TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Դոնալդ Թրամփ

Պուտինի հետ հանդիպմանը Թրամփի պահվածքը հակասել է նախնական պլանին

13:56 17.07.2018

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]

̰
ԱՄՆ-ը 16 հազար դոլար է ծախսել Հելսինկիում Թրամփի համար զրահակայուն ապակիների վրա

09:30 17.07.2018

TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]

̰
Իրանի հետ գործարքի պահպանումը շահավետ է Ռուսաստանի, բայց ոչ ԱՄՆ-ի համար․ Թրամփ

08:25 17.07.2018

Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]

̰
Շվարցենեգերը Թրամփին համեմատել է «եփված մակարոնի» հետ

07:10 17.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]

̰
Թրամփը՝ քննադատությունների տարափի տակ․ Սենատում կոչ են արել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

00:45 17.07.2018

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]

̰
Պուտինն ու Թրամփը քայլ են արել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ

23:35 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]

̰
Թրամփը Պուտինին է նվիրել հոկեիստ Օվեչկինի մարզաշապիկը

23:11 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]

̰
Ակտիվիստ-լրագրողի մասնակցությամբ միջադեպ՝ Պուտին-Թրամփ ասուլիսի ժամանակ

22:39 16.07.2018

Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]

̰
ԿՀՎ-ի նախկին ղեկավարը Թրամփին մեղադրել է դավաճանության մեջ

21:48 16.07.2018

ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է դավաճանության մեջ՝ կապված Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի հետ: Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում: «Դոնալդ Թրամփի ելույթը Հելսինկիում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դուրս է գալիս «հատկապես ծանր հանցագործությունների ու արարքների» հասկացության սահմաններից: Դա ոչ այլ ինչ է, […]

̰
Պուտինը Թրամփին է նվիրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը

21:39 16.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է նվիրել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է sport-express-ը: Путин подарил Трампу футбольный мяч: Теперь мяч на вашей стороне pic.twitter.com/IFxul37Wsl — Дмитрий Смирнов (@dimsmirnov175) July 16, 2018 Պուտինն ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Թրամփն իր հերթին խոստացել է Պուտինի նվիրած […]

̰
Պուտինը պատասխանել է Թրամփին վերաբերող կոմպրոմատի մասին հարցին

21:29 16.07.2018

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կոմպրոմատ ունի ամերիկացի գործընկերոջ վրա: Լսելով հարցը՝ Պուտինը ծիծաղել է: Նրա խոսքով՝ երբ Թրամփը որպես գործարար գտնվել է Մոսկվայում, ինքը չի իմացել այդ մասին: Նա խորհուրդ է տվել ամերիկացի լրագրողին մոռանալ այդ մասին:  «Ուզում եմ ասել՝ […]

̰
Որտե՞ղ են Քլինթոնի նամակները. Պուտինն ու Թրամփը՝ ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության» հարցին

21:14 16.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված ընտրություններին «ռուսական միջամտության» թեմային, հաղորդում է Gazeta.ru-ն: Այս կապակցությամբ ՌԴ-ի նախագահը նշել է, որ ստիպված է եղել կրկնել, որ Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին: «Ես ստիպված եղա կրկնել ու […]

̰
Մոգերինին հուսով է, որ Թրամփը և Պուտինը համաձայնության կգան սպառազինության վերահսկողության հարցում

18:52 16.07.2018

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները Հելսինկիում բանակցությունների ընթացքում կկարողանան հասնել համաձայնության Եվրոպայում սպառազինության վերահսկողության հարցում, Եվրոպական Միության համար նման արդյունքները ողջունելի կլինեն, հաղորդում է РИА Новости-ն: «Կսպասենք հանդիպման արդյունքներին, բայց ես հուսով եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ գոնե մեկ հարցում, որ ձեռնտու կլինի ամբողջ աշխարհի համար, խոսքը […]

̰
Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերությունների «ցավոտ կետերը»

18:02 16.07.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիի նախագահական պալատում սկսել են դեմ առ դեմ բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ նախագահը հայտարարել է, որ եկել է հանգամանալից խոսելու ժամանակը: «Մենք շարունակում ենք պարբերաբար շփվել իրար հետ, մենք և՛ հեռախոսով ենք զրուցել, և մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ: Եվ, իհարկե, եկել […]

̰
ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԵՄ-ի բարեկամը. Մոգերինի

17:10 16.07.2018

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԵՄ բարեկամը: Այդ մասին նա ասել է հուլիսի 16-ին ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ: Մոգերինիի խոսքերով՝ վարչակազմի փոփոխությունները «չեն փոխում երկրների և ժողովուրդների միջև բարեկամությունը»: Դրանից բացի՝ կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԵՄ-ն Միացյալ Նահանգների թշնամին է՝ հաշվի […]

̰
Պուտինը կես ժամ ուշացել է Թրամփի հետ հանդիպմանը

15:48 16.07.2018

Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հելսինկիում, հաղորդում է  Reuters-ը: Նշվում է, որ վայրէջքը նախատեսվածից կես ժամ ուշ է եղել: Հիշեցնենք, որ Հելսինկիում այսօր մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների բանակցությունների գագաթնաժողովը, որը ԶԼՄ-ներն արդեն պատմական են անվանել: Ըստ նախապես պլանավորված օրակարգի՝ նախագահները բանակցություններից հետո միասին պետք է ճաշեն:  

