21:15 24.02.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգում պահպանողական ակտիվիստների առջև ունեցած ելույթի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ ամեն կերպ փորձում է թաքցնել ծոծրակի ճաղատ հատվածը:
18:09 23.02.2018
ԱՄՆ -ում հայտնի արհմիություններից մեկը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ուսուցիչների համար զենք կրելու դասընթաց անցկացնել: Նախագահի կարծիքով՝ դա հնարավորություն կտա հաղթահարել սոցիոպատ, հոգեբանական խնդիրներ ունեցող, անհավասարակշիռ հրաձիգների հետ կապված խնդիրները: Նախագահի այդ նախաձեռնությանը հավանություն են տվել Արկանզասի ոստիկանությունում: Սակայն ուսուցիչները այլ կարծիքի են: ԱՄՆ կրթության ազգային ասոցիացիայի փոխնախագահ […]
12:35 22.02.2018
Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին թույլատրել ինքնապաշտպանության նկատառումներով զենք կրել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնք Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ականատեսն են եղել:
18:45 18.02.2018
Եթե Ռուսաստանի միջամտության նպատակը ԱՄՆ-ում քաոսի առաջացումն էր, ապա այն ավելի քան համոզիչ կերպով իրագործվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
14:52 17.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Instagram-ում հրապարակել է հիվանդանոցից նկարներ, որտեղ բուժվում են Ֆլորիդայում կրակոցներից տուժած դպրոցականները:
19:10 15.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցակակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
15:00 15.02.2018
ՆԱՍԱ-ն հնարավոր է հրաժարվի նոր ինֆրակարմիր տիեզերական WFIRST մանրադիտակի կառուցման աշխատաքներից, փոխարենը կիրականացնեն Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ կգնա Լուսին: Սակայն գիտնականները այս քայլը աստղագիտության աղետ բնութագրումն են տալիս:
10:18 13.02.2018
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսային զրույց են ունեցել: Սպիտակ տունը հայտնել է, որ քննարկվել են երկուստեք անհանգստություն առաջացնող հարցեր, այդ թվում Հյուսիսային Կորեային վերաբերող:
18:56 12.02.2018
Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի ղեկավարներն այցելել են Պորտուգալիայի Տոռռիշ-Վեդրաշ քաղաքում պահքից առաջ անցկացվող դիմակահանդես, հայտնում է euronews-ը: Այցելությունը, սակայն, եղել է ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ միջոցառման կազմակերպիչների երևակայության արդյունքում:
11:10 10.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մտադիր է կոնգրեսից խնդրել 3մլրդ դոլար՝ որպես կանխավճար:
10:58 10.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է հրապարակել դեմոկրատների պատրաստած դոսյեն, որը վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը:
15:33 08.02.2018
Հեռուստահաղորդավորուհու գրաֆիկը ԱՄՆ-ում շատ հագեցած է: Երեկ նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեել, իսկ այսօր այցելելու է Վաշինգտոնում գտնվող Դեմոկրատների ազգային ինստիտուտ, որից հետո նախատեսում է գնալ Մասսաչուսեթս, որպեսզի Ջորջթաունի համալսարանում ելույթ ունենա:
11:00 08.02.2018
Համացանցի օգտատերերը ակտիվ քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հերթական միջադեպը:
13:26 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում առաջադրել է ծագումով հայ մասնագետ Պատրիկ Հովակիմեանի թեկնածությունը: Այս մասին իր «Ֆեսյբուքի» էջում հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ եթե Սենատը հաստատի Թրամփի առաջադրումը, ապա Հովակիմեանը կդառնա ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
12:02 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանություն է համարել կոնգրեսում իր ելույթի ժամանակ դեմոկրատների՝ իրեն չծափահարելը: Նա այդ մասին ասել է Օհայոում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսքն անցյալ շաբաթվա ելույթի մասին է: Այն տևել էր 1 ժամ 20 րոպե և դարձել ամենաերկարը վերջին 18 տարվա ընթացքում:
09:34 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ:
18:04 31.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գուանտանամոյի զինվորական բանտը պահելու մասին հրամանագիր է ստորագրել՝ փոխելով նախորդ նախագահ Բարաք Օբամայի՝ բանտը փակելու մասին կարգադրությունը:
09:02 31.01.2018
ԱՄՆ նախագահը Կոնգրեսին նաև կոչ է արել չկրճատել երկրի ռազմական բյուջեն և լիովին ֆինանսավորել ԱՄՆ զինված ուժերը:
12:30 30.01.2018
Հայտնի ռուսաստանցի օլիգարխ, ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովը նույնպես ընդգրկվել է ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»։ Ադրբեջանցի օլիգարխը Ռուսաստանի Դաշնությունում տնօրինում է VEGAS առևտրաժամանցային ցանցերը, Твой Дом և Крокус Сити Молл հիպերմարկետների և առևտրի ցանցերը և այլ ընկերություններ։
11:47 30.01.2018
The Wall Street Journal-ի հաղորդմամբ` ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղևորությունները, մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը, հարկատուներին արժեցել են ավելի քան 675 հազար դոլար։ Բանն այն է, որ Մելանյա Թրամփն օգտագործել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Նա օդուժի ռեակտիվ ինքնաթիռներով 3 ամսում 21 թռիչք է կատարել:
09:16 30.01.2018
Խոսքը ամերիկյան ընտրություններում ռուսական մասնակցությունը հետաքննող դատախազի մասին է: