07:56 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, կոշտ է արտահայտվել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների մասին, որոնք խորհուրդ են տվել իրեն Պուտինին չզանգահարել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Երկու առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է մարտին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Թրամփը որոշել էր շնորհավորել Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ Պարբերականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում […]
07:24 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական վարորդը դատական հայց է ներկայացրել «The Trump Organization»-ի դեմ` մի քանի տարիների ընթացքում հավելյալ աշխատանքի դիմաց չվճարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Հայցում Նոել Սինթրոնը հաստատում է, որ վերջին 6 տարում կատարված աշխատանքը կազմում է 3․3 հազար ժամ․ վարորդի աշխատանքային շաբաթը եղել է 55-ժամյա։ Գործատուն նրա աշխատավարձը […]
07:42 09.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ծաղրելով նրանց, ովքեր չեն հավատացել ընտրություններում իր հաղթանակին։ Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է մոտ 2․5 մլն անգամ։ 2․5 րոպեանոց հոլովակը սկսվում է տեսագրությունից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետև հատվածաբար ցուցադրվում են տարբեր մարդկանց խոսքերը, ովքեր հաստատում են, որ Թրամփը երբեք չի […]
07:22 09.07.2018
Պեկինը հրամայել է պետական ԶԼՄ-ներին չօգտագործել «ագրեսիվ լեզու» ընդդեմ ԱՄՆ նախագահի։ Որոշ պետական ԶԼՄ-ներ ստացել են քննադատությունը մեղմելու հրահանգ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Նշվում է, որ չնայած վերջին շրջանում առևտրային նոր մաքսատուրքերի փոխադարձ սահմանման պատճառով սրված հարաբերություններին՝ Չինաստանը նախընտրում է զերծ մնալ վիրավորանքներից և բաց քննադատությունից։ Չինական […]
12:20 07.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայծառ ապագա է» խոստանում Հյուսիսային Կորեային՝ ամբողջական ապամիջուկայնացման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը այցելել էր Փհենյան: Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Նախագահ Թրամփը երաշխավորում է լուսավոր ապագա Հյուսիսային Կորեայի համար, սակայն դրա համար պետք է տեղի ունենա ամբողջական ապամիջուկայնացում»,- հայտարարել է Պոմպեոն։ ԱՄՆ պետքարտուղարն Հյուսիսային Կորեա […]
07:56 07.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսաին Կորեայի համար լուսավոր ապագա է երաշխավորում, եթե իրականացվի Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Kyodo գործակալությունը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերջնական լուծումը հանդիսանում է Թրամփի գլխավոր պայմանը։ Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Վաշինգտոնն ու Փհենյանը պատրաստվում […]
07:27 07.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ժամանակ մտադիր է հասնել Լոնդոնի հետ երկկողմ առևտրային գործարքի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը։ «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրային գործարքի կնքումը հանդիսանում է Թրամփի առաջնային հանձնարարություններից մեկը»,-ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Ջոնսոնի խոսքով՝ Թրամփի այցը, որը կսկսվի հուլիսի 12-ին, նպատակաուղղված […]
17:59 06.07.2018
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ լարվածության վիճակում է գտնվում, Bloomberg-ում գրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԶՈՒ նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը: Ստավրիդիսը պատմել է, որ 2009-2013 թվականներին ՆԱՏՕ-ում իր աշխատանքի ընթացքում տարաձայնություններ ու հակասություններ են եղել Լիբիայի և Աֆղանստանի հարցերում, ինչպես նաև անվերջ վեճեր ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների միջև պարտականությունների արդար բաժանման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ներկայումս, […]
13:23 06.07.2018