̰
Թրամփի և Պուտինի բանակցությունները՝ Պոմպեոյի և Բոլթոնի ներկայությամբ

15:25 16.07.2018

Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի կունենան Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայությամբ, տեղեկացնում է  РИА Новости-ին: Հայտնի է նաև, որ Պոմպեոյից և Բոլթոնից բացի, ԱՄՆ պատվիրակության կազմում նաև կլինեն Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլին և Ռուսաստանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդական Ֆիոնա Հիլը: Հիշեցնենք, որ Հելսինկիում […]

̰
Մելանյա Թրամփը նախաճաշել է Ֆինլանդիայի առաջին տիկնոջ հետ

13:49 16.07.2018

Ֆինլանդիայի առաջին տիկին Յենի Հաուկիոն նախաճաշել է Մելանյա Թրամփի հետ, հաղորդում է Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմի թվիթերյան էջը: Ըստ ԶԼՄ-ների՝ Յենի Հաուկիոն Մելանյա Թրամփին ցույց է տվել ֆիննական ժողովրդական արհեստի մասնագետների աշխատանքները: Հանդիպանը Մելանյա Թրամփը եկել էր խամրած դեղին զգեստով, ոսկեզօծ գոտիով և թիթեռի տեսք ունեցող կրծքազարդով: Նշվում է նաև՝ Ֆինլանդիայի նախագահական շենք մտնելիս Մելանյա Թրամփը […]

̰
Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել. Թրամփ

12:17 16.07.2018

Թրամփը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ նշելով, որ վերջինիս տեղեկացրել են Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելու մասին, սակայն նա ոչինչ չի արել:

̰
Արքայազն Չարլզը և Ուիլյամը չեն ցանկացել հանդիպել Թրամփին

11:45 16.07.2018

Թագուհի Եղիսաբեթ II-ին ուղեկցողների հարցը քննարկելիս գահին ամենամոտ կանգնած երկու արքայազնները հրաժարվել են մասնակցել արարողությանը:

̰
Թրամփը կատակել է «Մոսկվայի հանձնման» մասին

10:41 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նախապատրաստվել է հանդիպումից հետո իր հասցեին ուղղվելիք քննադատությանը։ Թրամփը Twitter-ում կիսվել է Պուտինի հետ հանդիպման ակնկալիքներով․ «Ցավոք սրտի, կարևոր չէ, թե որքան լավ ինձ կդրսևորեմ գագաթնաժողովի ժամանակ։ Եթե ինձ հանձնեն մեծ քաղաք Մոսկվան որպես տարիների ընթացքում Ռուսաստանի բոլոր մեղքերի և […]

̰
ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի հակառակորդներն են․ Թրամփ

08:41 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում […]

̰
Մելանյան Թրամփը Հելսինկիում 30° շոգին վերարկու է հագել

08:03 16.07.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նրա հետ եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի։ Ինչպես գրում է Ilta-Lehti թերթը, Մելանյան հանգված է եղել շատ ոճային, սակայն անհամապատասխան, քանի որ ֆիննական մայրաքաղաքում ջերմաստիճանը +30 է։ Ամուսինները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների […]

̰
Հելսինկիի բնակիչներին հորդորել են պատուհաններից չհետևել Պուտինի և Թրամփի շարասյուներին

18:43 15.07.2018

Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]

̰
Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել Թրամփի հետ

18:19 15.07.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Սիրիային և Իրանին առնչվող խնդիրները։ Այս շաբաթ ավելի վաղ նույն թեմաները ներառված են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի բանակցությունների օրակարգում։ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ «Երեկ ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Մեյը՝ Թրամփից ստացած խորհրդի մասին

17:47 15.07.2018

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]

̰
Հելսինկիում ոսկե «Թրամփը» գումար է պահանջում զբոսաշրջիկներից՝ լուսանկարվելու համար

17:13 15.07.2018

Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]

̰
Հելսինկիում միաժամանակ անցկացվում են Թրամփին կողմ և դեմ ակցիաներ

17:05 15.07.2018

Հելսինկիում, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ներկայում Թրամփին դեմ և կողմ հանրահավաքներ են անցկացվում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիննական ոստիկանությունը։ Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 2500 մարդ, որոնց շարքում կան մարդու իրավունքների պաշտպաններ, սեռական փոքրամասնությունների կողմնակիցներ, Ուկրաինայի և Սիրիայի ազատ բանակի […]

̰
Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին

11:15 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն մտադրված է մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություներին և չի տեսնում իր համար լուրջ մրցակիցների։ «Ես վճռականորեն տրամադրված եմ։ Կարծես թե բոլորն էլ ցանկանում են դա»,-հայտարարել է Թրամփը Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Անդրադառնալով դեմոկրատների շարքում լուրջ մրցակից տեսնելու հարցին, նա նշել է, որ նրանք ճիշտ թեկնածու չունեն։ Թրամփը […]

̰
Թրամփը Եղիսաբեթ II-ին անվանել է անզուգական կին

11:00 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է […]

̰
BACK_TO_TOP