09:10 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունն առևտրի ոլորտում «Չինաստանից վատն է»: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմում սեփական աղբյուրներին: Հանդիպման ժամանակ Մակրոնը Թրամփին իբրև թե առաջարկել է համագործակցություն՝ նշելով, որ իրենք […]
08:28 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ պատռում է կարևոր փաստաթղթերը, չնայած այն բանին, որ դրանք պետք է ուղարկվեն արխիվ: Այս մասին գրում է Politico-ն: ԱՄՆ նախագահի աշխատանքի առաջին ամիսներին Սպիտակ տան մի ողջ բաժին զբաղվում էր պատռված թղթերի սոսնձմամբ: Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան աշխատակից Սողոմոն Լարտիի պատմությունը, ով իր գործընկերների հետ զբաղվել է Թրամփի պատռած […]
07:55 11.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակելու գագաթնաժողովը Փհենյանում, հուլիսին: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը ցանկանում են շարունակել բանակցությունները: Փհենյան այցի հրավերը հունիսի 1-ին նամակով Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի նախագահ Կիմ Յոն Չհոլը։ Լրատվամիջոցները հայտնում են, […]
00:01 11.06.2018
Սպիտակ տանը կից Առևտրի հարցերով ազգային խորհրդի տնօրեն Փիթեր Նավարոն հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր անազնիվ դիվանագիտական հարաբերություններ են վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կհայտնվեն դժոխքում: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում: «Յուրաքանչյուր օտարերկրացի առաջնորդի համար, ով անազնիվ դիվանագիտություն է վարում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, իսկ այնուհետև փորձում դանակով […]
22:34 10.06.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքն անվանել է աղետ: Այս մասին գրում է Frankfurter Rundschau-ն: Նալեսի խոսքով՝ այդպես հնարավոր չէ վարել «խելամիտ և վստահության արժանի քաղաքականություն»: «Թրամփն աղետ է գործել G7-ի գագաթնաժողովում և հրաժեշտ տվել միջազգային պատասխանատվությանը թվիթի օգնությամբ»,-հայտարարել է Նալեսը: Նա հավելել է, որ ԵՄ-ն Ճապոնիայի և […]
22:20 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել Հյուսիսային Կորեայում արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանց բացելու գաղափարը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին: Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչություն ունեցող աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն ընդհանուր առմամբ հետաքրքրված է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի այցեքարտը դարձած ընկերությունների աշխատանքի գործարկմամբ: Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության […]
18:27 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայէջք է կատարել Սինգապուրի ռազմաօդային ուժերի «Պայա-Լեբա» բազայում: Թրամփին հարցրել են, թե ինչպես է իրեն զգում երկար ժամեր տևած թռիչքից հետո և ինչպես է գնահատում առաջիկա գագաթնաժողովը: «Շատ լավ»,-պատասխանել է Թրամփը: Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունն ուղևորվել է Shangri-La հյուրանոց, որը գտնվում […]
17:42 10.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպում է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ: Բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախարարների կաբինետի ղեկավարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար: «Երախտապարտ եմ այդ պատմական գագաթնաժողովի կազմակերպմանն ուղղված Ձեր անկեղծ ջանքերի համար»,-ասել է Կիմ Չեն Ինը: Սինգապուրի ԱԳՆ-ի տվյալներով՝ Լի Սյան […]
15:45 10.06.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկությունը, թե նա ճեպազրույցում ասել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում չքննարկված բաներ: Այդպիսով՝ Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է անազնվության վերաբերյալ Թրամփի մեղադրանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թրյուդոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կանադայի վարչապետը կենտրոնացած է մնում G7-ի գագաթնաժողովում ձեռք բերված արդյունքների […]
14:28 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մասնավոր հանդիպում ունենալ Սինգապուրում գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի շրջապատի աղբյուրներին: Նշվում է, որ Թրամփը մտադիր է գործընկերոջ հետ զրույցել միայն թարգմանիչների ներկայությամբ: ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ «առաջին իսկ րոպեին» կհասկանա՝ «ինչ-որ դրական բան […]
13:34 10.06.2018
Սինգապուրում անվտանգության աշխատակիցները փակել են Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհները, որտեղ հունիսի 12-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ոստիկանական մոտորանավակները պարեկում են Սենտոսան տարանջատող նեղուցում, իսկ կղզու գլխավերևում վերահսկողություն է իրականացնում ուղղաթիռը: Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան իր թվիթերյան […]
09:11 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]
01:00 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]
00:51 10.06.2018
Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]
13:09 09.06.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են, որ Վիեննան կարող է դառնալ իրենց հանդիպման վայր հանդիսացող քաղաքներից մեկը: Այդ հարցը հիշատակվել է նաև Ռուսաստանի լիդերի և Ավստրիայի կանցլերի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը երկու […]
08:38 09.06.2018
Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]
07:10 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]
01:00 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]
00:21 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]
21:14 08.06.2018
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը չի համարում, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ «անարդար» է վարվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է առևտրին, ապա իրավիճակը և դիրքորոշումը շատ պարզ են: Ամերիկայի նախագահը կարծում է, որ Եվրոպան և մյուսներն անարդար են վարվում ԱՄՆ-ի նկատմամբ: Մյուսներն այդ կարծիքին չեն և փաստերի ու թվերի […]
20:17 08.06.2018
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած կարծիքը, ըստ որի՝ ռուսական կողմը կարող է վերադառնալ G8, հաղորդում է РИА Новости-ն: Ըստ Տուսկի՝ այժմ ավելի կարևոր է համոզել ամերիկացի գործընկերներին, ամրապնդել գոյություն ունեցող ձևաչափը, ոչ թե փնտրել նորը: «Մենք հիմա ունենք հատուկ և միասնական ձևաչափ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ է՝ […]
15:24 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]
11:00 08.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
10:12 08.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]
09:28 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]
09:01 08.06.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ անցկացնել Ավստրիայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին: Նշվում է, որ այդ մասին խնդրանքով Պուտինը դիմել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը պատասխանել է համաձայնությամբ: Հանդիպումը կարող է անցկացվել Վիեննայում: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունն […]
01:00 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ, եթե Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը բարեհաջող անցնի: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ծրագրում Թրամփն ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրո՞ւմ, թե՞ Ֆլորիդա նահանգի […]
07:53 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]
00:57 07.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման անցկացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չորեքթաթ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր հանդիպումը չեղարկելու մասին: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է The Wall Street Journal-ը: «Կիմ Չեն Ինը չորեքթաթ խնդրել է հանդիպման համար, իսկ դա հենց […]