TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Դոնալդ Թրամփ

Քլինթոնը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ

11:08 13.01.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ռասիստական հայացքներ ունենալու մեջ: Քլինթոնն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

̰
Թրամփն Իրանի հետ միջուկային գործարքի վերանայման համար 120 օր է սահմանել

09:55 13.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը: Այս ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները պետք է վերանայեն Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները, հակառակ դեպքում Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի կողմից հուսահատ փորձ է՝ խաթարել ամուր գործարքը: Բացի այդ, Միացյալ Նահանգներն […]

̰
Թրամփը՝ Երրորդ աշխարհի երկրներին վիրավորելու մասին

19:00 12.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է լուրերը այն մասին, որ Օվալի սրահում տեղի ունեցած նիստի ժամանակ «գարշահոտ անցքեր» է անվանել երրորդ երկներին՝ Սալվադորին, Հայիթիին և Աֆրիկյան երկրներին:

̰
Նա ևս մեկ անգամ ամոթ առաջացրեց. Ադամ Շիֆը Թրամփի մասին

12:44 12.01.2018

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Երրորդ աշխարհի երկրների հասցեին ասված վիրավորական խոսքերին:

̰
Թրամփը Երրորդ աշխարհի երկրներին «կեղտոտ» է անվանել

08:50 12.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն  ոչ պատշաճ է արտահայտություն է թույլ տվել Երրորդ աշխարհի երկրների մասին: Խոսքը հատկապես այն աղքատ երկրների մասին է, որտեղից միգրանտներ են գալիս ԱՄՆ: Այդ մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Օվալե սրահում տեղի ունեցած նիստին: Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը վիրավորական է […]

̰
«Մյուլլերը հազիվ թե հարցաքննի ինձ». Դ. Թրամփ

17:08 11.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ քիչ հավանական է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հարցաքննի իրեն: Խոսքն այն դատախազի մասին է, որը հետաքննում է ԱՄՆ ընտրությունների հետ ՌԴ ունեցած կապը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մի քանի օր առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գործով Մյուլլերը կարող է հարցաքննել Դոնալդ Թրամփին: Թրամփն այժմ հայտարարում է, որ չկա նման պայմանավորվածություն:

Ի դեպ, 2017–ի հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ինքը 100 տոկոսով կհարցաքննվի՝ ընդ որում երդում տալով: Նա, միաժամանակ, մի քանի անգամ հերքել է ԱՄՆ ընտրություններում ՌԴ ունեցած հնարավոր դերակատարումը:

̰
Թրամփն առաջինն է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակում

16:34 11.01.2018

Մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Ըստ կազմակերպության՝ Թրամփն ամենաակտիվն է եղել քննադատությունը լռեցնելու և գրաքննելու հարցում:

Նշվում է նաև, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակրեպությունը ԱՄՆ նախագահին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»: «Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները որպես թևավոր խոսք այժմ օգտագործում են Թրամփի «ֆեյք նորությունները»:

Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք:

̰
Թրամփն ուզում է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները

08:48 11.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ ցանկալի է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Միաժամանակ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հակասություններին՝ նշելով դրանցից երկուսը՝ նավթի եւ գազի արդյունահանման ծավալների մեծացումը, որի ջատագովն է Միացյալ նահանգները, և ռազմական մրցակցությունը: Ասուլիսի ժամանակ Թրամփն անդրադարձել է նաեւ իր […]

̰
Երկու Կորեաների միջև երկխոսությունը կատարվել է Թրամփի շնորհիվ. Մուն Չժե Ին

09:19 10.01.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև բանակցությունների գործում իր մեծ դերակատարումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նա իր խոսքում նաև նշել է, որ եթե Փհենյանը շարունակի սադրանքները, ապա պատժամիջոցներն էլ ավելի կխստանան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ հունվարի […]

̰
Թրամփը կհարցաքննվի

08:44 09.01.2018

ԱՄՆ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը, պատրաստվում է հարցաքննել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Ըստ հրապարակումների`Թրամփը դեմ չէ հարցաքննությանը և կարծում է, որ այն վերջ կդնի իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին կեղծ լուրերին: ԱՄՆ նախագահի փաստաբանները, սակայն առայժմ չեն հաստատել հարցաքննության մասին լուրը:

̰
Այսօր վաճառքի կհանվի Թրամփի մասին սենսացիոն գիրքը

11:26 05.01.2018

«Կրակ ու պատիժ. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում». այսպես է կոչվում լրագրող Մայքլ Ուոլֆի հեղինակած գիրքը: Նա ոչ միայն չի հրաժարվել սենսացիոն գիրքը թողարկելուց, այլև հաջորդ երեքշաբթի նշանակված շնորհանդեսը տեղափոխվել է այսօր:

