TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփի փաստաբանը կանխորոշել է «իրանական ռեժիմի» ավարտ

23:49 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան,  Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է «իրանական ռեժիմի մոտալուտ անկման մասին»։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում անցկացվող՝ Իրանի դիմակայության ազգային խորհրդի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Այժմ մենք, ինչպես հավատացած եմ, ողջ գուներանգով ականատես ենք իրանական ռեժիմի ավարտին»,-հայտարարել է Թրամփի փաստաբանը։ Իր ելույթում փաստաբանը […]

̰
ԱՄՆ-ի բոլոր նահանգներում ցույցեր են անցկացվում ընդդեմ Թրամփի միգրացիոն քաղաքականության  

23:34 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են անցկացվում երկրի բոլոր՝ 50 նահանգներում։ Ակցիան անցկացվում է «Միավորենք ընտանիքները» կարգախոսի ներքո։ Ցուցարարները պահանջել են ամերիկյան վարչակազմից հրաժարվել ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականությունից, հայտնում է Interfax-ը։ Բացի այդ, հնչել են սահմանն ապօրինաբար հատելու համար ձերբակալվածներին ազատ արձակելու և նրանց նկատմամբ քննությունը դադարեցնելու կոչեր։ Ներկայում ԱՄՆ-ում անցկացվում է […]

̰
Թրամփը համոզել է Սաուդյան Արաբիայի թագավորին մեծացնել նավթի արդյունահանման ծավալները

18:35 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայի Սալման Ալ Սաուդի հետ: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: ԱՄՆ նախաֆագը հայտնել է, որ նրանք քննարկել են նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու հարցը: «Քիչ առաջ խոսել եմ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ և նրան խնդրեցի, որ Իրանում և Վենեսուելայում տեղի ունեցած […]

̰
Պեսկովը հայտնել է՝ ինչ է պետք ակնկալել Պուտինի և Թրամփի հանդիպումից

18:22 30.06.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին, որ Հելսինկիում նախապատրաստում են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Պեսկովն ընդգծել է, որ այս հանդիպմանը բոլորն են սպասում և ակնկալվում է լուրջ զրույց շատ բարդ թեմաների շուրջ: «Ի սկզբանե, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է և պատրաստ է […]

̰
Ամերիկացի դերասանը զվարճացել է Դոնալդ Թրամփի կեղծ հեռախոսազրույցով

16:11 30.06.2018

Ամերիկացի կատակերգու Ջոն Մելենդեսը պատմել է, որ ինքը՝ ներկայանալով որպես Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդես, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա իր բլոգում տեղադրել է զրույցի ձայնագրությունը: Կատակերգուն զանգահարել է Սպիտակ տուն և հայտնել, որ պետք է Թրամփի հետ հրատապ օրինագիծ քննարկի։ Նա հաստատում է, որ Սպիտակ տուն կատարած զանգից հետո իրեն է զանգահարել […]

̰
Թրամփի հետ անհամաձայնության պատճառով էստոնիայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տալիս

13:22 30.06.2018

էստոնիայում ԱՄՆ դեսպանը Ջեյմս Մելավիլը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնության պատճառով հրաժարական է տալիս: Պատճառը Թրամփի՝ եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ նախագահի հայտարարություններն են: Այդ մասին գրել է Foreign Policy ամսագիրը: «Նախագահի համար ասել, որ ԵՄ-ն ստեղծվել է, որ շահույթ ստանա ԱՄՆ-ից և հարվածի մեր գանձարանը, իսկ ՆԱՏՕ-ն  նորից վատն է, ինչպես ՆԱՖՏԱՆ, ոչ […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կրկին պահանջել է մեծացնել պաշտպանական ծախսերը

10:59 30.06.2018

Գերմանիան և ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիան պետք է ավելի շատ գումար ծախսի։ Իսպանիան, Ֆրանսիան։ Անարդար է, թե նրանք ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին»,-նրա խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գոյությունից Եվրոպան ավելի շատ օգուտ է քաղում, […]

̰
Էստոնիայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Թրամփի խոսքերի պատճառով

09:10 30.06.2018

Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլ-կրտսերը հրաժարական է տվել ԱՄՆ-ի դաշնակից երկրների հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների և քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով դիվանագետի ֆեյսբուքյան հայտարարությանը։ Խոսքը վերաբերվում է Թրամփի այն արտահայտություններին, թե «ԵՄ-ն ստեղծվել է, որպեսզի օգտագործի ԱՄՆ-ին,  հարձակվի մեր խնայողությունների վրա», կամ որ «ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան […]

̰
Թրամփը չի բացառել Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորությունը

08:18 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս։ Այս մասին հայտնում է  The Globe and Mail-ը։ «Տեսնենք»,-պատասխանել է Թրամփը լրագրողների հարցին, թե կարո՞ղ է արդյոք ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Թրամփը Ղրիմը կորցնելու մեջ մեղադրել է իր նախորդին։ «Օբաման դա հնարավոր է դարձրել»,-ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը համանման պատասխան է տվել նաև, […]

̰
Ամերիկացի կատակերգուն սենատորի անունից զանգահարել է Թրամփին

08:02 30.06.2018

Ամերիկացի կատակերգու Ջոն Մելենդեսը պատմել է, որ խաղ է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մելենդեսի խոսքով՝ ինքը Թրամփի հետ խոսել է այն ժամանակ, երբ նախագահը գտնվել է թիվ մեկ օդանավում։ Պրանկերը ներկայացել է որպես Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդես։ Նա իր բլոգում տեղադրել է զրույցի ձայնագրությունը։ Կատակերգուն զանգահարել […]

̰
Թրամփը մտադիր է բիզնեսի համար հարկերն իջեցնել մինչև 20%

07:35 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարկային բարեփոխման երկրորդ փուլի ընթացքում բիզնեսի համար հարկերը կարող են նվազեցվել 21 տոկոսից 20 տոկոսի։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ի հետ հարցազրույցում։ «Մենք կանցնենք երկրորդ փուլի։ Հնարավոր է՝ մենք դա անենք հոկտեմբերին, հնարավոր է՝ ավելի շուտ։ Հարցերից մեկը, որը մենք դիտարկում ենք, տոկոսադրույքը 21-ից 20 […]

̰
Թրամփը ցանկանում է դուրս բերել իր երկիրն ԱՀԿ-ից․ ԶԼՄ-ներ

23:37 29.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտնել է իր վարչակազմի պաշտոնյաներին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ն դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Նա հարյուր անգամ սպառնացել է դուրս գալ»,- հայտնել է աղբյուրը, որն այդ հարցը քննարկել է Թրամփի հետ։ Աղբյուրը նշել է, որ Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ն ստեղծվել է այլ […]

̰
Թրամփը քայլեր կձեռնարկի, որ «F-35»-ները մատակարարվեն Թուրքիային. Չավուշօղլու

22:10 29.06.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ: Մասնավորապես, թուրք պաշտոնյան  անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը: «Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրաորևէ կերպ չազդեց: Արտակարգ դրությունը […]

̰
Դերասանուհի Սյուզան Սարանդոնը ձերբակալվել է Թրամփի դեմ ցույցի մասնակցելու համար

18:13 29.06.2018

The Guardian-ը հայտնում է, որ դերասանուհի Սյուզան Սարադոնը և ևս 575 կին ձերբակալվել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նստացույց կազմակերպելու համար: Ձերբակալության մասին փաստը դերասանուհին հաստատել է իր թվիթերյան էջում՝ գրելով, որ ձերբակալվել է և կոչ է արել լինել ուժեղ ու շարունակել պայքարը:   Arrested. Stay strong. Keep fighting. #WomenDisobey — Susan Sarandon […]

̰
Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով Պուտինի հետ գործարք կնքել․ CNN

09:15 29.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը քննարկել Սիրիայում ամերիկյան զորքերի գտնվելու հարցն ու գործարք կնքել զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորակազմը դուրս բերել հորդանանյան սահմանի երկայնքով ձգվող սիրիական հարավարևմտյան շրջաններից և հարկ է […]

̰
Մելանյա Թրամփն այցելել է ներգաղթյալ երեխաների պահման կենտրոն

07:55 29.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Արիզոնայում այցելել է ներգաղթյալ երեխաների պահման կենտոն։ Մելանյան մուտք է գործել 3 սենյակներ, որտեղ պահվում են երեխաները, և իսպաներենով զրուցել նրանց հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կենտրոնի մոտ Մելանյային սպասել են նրա ամուսնու միգրացիոն քաղաքականության դեմ բողոքող ակտիվիստները։ Կենտրոնում պահվում է 121 երեխա, որից 33-ը մինչև 5 տարեկան […]

̰
Թրամփը Մակրոնին շահավետ առևտրային գործարք է առաջարկել ԵՄ-ն լքելու դեպքում

07:43 29.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին առաջարկել է երկկողմ շահավետ առևտրային գործարք՝ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ ԵՄ-ի որոշ պաշտոնատար անձինք հաստատում են, որ ապրիլին՝ Մակրոնի և Թրամփի հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ «ինչո՞ւ չլքել ԵՄ-ն», և փոխարենն առաջարկել Ֆրանսիային առևտրային շահավետ գործարք։ Սպիտակ տունը […]

