10:30 15.07.2018
Շոտլանդիայի բնակիչներին վրդովեցրել են կառավարության ծախսերը՝ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության ապահովման վրա։ Ընդհանուր առմամբ, իշխանություններն այդ նպատակով ծախսել են 5 մլն ֆունտ ստերլինգ ($6,6 մլն)։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում օգտատերերը քննադատել են կառավարությանն անվտանգության ուժեղացված միջոցռումներ սահմանելու համար, այն դեպքում, երբ Թրամփը գիշերել է իր սեփական Trump Turnbery հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ Էդինբուրգում […]
00:21 15.07.2018
Բրիտանացիները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքից, որը դրսևորվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ զբոսանքի ժամանակ։ Սոցիական մեդիայի օգտատերերը նրա գործողությունները համարել են վիրավորական։ Տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը միապետի հետ թեյախմության է ուղևորվում Քոլդսթրիմի գնդի գվարդիականների շարքի առջևով։ Ինչ-որ պահի Թրամփն արագացրել է քայլերը՝ ասես մոռանալով թագուհու մասին։ Նկատելով նրա բացակայությունը՝ Թրամփը […]
23:58 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trump Turnberry շոտլանդական հանգստավայրի գոլֆի դաշտից ողջունել է հարակից տարածքում հավաքված ցուցարարներին, որոնց ձեռքերին եղել են Թրամփի քաղաքականության դեմ ուղղված գրություններով պաստառներ։ Այս մասին հայտնում է One News-ը։ Նշվում է, որ ցուցարարները գտնվել են իրավապահների խիստ հսկողության ներքո։ Սպիտակ տան ղեկավարը մեքենայից նրանց ողջունել է երկու անգամ՝ սկզբում մականի թափահարմամբ, իսկ […]
18:06 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի միկրոբլոգում մեկնաբանել է «ռուսական գործի» հետ կապված մեղադրանքները, որոնք ներկայացրել էին 12 հետախույզները: Նախագահ Թրամփը ընդգծել է, որ այդ 12 ռուսները գործունեություն են ծավալել դեռևս Բարաք Օբամայի նախագահության օրոք: «12 ռուսների պատմությունը մենք լսել ենք երեկ, և այդ ամենը սկսվել է Օբամայի վարչակազմից: Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն նախաձեռնել և […]
12:01 14.07.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ամենալավ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը: Այս մասին նշում է Gazeta.ru-ն Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն ցանկանում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման […]
08:12 14.07.2018
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։ Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է […]
01:00 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկինը՝ Մելանյան, առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումն ընթացել է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում։ Լրագրողներին թույլատրել են նկարահանել միայն ամրոցի մուտքի մոտ ողջույնի տեսարանը։ Զրույցն ու թեյախմությունն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։ Թրամփը դարձել է […]
21:59 13.07.2018
Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]
21:40 13.07.2018
Ֆիննական «RPS Brewing» գարեջրագործարանի թողարկած մուգ գարեջուրը, որը նվիրվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը, մեծ պահանջարկ է վայելում ֆիննական մայրաքաղաքի խանութներում, գրում է РИА Новости-ն: Գարեջուրն ստեղծվել է 10.000 շիշ խմբաքանակով, որոնց պիտակների վրա երկու նախագահների նկարներն են հետևյալ գրությամբ. «Եկ այս խնդիրը լուծենք մեծահասակների պես»: Խմիչքը […]
21:33 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայթեցնում է դիվանագիտական նռնակը»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած Brexit-ի քաղաքականությունը քննադատելով, գրում է բրիտանական The Guardian թերթը: Թրամփը կրկին խախտել է դիվանագիտական կանոնակարգը և Մեյին դիմավորել է ոչ թե ծաղիկներով կամ մի շիշ գինով, այլ` «բանավոր նռնակով»: The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ հանդիպման առաջին իսկ օրից […]
20:22 13.07.2018
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին, հաղորդում է CNN- ը: «Ես գիտեմ, որ դուք կհարցնեք. «Խոսե՞լ եք միջամտության մասին»: Եվ ես մտադիր եմ բարձրացնել այդ թեման»,- ասել է Թրամփը: Նրա կարծիքով, Պուտինը հազիվ թե խոստովանի, որ միջամտություն տեղի ունեցել է: […]
20:06 13.07.2018
The Sun-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքական ֆիգուրների, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մասին: ԱՄՆ նախագահը հիացմունքով է արտահայտվել Մեծ Բրիտանիայի թագուհու մասին: Թրամփի խոսքով՝ բրիտանական միապետն արդեն երկար տարիներ է շատ լավ ներկայացնում է իր պետությունը, և խոստովանել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը: […]
19:28 13.07.2018
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ո՛չ իր ընկերն է, ո՛չ էլ թշնամին, այլ մրցակից է: Մասնավորապես Պեսկովին խնդրել են մեկնաբանել այն, թե ով է Պուտինի համար Թրամփը: «Նրա համար Թրամփը ԱՄՆ նախագահն է, իսկ երկուշաբթի օրը նախատեսված են բանակցություններ»,- պատաասխանել է Պեսկովը: Հիշեցնենք, որ […]
