17:11 23.07.2018
Իրանի իսլակամական հեղափոխության պահապանների կորպուսի (բանակից առանձին գործող զինված կազմավորում) հրամանատարներից Ղոլամհոսեյն Ղեյբփարվարը «հոգեբանական պատերազմ» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնցով վերջինս սպառնացել էր Իրանին։ «Մենք երբեք չենք թողնելու մեր հեղափոխության գաղափարները … դիմակայելու ենք մեր թշնամիների ճնշմանը … Ամերիկան ուզում է կործանել Իրանը, բայց Թրամփը ոչինչ չի կարող անել Իրանի դեմ»,- նշել […]
12:45 23.07.2018
Ավելի քան 10 մ բարձրությամբ փչովի ճուտիկը, որն առաջին հայացքից նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նավով լողում է Սան Ֆրանցիսկոյի ափով: Այս մասին հայտնում է Daily Mail լրատվական պորտալը: Հրապարակված նկարներից երևում է, որ ճուտիկը կալանավորի սև ու սպիտակ շապիկ է հագած և ստացել է «45-րդ բանտարկյալ» անվանումը, որն ասոցացվում է այն փաստի հետ, […]
10:23 23.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին լուրջ հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին հասցեագրվող սպառնալիքների հետ կապված։ «Այլևս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք, այլապես կտուժեք հետևանքներից, որոնք ողջ պատմության մեջ դեռևս չեք տեսել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության և մահվան մասին: Ավելի զգո՛ւյշ եղեք»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն […]
08:59 23.07.2018
ԱՄՆ նախագահին կալանավոր ճտի տեսքով պատկերող հսկա ֆիգուրն ուղևորություն է կատարում Սան Ֆրանցիսկոյի ափի երկայնքով։ Նավի վրա դրված 10 մետրանոց փչած ֆիգուրը ճամփորդությունն սկսել է կիրակի։ «Facebook» սոցցանցում հեռարձակում են իրականացնում «Trump Chicken» արշավի ակտիվիստները։ Ֆիգուրը պատվիրվել է Չինաստանում, որպես Թրամփի դեմ բողոքական շարժման խորհրդանիշ, և առաջին անգամ հայտնվել ԱՄՆ-ում՝ 2017 թվականի ապրիլի 15-ին Սան […]
07:33 23.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ կարդացել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը և օգտվում է դրանում նկարագրված մարտավարական հնարքներից։ Զրույցի ընթացքում Թրամփը պահանջել է Մակրոնից ԵՄ-ի երկրներին մղել Վաշինգտոնի հետ առևտրային հարցերով բանակցությունների։ Ֆրանսիայի նախագահն ամերիկացի գործընկերոջը վստահեցրել է, որ չի աջակցում «սպառնալիքների ներքո» բանակցություններին։ «Ես կարդացել […]
20:00 21.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցներն ստուգել են Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած գնդակը: Business Insider-ի փոխանցմամբ՝ դա սովորական երևույթ է, և նախագահի բոլոր նվերներն անցնում են այդ ստուգումները: Հիշեցնենք, որ Հելսինկիում երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական գնդակ է նվիրել, իսկ Թրամփը փոխանցել […]
08:06 21.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության, հայտարարել է, որ իր հանդեպ առկա է կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում նման մոտեցումը կդիտարկվեր որպես դիվանագիտություն։ «Ես հանդիպել եմ կեղծ ԶԼՄ-ների կողմից դաժան քննադատության այն բանի համար, որ չափազանց բարի եմ եղել նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում […]
00:20 21.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է. «Կարծում եմ` Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես, օրինակ, Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ […]
19:06 20.07.2018
CBS News-ը Հելսինկիում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հարցում է անցկացրել: Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ էր գնահատել: Հարցումների ժամանակ քաղաքացիների միայն 32%-ն է հավանություն տվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի վարքին, իսկ մեծամասնությունը՝ […]
16:16 20.07.2018
«Իրական քաղաքականության կոնտեքստում Թրամփը Հելսինկիի գագաթնաժողովից հետո սուպեր հաղթանակ գրանցեց»,- այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասաց ամերիկագետ Արեգ Գալստյանը: «Առաջին հերթին նա շատ խիստ խոսեց ՆԱՏՕ-ի նախագահության հետ: Նա այնտեղ ասաց, որ դուք վարում եք զգուշավոր քաղաքականություն ՌԴ-ի հետ, բայց դրան զուգահեռ վերջիններին վճարում եք միլիարդավոր դոլարներ և նրանցից գազ եք գնում: Պետք […]
15:30 20.07.2018
Մեծ Բրիտանիայի ակտիվիստները փորձում են ազդել Google-ի որոնողական ալգորիթմի վրա այնպես, որ «ապուշ» բառի որոնման պարագայում հայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը: Այս մասին գրում է Business Insider–ը: Նշվում է, որ ցուցարարները հրապարակում են հոդվածներ, որոնք «ապուշ» բառը «կապում են» Թրամփի անվան հետ, ինչպես նաև տարածում են այլ նմանատիպ հոդվածներ: Այդ կերպ Google-ի ալգորիթմը ստեղծում է նոր […]
12:46 20.07.2018
Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսելով ռուս-ամերիկյան վերջին իրադարձությունների մասին, նշել է, որ նույնիսկ հիմա ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կարող հստակ ասել, թե արդյոք ռուսները միջամտել են 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: «Հարցն այստեղ զուտ միջամտելը չէ, այլ միջամտելու ծավալները մենք պետք է քննարկենք և հասկանանք, թե այդ միջամտությունը որքանով է ազդել […]
10:23 20.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ներկա են եղել դեսպանների հետ Պուտինի հանդիպմանը: Ըստ լրատվամիջոցի՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա միջազգային հանրության հովանու ներքո: Հելսինկիում երկու առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ […]
