15:50 02.07.2019
Քննարկումները սկսվել են սոցցանցերում Ֆրանսիայի կառավարության տարածած տեսանյութից հետո:
11:58 02.07.2019
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհի համար ժանդարմի դեր է կատարում:
09:00 02.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել […]
08:26 02.07.2019
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով կոմտեի ղեկավար Մոջաբա Զոնուրը հայտարարել է, որ Իրանը կես ժամում կոչնչացնի Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նա «քաղաքական բլեֆ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարությունը՝ հարձակումից 10 րոպե առաջ Իրանի դեմ հարվածը չեղարկելու մասին։ «Եթե ամերիկացիները կարծեին, որ իրենց հարձակումը հաջող կլինի, նրանք […]
19:08 01.07.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները երկրում գերազանցել են 300 կգ-ը, ինչը նախատեսված էր միջուկային պայմանագրով: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները համատեղ ծրագրի այն մասով, որը վերաբերում է հարստացված ուրանին և «ծանր ջրին»: «Իրանը, ինչպես նախատեսված էր պայմանագրով, հատել է հարստացված […]
10:41 01.07.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս տեղի ունեցած Մեծ 20-յակի գագաթնաժողովի կարևոր իրադարձություններին: Մասնավորապես, խոսելով ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի սովորականից երկար (80 րոպե-խմբ.) տևած հանդիպման մասին՝ նա հայտնել է, որ երկու կողմն էլ տրամադրված էր բանակցության: «Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածում տնտեսական ոլորտում Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների […]
09:55 01.07.2019
«Թրամփը գոնե բիզնես բանակցություններ վարելու տեսանկյունից ունի բավականաչափ լավ փորձ՝ հասկանալու համար, թե որ գործարքն է ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում նման տեսակետ է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Չինաստանի հետ առևտրային պատերազմում պարտություն կրելով՝ ԱՄՆ-ն առաջիկայում կապիտուլյացիայի է պատրաստվում: Մասնագետի գնահատմամբ՝ միջազգային առևտրային գործընթացները շարունակական բնույթ են […]
21:08 30.06.2019
Սպիտակ տան մամուլի նորանշանակ պատասխանատու Ստեֆանի Գրիշեմը վնասվածք է ստացել այսօր միջկորեական սահմանի ապառազմականացված գոտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակ լրագրողների շրջանում առաջացած հրմշտոցի հետևանքով: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է CNN-ի թղթակից Ջիմ Աքոսթան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հանդիպման արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ […]
19:24 30.06.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Մասնավորապես, այն դիտակմանը, որ քաղաքական առումով այս երկու երկրները հակադիր բևեռներում են, իսկ Թրամփի և Պուտինի հարաբերությունները ներկայացվում է որպես դրական՝ մասնագետը պատասխանել է, որ այս երևույթն իրականում շատ տրամաբանական ու նորմալ է այս երկու երկրների դեպքում և ունի բացատրություն: «Թրամփը բավականին պրագմատիկ […]
16:56 30.06.2019
Թբիլիսի․ քաղաքական թեժ ամառ… Վերջին 9 օրերի ընթացքում խախտվել է Վրաստանի մայրաքաղաքի անդորրը. զանգվածային բողոքի ակցիաներ խորհրդարանի շենքի ու Իվանիշվիլիի առանձնատան մոտ, բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև`փայտեր, մահակներ, թռչող փամփուշտներ…տասնյակ վիրավորներ, խոշտանգված մարմիններ, անլույս ու անհույս մնացած 3, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող 2 երիտասարդներ…Հանուն ինչի՞․ հանուն հուսադրող ու գրեթե միշտ չարդարացված ապագայի… Վրացի […]
13:13 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ավարտել են բանակցությունները միջկորեական ապառազմականացված Փհանմունջոմ գոտու Ազատության տանը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանդիպման արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել է Կիմ Չեն Ինի հետ բանակցորդների հատուկ խմբերի ստեղծման շուրջ, ովքեր կմշակեն «լավ գործարքի» մանրամասները։ Թիմերը կսկսեն աշխատել 2-3 շաբաթից։ Բանակցորդների ամերիկյան […]
11:31 30.06.2019
Միջկորեական սահմանին մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպումը։ Թրամփը սահման է ուղևորվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ։ Պետությունների ղեկավարները ձեռք են սեղմել՝ գտնվելով սահմանազատող գծի տարբեր կողմերում։ Դրանից հետո Թրամփը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանը՝ դառնալով ԱՄՆ գործող առաջին նախագահը, ով հայտնվել է այդ երկրի տարածքում։ Նա նշել է, որ դա մեծ պատիվ […]