Տունը, որի վրա փակցված է Թրամփի նախագահության ժամերի հետհաշվարկն իրականացնող ժամացույցը, գտնվում է Սիեթլ քաղաքում: Ժամացույցը տեղադրել են տան նախկին տերերը, սակայն նոր տիրուհին չի ցանկացել հանել այն, հաղորդում է Kiro 7 հեռուստաընկերությունը: Տան տիրուհի Լիլի Օնենը նշել է, որ ժամացույցը իր համար «հույսի ազդանշան» է և ինքը չի կարծում, որ այսպիսով վիրավորում է նախագահի կողմնակիցներին: Հիշեցնենք, […]
12:18 06.07.2018
Թրամփին ուղղված իր նամակում Շրջակա միջավայրի պահպանության գործակալության պետ Սքոթ Պրուիտն ասել է, որ պաշտոնը լքում է՝ իր և իր ընտանիքի վրա պարբերաբար կատարվող հարձակումների պատճառով: Թրամփն էլ թվիթերյան իր էջում գրել է, որ Պրուիտը շատ լավ է աշխատել, և ինքը շնորհակալ է դրա համար: Այն օրվանից, ինչ Պրուիտը զբաղեցրել է այդ պաշտոնը, ներքաշված է […]
07:11 06.07.2018
Նավթ արտահանող երկրների կազմակեպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին նավթի գների բարձրացման մեջ, որոնք մոտ ժամանակներս սպառնում են հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագիծը։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է արգելափակել Իրանի հասանելիությունը համաշխարհային շուկաներին, ինչի արդյունքում երկիրն սկսել է կախվածություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից, […]
07:42 05.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) իջեցնել բենզինի գները։ Նա կազմակերպությանը մեղադրել է նրանում, որ բավարար ջանքեր չի գործադրում դրա համար։ Twitter սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ գները շարունակում են աճել, մինչդեռ ԱՄՆ-ը չնչին գումարներով ապահովում է կազմակերպության անդամ-երկրների մեծամասնության պաշտպանությունը։ Հուլիսի 1-ին Թրամփը հայտարարել էր, […]
00:47 05.07.2018
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ հայտնի է որպես «Հարրի Փոթեր»-ի հեղինակ, ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա աչքից չի վրիպել Թրամփի՝ թվիթերյան միկրոբլոգում թույլ տված սխալը։ Թրամփը հպարտություն էր արտահայտել՝ կապված գրելու իր ունակության հետ՝ նշելով, որ կեղծ ԶԼՄ-ները ջանում են սխալ գտնել իր գրառումներում։ Տվյալ թվիթի մեջ Թրամփը «pore» (մանրակրկիտ ուսումնասիրել) բայի փոխարեն […]
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:
07:23 04.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել արդիականացված զինված ուժերը։ Նախագահն այս հայտարարությունն արել է երեկ՝ Անկախության օրվա նախօրեին Արևմտյան Վիջինիա նահանգում զինված ուժերին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ը վերականգնում է զինված ուժերը և երկրի անվտանգությունը։ Նա նաև հիշեցրել […]
23:06 03.07.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձ է կատարել նաև ԼՂ հակարամարտության կարգավորման հարցին։ Այս մասին հայտնում է report.az-ը։ «Ամենացավոտ խնդիրը`ԼՂ հակամարտությունը, դեռևս մնում է չկարգավորված: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան` երբ կազատագրվեն մեր հողերը, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: […]
22:17 03.07.2018
Ամերիկյան ամենախոշոր առևտրային «Walmart» առևտրի ցանցի կայքում հայտնվել են վերնաշապիկներ «Impeach 45» գրությամբ: Հակաթրամփյան շապիկը նկատել է քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ռայան Ֆուրնիեն և իր վրդովմունքն արտահայտել Twitter-ում: «Ինչո՞ւ եք ձեր կայքում «Իմփիչմենթ-45» գրությամբ մանկական հագուստ վաճառում: Ի՞նչ եք ուզում դրանով ասել», – գրել է Ֆուրնիեն: .@walmart why are you […]
20:11 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հենց իր գործողություններն են հանգեցրել նրան, որ այժմ Վաշինգտոնը չի պատերազմում Փհենյանի դեմ: Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է Twitter-ի իր Էջում: «Հյուսիսային Կորեայի հետ բազմաթիվ քննարկումներ դրական են, ամեն ինչ լավ է ընթանում: Միևնույն ժամանակ, ոչ մի հրթիռ չի արձակվել կամ միջուկային փորձարկում տեղի չի ունեցել 8 […]
14:32 03.07.2018
Ի հիշատակ օրերս Capital Gazette-ի խմբագրությունում կատարված հարձակման զոհերի՝ Աննապոլիս քաղաքի քաղաքապետ Գևին Բաքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր, որ պետական դրոշներն իջեցվեն: Ի պատասխան խնդրանքի՝ Բաքլին մերժում է ստացել: Հիշեցնենք, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ: Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բաքլին ասել է, որ հիասթափված է նախագահի որոշումից՝ ընդգծելով, որ թերթի […]