Հինգշաբթի օրը հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները փորձում են կանխել գրքի հրատարակումը, որում Թրամփի նախագահության մասին սենսացիոն տեղեկություններ կան: Գրքի հեղինակին ուղարկված ծանուցման մեջ պահանջվել է շատ արագ դադարեցնել գրքի տպագրումը, վաճառքն ու տարածումը: Գրքում Թրանփի մասին ոչ հաճելի բացահայտումներ է արել Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բեննոնը: Օրինակ՝ նա դավաճանություն է համարել Թրամփի որդու և մի խումբ ռուսների հանդիպումը: Երբ ժամանակին Թրամփն իմացել էր այդ խոսքերի մասին, նա հայտարարել էր, որ Բեննոնը ցնդել է, որից հետո նա կորցրել էր աշխատանքը:

̰
Թրամփն իր պաշտոնավարման ժամկետի մեկ երրորդն աշխատասենյակից հեռու է անցկացրել

12:24 26.12.2017

Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները նշելու համար Ամերիկյան Ֆլորիդա նահանգում գտնվող իր առանձնատուն մեկնած ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն այնտեղ կմնա մինչև տոների ավարտը` մոտ 10 օր, հայտնում է New York Post-ը:

Տոների ու զվարճանքի հանդեպ Թրամփի սերն առաջին անգամ չէ, որ այսպես բուռն է արտահայտվում: Այդ առումով անգամ փոքրիկ վիճակագրություն է ձևավորվել:

Այսպես.

Աղբյուրը հայտնում է, որ իր պաշտոնավարման ժամկետի (հունվարի 20, 2017 թվական) մեկ երրորդը Թրամփն անցկացրել է իր աշխատասենյակից հեռու, իսկ ավելի կոնկրետ` իր մասնավոր առանձնատներում:

Որոշ հավաստի տեղեկություններով` ԱՄՆ նախագահը շուրջ 100 անգամ լքել է Սպիտակ տունը` որ գործնական նպատակով: Մասնավորապես, անցնող տարվա ընթացքում նա 40 օր անցկացրել է Նյու Ջերսիում`գոլֆ խաղալով, ևս 40 օր մեկնել է Ֆլորիդա նահանգում գտնվող «Mar a Lago» կոչվող իր մասնավոր տեղանքում: Ի դեպ, վերջին վայրը լրատվամիջոցներում անգամ ստացել է «Ձմեռային Սպիտակ տուն» անվանումը:

̰
Բեթղեհեմում սուրբծննդյան հանդիսությունը մթագնվել է Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո

13:46 25.12.2017

Ուխտավորների թիվն այս տարի շատ չէ քաղաքում: Այստեղ բնակվող պաղեստինցիների համար Սուրբ Ծնունդը դարձել է մռայլ հիշեցում այն բանի, որ խաղաղության մասին բեթղեհեմյան ուղերձը երկրի վրա 2000 տարի անց էլ մնում է անիրականանալի:

̰
Ամերիկացիների 49% -ը դեմ է ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը. CNN

17:56 23.12.2017

CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Բանն այն է, որ հեռուստաընկերությունն այս թեմայի շուրջ հարցումներ է անցկացրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը հավանություն է տվել ամերիկացիների քաղաքացիների 36%-ը միայն:

̰
Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի հետ անմաքս ռեժիմը

12:46 23.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել դադարեցնել Ուկրաինայի հետ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) պայմանագիրը: Պատճառը, ըստ Թրամփի, Ուկրաինայի իշխանությունների կողմից մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ գործադրվող անբավարար ջանքերի պատճառով:

̰
Դոնալդ Թրամփը ողջունել է ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները Հս. Կորեայի նկատմամբ

10:29 23.12.2017

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այս տարի արդեն երրորդ անգամ խստացրել է Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցները: Արձագանքելով այս իրադարձությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել:

̰
Թրամփը սպառնում է Երուսաղեմի ճանաչմանը դեմ արտահայտվողներին զրկել ֆինասնավորումից

09:34 21.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆինանսավորումից զրկել այն երկրներին, որոնք դեմ են Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի անդամ այն պետությունների մասին է, որոնք կողմ էին արտահայտվել Անվտանգության խորհրդի բանաձևին:

̰
Համացանցի օգտատերերը ծիծաղում են Դոնալդ Թրամփի ջուր խմելու վրա

16:04 19.12.2017

Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթի ժամանակ զավեշտալի կերպով է ջուր խմել և նրա այդ գործողությունը համացանցում դարձել է քննարկման թեմա:

Can someone please explain to me why President (COUGHbabyhandsCOUGH) Trump needs two hands to drink a glass of water?pic.twitter.com/zsBhcv9fsv#MondayMotivation
via @atrupar

— Holly O’Reilly (@AynRandPaulRyan) 18 декабря 2017 г.
Մասնավորապես twitter-ի օգտատերերին շատ հետաքրքրում է այն փաստը, թե ինչու է նախագահը փոքրիկ երախայի պես բաժակը բռնում և ջուր խմում: Այս մասին գրել է Mashable կայքը:

My cat looks more presidential when he licks water from his bowl. https://t.co/yPL0Ck1L6f

— Christian La Mont (@OfficialCLM) 18 декабря 2017 г.
Trump just paused for a sip of water. pic.twitter.com/GEeQfxwQdE

— Christina Wilkie (@christinawilkie) 18 декабря 2017 г.
Օգտատերերից մեկը գրել է, թե իր կատուն ավելի նախագահական պահվածքով է ջուր խմում, քան Դոնալդ Թրամփը:

̰
Թրամփի տարօրինակ սովորությունները ըստ ԱՄՆ ԶԼՄ-ների

20:47 18.12.2017

Ամերիկյան The Indipendent պարբերականը հրապարակել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի 9 տարօրինակ սովորությունները:

Ըստ աղբյուրի, Թրամփը բացառիկ սեր է տածում Սպիտակ տան հեռուստացույցների հեռակառավարման վահանակների նկատմամբ և բացի իրենից ու տեխնիկական մասնագետներից, որևէ մեկին թույլ չի տալիս մոտենալ դրանց:

̰
Լրատվամիջոցները հրապարակել են Թրամփի օրակարգը

20:18 18.12.2017

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգը:

̰
Թրամփի որդուն Օբամայի դիմանկարով թխվածքաբլիթ են նվիրել

17:12 18.12.2017

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, Instagram-ի իր էջում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում ձեռքում պահել է երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի պատկերով մեծ թխվածքաբլիթ: Թրամփ-կրտսերը պատմել է, որ ընկերներն իր 40-ամյակից մի քանի շաբաթ շուտ յուրօրինակ նվեր են մատուցել իրեն: «Ընկերներս որոշել են, որ 40-ամյակիցս մի քանի շաբաթ առաջ ինձ պետք […]

̰
Իվանկա  Թրամփին և նրա ամուսնուն դատի են տվել:

11:51 18.12.2017

ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թարմփի դստերը Իվանկան Թրամփին և նրա ամուսնուն՝  Ջարեդ Քուշներին Միացյալ Նահնագներում դատի են տվել: Այս մասին հայտնում է  Politico- ն `հղում անելով փաստաբան Ջեֆրի Լովիցկիի:   Հրապկվածի համաձայն՝ փաստաբանը մեղադել է Իվանկան Թրամբին ու նրա ամուսնուն եկամուտների մի մասը թաքցնելու համար: Փաստաթղթում նշվում է, որ 30 ներդրումային ֆոնդերում բաժնետոմսեր ունեցող ամուսինները հրապարակային  տեղակտվություն չեն ներկայացրել իրենց ակտիվների  […]

̰
Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ահաբեկչությունը կանխելու համար

11:27 18.12.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նրանից շնորհակալություն հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործկալության տրամադրած տեղեկության համար, որի արդյունքում հնարավոր եղավ ձերբակալել ահաբեկիչներին, ովքեր պատրաստվում էին պայթյուններ իրականացնել տարբեր մարդաշատ վայրերում:

̰
Թրամփն իր համակիրներին առաջարկում է գնել  իր ֆիրմային գլխարկին նման տոնածառի զարդարանք

20:17 16.12.2017

Նրանց առաջարկվում է զարդարել սուրբծննդյան եղևնին Թրամփի հայտնի կարմիր գլխարկի կրկնօրինակով, որի վրա տպված է ԱՄՆ նախագահի թևավոր դարձած խոսքը. «Դարձնե՜ք Ամերիկան կրկին հզոր»:

̰
ԱՄՆ են ներգաղթում իրենց երկրների վատագույն ներկայացուցիչները. Թրամփ

10:12 16.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ վիզաների վիճակահանությամբ ԱՄՆ են տեղափոխվում իրենց հասարակության վատագույն ներկայացուցիչները, այդ պատճառով էլ այդ համակարգը պետք է չեղարկել:

̰
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

10:39 15.12.2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը  հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Կրեմլը մասնավորապես հայտնել է. «Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև ճգնաժամային կետերում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը»:Հեռախոսազրույցը կայացել […]

̰
ԱՄՆ նախագահը «տնտեսական հրաշք» է խոստացել

10:09 14.12.2017

Թրամպը նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը այս եռամսյակում երեք տոկոսանոց աճ է արձանագրել, որը գերազանցել է կանխատեսումները: Կոնգրեսի երկու պալատները համաձայնեցրել են հարկային բարեփոխումների նոր փաթեթը, որը պետք է ընդունվի դեկտմեբրի 25-ին: Դրանով նախատեսվում է ամերիկյան կորպորացիաների համար շահութահարկը 35 տոկոսից իջեցնել 21 տոկոսի:

̰
Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

17:45 13.12.2017

17 կին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ, հայտնում է euronews-ը:

̰
Նյու Յորքի ահաբեկիչը Թրամփին նախազգուշացրել էր հարձակման մասին

08:51 13.12.2017

Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվող Աքայեդ Ուլլահը ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել էր հարձակման մասին: Նա գրել էր. «Թրամփ, դու չկարողացար պաշտպանել քո երկիրը»: Ահաբեկչի խոսքով, նա պայթուցիկը պատրաստել էր Բրուկլինում գտնվող իր բնակարանում: Ուլլահը հայտարարել է, որ պայթյունն իրականացրել է՝ բողոքելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ կառավարության քաղաքականության դեմ: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը […]

̰
Թուրքիան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ. Փայլան

15:05 09.12.2017

Նա ընդգծել է, որ համաձայնագրում Երուսաղեմին անդրադարձ է եղել որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան:

̰
BACK_TO_TOP