10:48 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կատակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ ԶԼՄ-ների տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը, մոտենալով նիստերի դահլիճում իր տեղին, ձեռքով դիպչում արքայազնի ուսին։ Շրջվելով՝ բեն Սալմանը ոչ ոքի չի տեսել, քանի որ Թրամփն արագ քայլերով առաջ է […]
09:29 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին՝ Փհանմունջոմ ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Մոն Չժե Ինի հետ բանակցությունների արդյունքներով։ «Կուղևորվենք սահման՝ ապառազմականացված գոտի, ես կհանդիպեմ նախագահ Կիմին։ Սպասում եմ մեր հանդիպմանը, մեզ մոտ լավ հարաբերություններ են […]
18:17 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ակնածանքի խոսքեր է հնչեցրել: Ինչպես հայտնում է Известия-ն, նա Պուտինին «հրաշալի տղա» է անվանել: «Կարծում եմ, որ նա հրաշալի տղա է: Իմ կարծիքով՝ մենք հրաշալի խոսակցություն ունեցանք»,- ասել է Թրամփը հարցազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մասնավորապես երկկողմ առևտրային կապերին վերաբերող հարցեր […]
13:44 29.06.2019
Թրամփը Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի ձեռքբերումը բացատրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թերացումներով:
10:48 29.06.2019
Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը Թրամփի առաջարկին արձագանքել է հայտարարությամբ:
09:42 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը պայմանավորվել են վերսկսել առևտրային բանակցությունները: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: ԱՄՆ-ը պարտավորվել է նոր մաքսատուրքեր չսահմանել չինական ապրանքների նկատմամբ: Կոնկրետ հարցերը կկարգավորվեն երկու երկրների առևտրա-տնտեսական հարցերով պատվիրակությունների հանդիպման ընթացքում: Թրամփն ու Սի Ցզինպինը բանակցություններ են անցկացրել Օսակայում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման ընթացքում Թրամփը […]
09:30 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարող է ապագայում այցելել Թուրքիա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ: Նա Էրդողանին անհանգստություն է արտահայտել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Թրամփը Թուրքիային համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ուղղված ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, հայտնում […]
09:22 29.06.2019
Ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմորեն ողջունել է Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադային: Լուսանկարվելու ժամանակ Ավադան կանգնել էր իր ամուսնու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ Բեն Սալմանի միջև: Թրամփը ձեռքը մեկնել է առաջին տիկնոջը, և ողջունելով նրան՝ համբուրել երկու այտերը: Լուսանկարվելու արարողության ավարտից […]
18:30 28.06.2019
Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:20 28.06.2019
Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: […]
15:46 28.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին, գրում է Gazeta.ru-ն: «Մենք ԱՄՆ նախագահին հաջորդ տարի հրավիրել ենք ՌԴ` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ Թրամփը դրական է արձագանքել:
09:45 28.06.2019
Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]
17:25 27.06.2019
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Ռուսաստանն անվանել է աշխարհի ամենամեծ սպառնալիքը: Այս մասին նա հայտարարել է MSNBC հեռուստաընկերության եթերում նախագահի թեկնածուների միջև ընթացող բանավեճի ժամանակ: «Ռուսաստանը փորձում է մասնատել մեր ժողովրդավարությունը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- հայտարարել է նա: Բանավեճի մասնակից թեկնածուներն էլ իրենց հերթին աշխարհի սպառնալիք են համարել Չինաստանը, միջուկային զենքն ու կլիմայական […]
13:10 27.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյի ռեստորաններից մեկի աշխատակիցը թքել է իր վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը: «Դա ուղղակի զզվելի արարք էր»,- հայտարարել է նա։ Էրիկի խոսքերով` այդ աշխատակիցը «էմոցիոնալ խնդիրներ» է ունեցել։ Նա նաև նշել է, որ միջադեպի մեղավորը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են։
08:51 27.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]
18:36 26.06.2019
ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]
18:14 26.06.2019
Միացյալ Նահանգների կոնգրեսականներից երկուսը օրենսդրական հնարավորություն են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելու որոշում ընդունելը թույլ չտալու համար։ Նրանք առաջարկում են ուղղակի չֆինանսավորել ռազմական այդպիսի գործողությունները։ Դեմոկրատ Ռո Հաննան և հանրապետական Մետտ Գետցը հիշեցրել են, որ բյուջեի ծախսային մասը Կոնգրեսի վերահսկողության տակ է, իսկ Կոնգրեսն էլ Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնության վերահսկողության […]