TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Դոնալդ Թրամփ

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ հանդիպեն

13:31 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք […]

̰
Իտալիայի վարչապետն աջակցել է Ռուսաստանին G8-ի կազմ վերադարձնելու Թրամփի գաղափարին

00:30 31.07.2018

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն աջակցել է Ռուսաստանին G8-ի («Մեծ ութնյակ») կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղափարին։ Վաշինգտոնում Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով քաղաքական գործիչն այդ առաջարկն անվանել է «միանգամայն ողջամիտ», ինչպես ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ծախսերի բաշխման հարցով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։ Վերջին հարցի հետ կապված՝ Կոնտեն նշել է, որ ներկայում ռազմական բլոկի անդամների ծախսերը […]

̰
Թրամփը Ռոհանիի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել

23:11 30.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ապագայում հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Այլ մարդկանց հետ խոսելը պետք է, հատկապես երբ խոսում եք հնարավոր պատերազմի և մարդկանց մահվան մասին։ Նման հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չկա։ Մենք հանդիպել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Վերջին 8 […]

̰
Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Green Card-ի վիճակահանությունը

21:11 30.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Green Card-ի տրամադրման վիճակահանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Պետք է ունենալ սահմանային անվտանգություն, մենք պետք է ազատվենք «շղթայական միգրացիայից», վիճակախաղերից` անցում կատարելով ներգաղթյալների գծով ծառայության կազմակերպած ներգաղթին»,- գրել է ԱՄՆ նախագահը: We must have Border Security, get rid of Chain, Lottery, Catch & Release […]

̰
Չնայած քննադատությանը՝ համակիրներն աջակցում են Թրամփին. հարցում

12:10 30.07.2018

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը հավանություն չի տալիս «ռուսական միջամտությանը» գալիք ընտրություններին, եթե անգամ դա կօգներ հաղթել իրենց նախընտրած կուսակցությանը:  CBS  հեռուսատնընկերությունը հետազոտություն է անցկացրել և հարցումների արդյունքում պարզել Միացյալ Նահանգների քաղաքացիների դիրքորոշումը: «Հանրապետականների 91 և դեմոկրատների 92 տոկոսը հայտարարել է, որ հավանության չէին արժանացնի Ռուսաստանի միջամտությանը աշնանը կայանալիք ընտրություններին: Այնուամենայնիվ, հանրապետականները, շարունակելով թերահավատություն ցուցաբերել հատուկ ծառայուևթյունների […]

̰
New York Times-ի սեփականատերը կոչ է արել Թրամփին դադարեցնել հարձակումները լրագրողների վրա

09:07 30.07.2018

New York Times թերթի նոր սեփականատեր Արթուր Օքս Սուլցբերգեր-կրտսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել վերաբերմունքը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ և դադարել լրագրողներին ակտիվ քննադատել։ Սուլցբերգերի կարծիքով՝ Թրամփի խոսքերը ոչ միայն վիճելի են, այլև լրագրողների համար վտանգավոր։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Սուլցբերգեր-կրտսերը մասնավոր հանդիպում է ունեցել Թրամփի հետ, և համաձայն անձնական պայմանավորվածությունների՝ […]

̰
Մաքքեյնը ՆԱՏՕ-ն Թրամփից «պաշտպանելու» միջոց է մտածել

07:55 30.07.2018

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։ T-online պորտալը հայտնում է, որ Մաքքեյնը խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Կորի Գարդների հետ սենատի դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից առանց օրենսդիրների հավանության։ Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ […]

̰
Թրամփը սպառնում է արգելափակել կառավարության աշխատանքը

21:17 29.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա դաշնային կառավարության աշխատանքի կանգ, եթե Դեմոկրատական կուսակցությունը կողմ չքվեարկի սահմանների պահպանության մասին օրինագծին, որը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարություն։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։ «Ես պատրաստ եմ դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չտան մեզ բավարար ձայներ սահմանների անվտանության ապահովման համար։ Մասնավորապես, […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը դեմ է Թրամփի և Պուտինի գաղտնի հանդիպումներին

15:36 29.07.2018

ԱՄՆ Կոնգրեսը դեմ է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ցանկացած գաղտնի հանդիպման։ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձև, որը դատապարտում է Թրամփի «ապագա գաղտնի հանդիպումները» Պուտինի հետ։ Նախաձեռնությունը պատկանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շեյլա Ջեքսոն Լիին։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած համաձայնագիր։ Կոնգրեսականների […]

̰
Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտություն

22:00 28.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի օտարերկրյա պետություններին միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է օգնել տեղական իշխանություններին՝ անվտանգ  ընտրություններ անցկացնելու հարցում: «Նախագահը հստակեցրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա որևէ օտարերկրյա միջամտություն մեր ընտրություններին որևիցե պետության […]

