը ուղղակի հարցրել է իր ռուս գործընկերոջը՝ արդյոք Կրեմլը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություներին:
17:46 13.11.2017
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով սիրային երգ է կատարել փոփ աստղ Պիլիտա Կոռալեսի հետ: Նա երգել է «Ikaw»՝ թարգմանաբար «Դու» վերնագրով երգը: Ֆիլիպինների նախագահը փոփ երգչուհու հետ երգել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթաժողովին մասնակցելու ժամանած 19 երկրների ղեկավարների առջև: Կատարումից հետո Դուտերտեն նշել է. «Տիկնայք […]
16:19 13.11.2017
Գագաթաժողովի բացման արարողության ժամանակ արդեն ավանդույթ դարձած ընդհանուր ձեռքսեղմումի ժամանակ բոլոր ղեկավարները պետք է ձեռքը խաչած տարբերակով միանգամից միմյանց բարևեին, սակայն սկզբում Դոնալդ Թրամփը չի հասկացել բուն գործընթացը, իսկ ՌԴ վարչապետը առհասարակ չի ցանկացել ըստ ընդունված կարգի բարևել մյուս քաղաքական առաջնորդներին:
14:47 13.11.2017
Եթե Դոնալդ Թրամփը իր միջազգային այցելությունների ժամանակ ելույթներով և հանդիպումներով է քաղաքական դիվդենտներ հավաքում, ապա Մելանյա Թրամփն էլ զբաղված է իր նորաձևության դիվանագիտությամբ(fashion diplomacy) կերպար ձևավորել միջազգային հանրության մոտ: Իր բոլոր հանդիպումներին Մելանյա Թրամփը աշխատում է լինել առաջին հերթին ոճային, աչք գրավող և ամենակարևորն է սկանդալային իրավիճակներից ցանականում է խուսափել: ԱՄՆ նախագահի 12 օրյա Ասիա […]
14:21 11.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում ավարտել է իր աշխատանքային այցը և ուղևորվում է դեպի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ:
14:00 11.11.2017
Վիետնամից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնելու է Ֆիլիպիններ՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: