TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Դոնալդ Թրամփ

Խեղդված տղամարդու և նրա դստեր ցնցող լուսանկարը՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի վկայություն

11:35 26.06.2019

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր լուսանկարն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամի ցավալի վկայությունն է, հաղորդում է CNN-ը: Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով […]

̰
Իրանի կողմից ցանկացած հարձակում հետ կմղվի ճնշող ուժով. Թրամփը պատասխանել է Ռոհանիի «վիրավորական հայտարարությանը»

21:10 25.06.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ «Սպիտակ տանը մտավոր հետամնացներ են»:

̰
Թրամփը պատժամիջոցներ սահմանելիս շփոթել է Խամենեիի անունը և ծաղրի առարկա դարձել

19:09 25.06.2019

Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:

̰
Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում. Ռոհանի

14:35 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նկատմամբ:

̰
ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ և Իրանի արձագանքը

14:08 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]

̰
Դրանք հակաօրինական են. Կրեմլը` Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին

19:07 24.06.2019

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝  ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]

̰
Իրանը հաստատել է ամերիկյան կիբերհարձակման մասին լուրերը

14:50 24.06.2019

Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր Twitter-ում արված գրառմամբ հաստատել է, որ անցած շաբաթվա վերջին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մի շարք թիրախներ ենթարկվել են կիբերհարձակման: Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը: Իրանցի նախարարը նաև նշել է, որ այդ հարձակումը չի հասել իր նպատակին: Նրա պնդմամբ` իրանական թիրախների դեմ իրականացվող այս գործողությունները «կիբերահաբեկչության վառ դրսևորում […]

̰
Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

10:51 24.06.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Պոմպեոն նշել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլև եվրոպական ու ասիական պետություններից: Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության […]

̰
Թրամփը նամակ է գրել Կիմ Չեն Ինին

19:29 23.06.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անձնական նամակ է ստացել: Այս մասին հաղորդում է Ренхап-ը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի նամակը կարդալուց հետո Կիմ Չեն Ինը մեծ բավականությամբ հաղորդել է, որ նամակն ունի դրական ու լավ բովանդակություն:  

̰
Թրամփի խորհրդականները համոզում են Իրանին կետային հարվածներ հասցնել. WSJ

18:30 23.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականները համոզել են նրան անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցածից հետո կետային հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը: Նշվում է, որ Իրանին ագրեսիվ պատասխան տալու կողմնակիցները շատ են եղել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իսկ միացյալ […]

̰
ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով պատրաստվում է Իրաքից դուրս բերել անձնակազմը

18:16 22.06.2019

Ամերիկացի զինվորականները պատրաստվում են անվտանգության նկատառումներից ելնելով Իրաքից դուրս բերել Lockheed Martin ամերիկյան կորպորացիայի և Sallyport Global ընկերության աշխատակիցներին, գրում է Tass-ը: Իրաքի զինվորական աղբյուրների տվյալների համաձայն՝ «Բալադ» ավիաբազայից կտարհանվի ԱՄՆ մոտ 400 աշխատակից: Նշվում է, որ տարհանումը անխուսափելի է և այն տեղի կունենա 2 փուլով: Վաշինգտոնի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Փետրվարի […]

̰
Չինական ևս 5 ընկերություն ԱՄՆ «սև ցուցակ»-ում է հայտնվել

14:58 22.06.2019

ԱՄՆ իշխանությունները, բացի Huawei ընկերությունից, չինական ևս 5 ընկերությունների ներառել է «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Ցուցակում հայտնված ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը տարածվել է չինական Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյաննանի՝ Համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի վրա: ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ցուցակում ներառված […]

̰
Թրամփն Իրանի վրա հարձակումը կասեցրել է անձնական շահից ելնելո՞վ

13:50 22.06.2019

Ամերիկյան մամուլն այսօր տեղեկություններ է տարածել, որ Իրանի վրա հարձակումից Դոնալդ Թրամփին հետ է պահել նրա կողմից հարգված հաղորդավարներից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից հետո ԱՄՆ նախագահը որոշել էր հարձակում սկսել Իրանի դեմ, բայց փոշմանել է հաղորդավարի խորհուրդները լսելուց հետո։ Ամերիկացի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնը, ըստ այդ տեղեկությունների, Թրամփին բացատրել է, որ նրա շրջապատում […]

̰
Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

11:00 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մեկ տարով ևս երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում միջուկաին զենքի տարածումն արգելելուն ուղղված պատժամիջոցների մասին: Նախագահ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նշենք, որ ԱՄՆ Հյուսիասյին Կորեայի […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Թրամփը հերքել է իր հասցեին բռնաբարության մասին մեղադրանքը

10:03 22.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկուհի գրող, լրագրող Էլիզաբեթ Ժան Քերոլի մեղադրանքներն, որ 1995-1996 թթ․ներկայիս նախագահն իրեն բռնաբարել է խանութներից մեկի հանդերձարանում: Տեղի ունեցածն, իբր թե չի հրապարակել ընկերուհիների խորհրդով: Ավելի վաղ New York Magazine ամսագրի էջերում հրապարակվել է Քերոլի նոր գրքից հատված։ Նախագահ Թրամփը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ տիկնոջը նման աղմկահարույց հայտարարությունը […]

̰
Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր ընթացք է ստացել. Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել

22:04 20.06.2019

Տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են:

̰
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ երկխոսությանը

18:26 20.06.2019

Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հարց է հնչել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին: Արդյոք Ռուսաստանը կո՞ղմ է Թրամփի հետ երկխոսությանը, և ի՞նչ կտա այդ երկխոսությունը Ռուսաստանին: Պուտինը պատասխանել է՝ երկխոսությունը միշտ էլ դրական է: «Երկխոսությունը միշտ է պահանջված է ու լավ, և եթե ամերիկյան կողմը հետաքրքրված է երկխոսությամբ, ապա մենք, ես բազմիցս եմ ասել, պատրաստ ենք այդ […]

̰
Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը

16:10 20.06.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքերով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում: Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ […]

̰
Ես ուզում եմ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ. Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինին

14:56 20.06.2019

Թրամփը Ճապոնիայում կհանդիպի նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

̰
Չինաստանի ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

13:33 20.06.2019

Չինաստանի ղեկավարը հաջորդ շաբաթ Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

̰
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց երկրորդ անգամ առաջադրվելու մասին

10:46 19.06.2019

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]

̰
Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

22:00 18.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]

̰
Պետդուման ընդունել է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենքը

16:06 18.06.2019

Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ […]

̰
ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ. Թրամփ

14:40 18.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում անօրինական ներգաղթյալների արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինակ ներխուժել են ԱՄՆ»,- գրել է Թրամփը: Նա նաև ընդգծել է Մեքսիկայի աշխատանքը, որը, Թրամփի գնահատմամբ, լավ օգտագործում է իր միգրացիոն օրենսդրությունը: […]

̰
Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կտեղակայվի 6 վայրում

12:22 18.06.2019

Լեհաստանում կլինեն 6 կետեր, որտեղ կտեղակայվեն ԱՄՆ ռազմաբազայի զինծառայողները, գրում  է «Ռազմինֆո»-ն: Այս մասին հունիսի 17–ին հայտնել է Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։ Նախարարի հետ հարցազրույցը փոխանցում է լեհական հանրային ռադիոյի կայքը։ Նշենք, որ Լեհաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմազա տեղակայելու մասին։ Նախատեսվում է, որ ռազմաբազան […]

̰
Պոմպեոն չի բացառում Իրանի հետ հարաբերությունների ռազմական լուծման տարբերակը

12:39 17.06.2019

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է օրեր առաջ Օմանի ծոցում 2 նավթակիր տանկերի վրա հարձակում իրականացնելու մեջ:

̰
Նեթանյահուն Գոլանի բարձունքում «Թրամփի բարձունք» է բացել

10:53 17.06.2019

Հենց Թրամփն էր վերջերս Գոլանի բարձունքը ճանաչել Իսրայելի տարածք:

̰
ԱՄՆ նախագահի դստեր միլիոնները. որքա՞ն է վաստակել Իվանկա Թրամփը

20:00 15.06.2019

ԱՄՆ նախագահի խորհրդականն ու դուստրը՝  Իվանկա Թրամփը, նախորդ տարի ստացել է մոտ 4 միլիոն դոլարի հասույթ Վաշինգտոնում գտնվող «Trump International» հյուրանոցի իր մասնաբաժնից: Այս մասին հաղորդում է Axios-ը: Ընդ որում՝ Իվանկայի եկամուտները նրան պատկանող հագուստի բրենդից են, ոսկերչական խանութներից և այլն: Բայց այստեղ նվազել են եկամուտները՝ ի տարբերություն հյուրանոցային բիզնեսի: 2017թ. 5 միլիոն դոլարի փոխարեն […]

̰
Դոնալդ Թրամփի կարողությունն ավելացել է

18:25 15.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվների արժեքը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Անշարժ գույքի արժեքի կտրուկ թռիչքը Թրամփի ակտիվների արժեքը հասցրել է 3 մլրդ դոլարի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հանդեսը հայտնում է, որ այժմ ԱՄՆ նախագահի կարողությունը հավասարվել է 2016 թվականի ցուցանիշին, չնայած […]

̰
BACK_TO_TOP