̰
Թրամփն ու Պուտինը կքննարկեն ԱՄՆ ընտրություններում ՌԴ միջամտության հարցը. Մայք Պենս

16:26 28.06.2018

ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նախագահները կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Նախկինում նման քննարկում եղել է, և նրանք նորից կքննարկեն: Ընդհանուր առմամբ կքննարկվեն նաև Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցեր: Փոխնախագահը, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհնար է համարում Ռուսաստանի վերադարձը Մեծ […]

̰
Թրամփն անխուսափելի է համարում Ռուսաստանի վերադարձը G7 ակումբ

08:10 28.06.2018

Ռուսաստանը կվերադառնա G7 ակումբ նույնիսկ առանց Մինսկի համաձայնագրերի իրագործման, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Կարծում եմ՝ նախագահի մեկնաբանություններն ինքնին խոսում են․․․Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանին որպես այդ կարևոր աշխարհառազմավարական քննարկումների մաս ունենալն անխուսափելի է»,- ասել է Պոմպեոն, փոխանցում է RIA Novosti-ն։ G8 ձևաչափը չի գործում […]

̰
Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման վայրն ու ժամկետը

00:51 28.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրոպայում շրջագայության ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, և հավանաբար, Հելսինկիում։ Թրամփի խոսքով՝ ինքը մտադիր է ռուս պաշտոնակցի հետ քննարկել Սիրիային, Ուկրաինային, ինչպես […]

̰
Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը կհայտարարվի վաղը

20:36 27.06.2018

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հաստատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, երկրի ղեկավարի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցություններից հետո, հաղորդում է РИА Новости-ն։ Ուշակովի խոսքով` երկու ղեկավարների հանդիպման հարցը վաղուց էր քննարկվում: «Կարելի է ասել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել […]

̰
Պուտինը Մոսկվայում ընդունել է Թրամփի խորհրդական Բոլթոնին

18:22 27.06.2018

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Բոլթոնի այցը Մոսկվա կդառնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների լավացման քայլերից մեկը:

̰
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն հուլիսին

14:07 27.06.2018

Հունիսի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ նախագահների Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում որոշում է կայացվել հանդիպում ունենալ հուլիսի 11-12-ին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական էջում: «Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսային քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահ Թրամփը շնորհավորել […]

̰
Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ

07:10 27.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ, այդ թվում` Կուլումբիայի շրջանը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների ընտանիքներից երեխաներին բաժանելու քաղաքականության անցկացումն է։ Այդ պրակտիկան հայցվորները համարում են «դաժան»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հայցվորները նշել են, որ «պատրանքային» են համարում հունիսի 20-ին նախագահի ստորագրած հրամանը, որը միտված է վերջ դնելու ընտանիքների բաժանման […]

̰
Լոնդոնում Թրամփին կդիմավորեն դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկով

00:51 27.06.2018

Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են դիմավորել հսկա փուչիկով, որը դժգոհ դեմքով, կարմրահեր երեխա է հիշեցնում։ Հսկա փուչիկը պատրաստվում են օդ բարձրացնել Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է RIA Novosti-ն։ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը։ Ինչպես սպասվում է՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի […]

̰
Լրատվամիջոցները նշում են Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր վայրը

23:52 26.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է  Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]

̰
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է Թրամփի սկանդալային հրամանագիրը

21:45 26.06.2018

ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը:  Այդ հրամանագրով մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։  Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով […]

̰
Էրդողանն ու Թրամփը հանդիպման պայմանավորվածություն են ձեռք բերել

19:58 26.06.2018

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը շնորհավորել է Էրդողանին՝ հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, նրան հաջողություն մաղթել: […]

̰
ԱՄՆ գերագույն դատարանն օրինական է ճանաչել Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը

19:50 26.06.2018

ԱՄՆ գերագույն դատարանն օրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը, որը արգելում է մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը: Այսպիսով, դատարանը մերժել է նախկինում կայացրած որոշումը, ըստ որի՝ հրամանագիրը հակասահմանադրական էր՝  կապված կրոնական խտրականության հետ: Հրամանագրի օրինական լինելու օգտին քվեարկել են ԱՄՆ գերագույն դատարանի հինգ դատավորները:

̰
Դոնալդ Թրամփը դեռ չի շնորհավորել Էրդողանին

11:44 26.06.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի շնորհավորել Էրդողանին: Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ առաջիկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Խոսնակը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել։ Սանդերսը, անդրադառնալով Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, թուրքական իշխանություններին կոչ է Թուրքիայում զարգացնել ժողովրդավարությունը ։Սանդերսը […]

̰
BACK_TO_TOP