13:54 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ բողոքելով այն բանից, որ նրանք չեն ավելացրել պաշտպանության համար նախատեսվող ծախսերը, հայտնում է The New York Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներն ԱՄՆ նախագահն ուղարկել էր դեռևս անցած ամիս: Այդ երկրների շարքում նշվում են Գերմանիան, Բելգիան, Նորվեգիան և Կանադան: «Ինչպես մենք այդ հարցը քննարկել […]
08:31 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ֆինլանդիայում կայանալիք առաջիկա բանակցություններին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել «1+1» ձևաչափով, որից հետո արդեն շարունակել շփումը օգնականների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ինչ վերաբերվում է Պուտինին, Թրամփն արդեն գնահատել է իրենց միջանձնային հարաբերությունները, սակայն ավելի շատ ժամանակ է ցանկանում երկու երկրների առաջնորդների […]
07:22 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը Նյու Յորքում նկատել է մի կնոջ, որը կորցրել էր գիտակցությունը մետրոկայարանի մոտ, շտապել է նրան օգնության և հազիվ խուսափել հեծանիվի անիվների տակ հայտնվելուց։ Թրամփն ու նրա թիկնազորը կանգնեցրել են մեքենան տուժածի մոտ՝ 58-1 փողոցում, որից հետո Էրիկը նկատել է մոտակայքով անցնող շտապօգնության մեքենա և դուրս վազել փողոց՝ բժիշկների ուշադրությունը […]
00:40 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն սպառնացել է պատասխան գործողություններով՝ ԱՄՆ-ի հանդեպ «վատ վերաբերմունքի» համար։ «Հույս ունեմ՝ նրանք կփոխեն իրենց վարքը։ Նրանք մեզ հետ վատ են վարվել տարիներ շարունակ․․․Եթե նրանք մեզ հետ չվարվեն այնպես, ինչպես հարկն է, մենք ինչ-որ բան կանենք»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
00:28 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ: Նրանք քննարկել են սահմանային առևտրին ու անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Քննարկում է եղել նաև երկու երկրների միջև առանձին առևտրային համաձայնագրի և Հյուսիսատլանտյան ազատ առևտրի համաձայնագրի (NAFTA) շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատել է NAFTA-ն՝ պահանջելով վերանայել […]
00:14 03.07.2018
Ամերիկացի դերասանուհի Միշել Վուլֆը «Բրեյք» հեռուստաշոուի ժամանակ վիրավորանք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հասցեին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Վուլֆը նախագահի դստերն անվանել է «քարաքոս», ինչպես նաև համեմատել նրան քաղցկեղային ուռուցքի հետ։ «Դու վարչակազմի ամենավտանգավոր արարածը չես, սակայն դու չափազանց տհաճ ես ու միանգամայն անուղղելի, և դու մշտապես հայտնվում ես […]
07:35 02.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատահաբար հայտնվել է ուրիշների հարսանիքին, ինչը մեծ անակնկալ է եղել նորապսակների համար։ Դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսիի «Trump National Golf Course» գոլֆ-ակումբում, հայտնում է TMZ պորտալը։ Սպիտակ տան ղեկավարը ժամանել է ուղղաթիռով և առանց նախազգուշացման մտել դահլիճ, որտեղ անցկացվել է արարողությունը։ Նա նորապսակների համար անցանկալի հյուր չի եղել։ Տեսանյութում լսվում […]
20:33 01.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն առևտրում իրեն դրսևորում է Չինաստանից ոչ լավ։ Fox News-ի եթերում Թրամփին հարցրել են, թե պե՞տք է արդյոք եվրոպացի դաշնակիցներին ներգրավել Չինաստանի դեմ առևտրային միջոցառումներում։ «Ներեցե՛ք։ Եվրամիությունը, հավանաբար, նույնքան վատն է, որքան Չինաստանը, միայն թե ավելի քիչ։ Նրանք մեր դեմ սարսափելի քայլեր են անում։ Մեքենաներին առնչվող իրավիճակը տեսեք։ […]
13:57 01.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ օրենսդրությունը միգրացիայի ոլորտում՝ անվանելով այն «ամենահիմարն աշխարհում»։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Twitter-ի իր էջում։ «Երբ մարդիկ ապօրինաբար մեր երկիր են գալիս, մենք պետք է անհապաղ նրանց հետ ուղակենք, այլ ոչ թե տարիներ անցկացնենք օրենսդրական մանևրումների վրա։ Մեր օրենքներն ամենահիմարն են աշխարհում»,-ասվում է գրառման մեջ։ Բացի […]