07:22 20.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «վատագույն թշնամին», եթե երկու պետությունների ղեկավարներին չհաջողվի բարելավել հարաբերությունները։ «Ես կլինեմ Վլադիմիր Պուտինի վատագույն թշնամին, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չկարգավորվեն»,- ընդգծել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում։ Լիարժեք ձևաչափով Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին, Հելսինկիում։ Մոտ 4 ժամ տևած […]
07:11 20.07.2018
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այս աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ ՌԴ նախագահին հրավերը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլթոնին հրավիրել նախագահ Պուտինին այցելելու Վաշինգտոն այս աշնանը։ Այդ հարցի քննարկումն արդեն ընթացքի […]
23:32 19.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Բրանսոնը մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ «Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված […]
18:51 19.07.2018
Ամերիկյան Time շաբաթաթերթի հուլիսյան այս շաբաթվա համարի շապիկին պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկ դեմքով: Շապիկին կարելի է տեսնել և՛ Թրամփի, և՛ Պուտինի դիմագծերը: Շաբաթաթերթի շապիկի հեղինակները մեկտեղել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած երկու նախագահների՝ գագաթնաժողովին արված լուսանկարները: Իսկ այդ ամբողջ շապիկի վրա ներքևի հատվածում սպիտակ տառերով գրված է՝ […]
13:39 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչի մասին մտածում է. «Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ՝ ավելի մոտ» սկզբունքով»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: «Վլադիմիր Պուտինն այդպիսին է: Ես նրան շատ եմ հանդիպել և լավ եմ ճանաչում: Պուտինն իսկական նեռ […]
12:52 19.07.2018
ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն: Կոնգրեսականները կարծում են, որ միայն այդ մարդը կարող է օգնել ամերիկացիներին՝ հասկանալու, թե անձնական շփման ժամանակ ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը: Այդ առաջարկն արել են Նյու Հեմփշիր նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և ներկայացուցիչների պալատի անդամ Բիլ Պասկրելը: Ջին Շահինն այդ մասին գրել է […]
12:26 19.07.2018
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնում է RT-ն: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները լուրջ և կառուցողական զրույց են ունեցել: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների […]
11:45 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամ Մոնտենոգրոն կարող է դաշինքին ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում: Հարցազրուցի ժամանակ Թրամփը Մոնտենեգրոյի բնակիչներին մեղադրել է ագրեսիվության մեջ: Նրա խոսքով՝ Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է՝ «ագրեսիվ ժողովրդով»: «Նրանք կարող են զայրանալ, և ահա քեզ պատրաստ է Երրորդ […]
11:27 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է անձնապես պատասխանատու համարել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար: «Այո՛, քանի որ նա է ղեկավարում երկիրը: Դա նույնն է, որ ես՝ ինքս, ինձ պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Այնպես որ, որպես երկրի առաջնորդ՝ Դուք էլ կարող էիք Ձեզ […]
00:32 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում վարում է Ռուսաստանի հանդեպ ամենակոշտ քաղաքականությունը։ Թրամփի խոսքով՝ Պուտինը քաջատեղյակ է։ «Երբեք չի եղել նախագահ, որը Ռուսաստանի հանդեպ եղած լինի ավելի կոշտ, քան ես։ Բավական է մեր քայլերին՝ ցուցանիշներին, պատժամիջոցներին, Սիրիայում վերջերս տեղի ունեցածին նայելը»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ։ Մեկնաբանելով ամերիկյան […]
21:49 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «թիրախ» չէ Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «թիրախ է Ռուսաստանի համար»: Ինչպես նշվում է, Թրամփի պնդումը, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, հակասում է ամերիկյան հետախուզության հայտարարություններին։ Նրա խոսքով՝ չնայած իր հասցեին ուղղված քննադատություններին, […]
21:23 18.07.2018
Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հասան Ռոհանին ութ անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ասում են, որ իրանցիներն, ի վերջո, ստիպված են լինելու շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, թեպետ մինչ օրս հակառակն է եղել: Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու […]
15:18 18.07.2018
Նյու Ջերսիի ակտիվիստները մտադիր են ԱՄՆ բերել Լոնդոնի երկնակամարում թևածած Թրամփի՝ մանկան տեսքով հսկա փուչիկը: Այս մասին հայտնել է CNN–ը: Կազմակերպիչներից մեկն ասել է, որ նրանք ստացել են անհրաժեշտ թույլատվությունը Մեծ Բրիտանիայի ակտիվիստներից: Նրանք մտադիր են փուչիկը օդ բարձրացնել Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Club-ի մոտակայքում, որը պատկանում է ԱՄՆ նախագահին: Թրամփն այնտեղ հաճախ […]
07:36 18.07.2018
ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]
07:22 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]
23:34 17.07.2018
Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ամբողջ ծախսերը հոգացել է Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է Yle Uutiset-ը: Վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում ընդգծել է, որ ֆիննական կառավարության համար մեծ պատիվ էր կազմակերպել այդ գագաթնաժողովը: Սիպիլյան նաև նշել է, որ իր կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը […]
22:20 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]