13:52 13.07.2018
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]
13:32 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]
07:58 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]
07:45 13.07.2018
Լոնդոնի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, որն աշխատանքային այցով հուլիսի 12-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանրահավաքն անցկացվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի կեցավայրի և Բլենհեյմյան պալատի մուտքի մոտ։ Հավաքվածներն աղմուկ են ստեղծել տարբեր առարկաների օգնությամբ, հնչել են նաև սուլոցներ։ Նրանց մոտ ցուցանակներ են […]
07:12 13.07.2018
ԱՄՆ առաջնորդը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայից ստացած ուղերձը և անվանել այն երկու երկրների միջև իրական առաջընթացի մասին ապացույց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակում բարձր է գնահատել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված Սինգապուրում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ «Շատ լավ գրություն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմից։ Ձեռք է բերվել մեծ առաջընթաց»,- ուղերձը մեկնաբանել է […]
19:36 12.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իրեն չեն վախեցնում Մեծ Բրիտանիայում իր այցով պայմանավորված հնարավոր բողոքի ակցիաները և կարծում է, որ բրիտանացիներն իրեն սիրում են, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել էր «շատ թեժ կետ»: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայում ինձ շատ են սիրում: Կարծում եմ՝ […]
17:06 12.07.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987թ. ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ, հաղորդում է New York Magazine-ը: Ըստ պարբերականի՝ Թրամփի քաղաքական կարիերայի սկիզբը կապվում է Մոսկվա կատարած այցի հետ, որի նպատակն էր քննարկել հյուրանոցի կառուցման հարցը: Հատկանշական է, որ դրանից մեկ տարի առաջ Թրամփը Նյու Յորքում հանդիպել էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի հետ: Աղբյուրի […]
16:04 12.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նաև հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Վարչապետի Բրյուսել այցի օրակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել և նա կարող է ժամանակից շուտ վերադառնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ. գուցե ձեռքսեղմում […]
14:59 12.07.2018
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]
07:25 12.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ «խողովակաշարային դոլարների» հոսքը Եվրոպայից Ռուսաստան անընդունելի է։ Թրամփը նշել է, որ եվրոպական «թույլ» սահմանները չեն կարող կանգնեցնել դոլարային հոսքը։ «Եվրոպայի սահմանները վատն են։ Դեպի Ռուսաստան խողովակաշարային դոլարներն անընդունելի են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անցած տարի իր այցի պահից […]
21:22 11.07.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, թե Գերմանիան կախում ունի Ռուսաստանից, տեղեկացնում է Reuters-ը: Մերկելի խոսքով` Գերմանիան անկախ քաղաքականություն է վարում և անկախ որոշումներ ընդունում: Կանցլերը հիշեցրել է այն ժամանակների մասին, երբ Գերմանիայի մի մասը ԽՍՀՄ-ի տիրապետության տակ է եղել: «Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր միավորված և ազատ Գերմանական Ֆեդերատիվ […]
15:30 11.07.2018
Ստոլտենբերգը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:
07:13 11.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անձամբ նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի «Rocket Man» երգով սկավառակը։ Սպիտակ տան ղեկավարը, միջուկային փորձարկումների և հրթիռային արձակումների շարքից հետո, բազմիցս Կիմ Չեն Ինին «հրթիռ-մարդ» է անվանել։ Սինգապուրում հունիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ինը հիշեցրել է Թրամփին իր հասցեին ասվածի մասին, ինչին ի […]
21:31 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Կիմ Չեն Ինին Էլթոն Ջոնի «Rocket Man» երգի սկավառակը չի հանձնել, սակայն ինքը փոքր նվեր ունի ԿԺԴՀ ղեկավարի համար: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Բրյուսել թռիչքից առաջ: «Նրան չեն փոխանցել, բայց կհանձնեն մեկ ուրիշ անգամ»,- ասել է Թրամփը: Այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը նվեր […]
19:35 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մրցակից է անվանել և հրաժարվել որևէ դրական կամ բացասական գնահատական տալ իրենց հարաբերություններին, այս մասին Թրամփը հայտարարել է Եվրոպա շրջագայության մեկնելուց առաջ, հաղորդում է Reuters-ը: Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին թշնամի՞ է համարում, Թրամփը պատասխանել է՝ մրցակից: Եվրոպական շրջագայության շրջանակներում Թրամփը կայցելի Հելսինկի, որտեղ հուլիսի […]