̰
Մելանյա Թրամփը դարձյալ «ստիպել է» խոսել իր ոճի մասին

20:13 28.07.2018

Daily Mail-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով, ամուսնուն ուղեկցել է Բեդմինսթեր կատարած ուղևորության ժամանակ: Նախագահը Բեդմինսթերում գոլֆ ակումբ ունի, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը: Լուսանկարիչները ֆիքսել են` ինչպես 1 ճերմակազգեստ նախկին մոդելը քայլում ամուսնու կողքով: Սպիտակ չեն եղել Մելանյա Թրամփի  միայն կոշիկները: 48-ամյա տիկին Թրամփը կրել է […]

̰
Թրամփն ընդունել է Մոսկվա այցելելու Պուտինի պաշտոնական հրավերը

10:20 28.07.2018

ՌԴ ղեկավարը շեշտել է, որ պատրաստ է մեկնել Վաշինգտոն, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:

̰
Ոչ ոքի սպառնալիքների առաջ չենք խոնարհվի․ Չավուշօղլուն՝ Թրամփին

08:00 28.07.2018

Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի` Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններին առ այն, որ եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն ունի […]

̰
Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը

20:26 27.07.2018

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի օրենքները: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Յըլդըրըմի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սպառնալով Անկարային կարող է ազդել թուրքական արդարադատության վրա: «Թրամփը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարություններից»,- ասել է Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել […]

̰
Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

16:02 27.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ «մեծ պատժամիջոցներ» կիրառել, եթե ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվի: «ԱՄՆ-ն մեծ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ պաստոր Էնդրյու Բրանսոնին՝ մեծ քրիստոնյայի, ընտանիքին նվիրված և հիանալի մի մարդու այսքան երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ Բրանսոնը […]

̰
Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

15:53 27.07.2018

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Միևնույն […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարների շարքում 1-2 բռնապետ է գտել

12:20 27.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդների շրջանում կա մեկ կամ երկու բռնապետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Թրամփն այս հարցում համոզմունք է հայտնել՝ Իլինոյս նահանգում Պողպատի արտադրության գործարանում ելույթ ունենալիս: Թրամփն անդրադարձել է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները համաձայնել են իրենց պաշտպանական ծախսերն […]

̰
Սենատորներն առաջարկել են կրճատել Թրամփի լիազորությունները՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կանխելու համար

07:42 27.07.2018

Ամերիկացի 4 սենատորներ մշակել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի վերին պալատի նախնական հավանության։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Համաձայն օրինագծի՝ դաշինքից դուրս գալու համար նախագահը պետք է ստանա սենատում ձայների 2/3-ը։ Փաստաթուղթը ներկայացրել են միջազգային հարաբերություների հարցերով սենատի կոմիտեի անդամներ՝ հանրապետական […]

̰
Coca-Cola-ն կբարձրացնի գները՝ ալյումինի ներկրման համար Թրամփի սահմանած մաքսատուրքի պատճառով

07:30 27.07.2018

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները՝ ալյումինի ներկրման մաքսատուրքերի պատճառով։ Ընկերությունն ալյումինն օգտագործում է ըմպելիքների տարաների պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քվինսին, փոխանցում է CNBC-ն։ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա վերջին հայտարարել էր պողպատի համար 25 տոկոսի և ալյումինի համար 10 տոկոսի ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար […]

̰
Չարագործը կոտրել է Փառքի ծառուղում Դոնալդ Թրամփին նվիրված աստղը

16:38 26.07.2018

Հոլիվուդի Փառքի ծառուղում չարագործը կոտրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված աստղը: Հաղորդվում է, որ գործիքը, որով տղամարդը կոտրել է այն, դրված է եղել կիթառի պայուսակի մեջ, որը գցել է աստղի վրա: Իր գործողության մասին խուլիգանն անձամբ է հայտնել Լոս Անջելեսի ոստիկանությանը և հետագայում հանձնվել իշխանություններին: Նրա արարքի շարժառիթները դեռ հայտնի չեն: Դոնալդ Թրամփին այդ աստղը […]

̰
ԱՄՆ-ը և ԵՄ-ն սիրում են միմյանց․ Թրամփ

09:39 26.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ-ԵՄ ջերմ հարաբերությունների մասին։ Twitter միկրոբլոգների ցանցում նա լուսանկար է հրապարակել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ և գրել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սիրում են միմյանց։ «Անկեղծ ասած, ԵՄ-ն, որը լուսանկարում ներկայացված է Ժան-Կլոդ Յունկերի կողմից, և ԱՄՆ-ը, որը ներկայացված է այստեղ ձեր խոնարհ ծառայի կողմից, սիրում են միմյանց»,-հայտարարել է […]

̰
Յունկերը Թրամփին գերեզմանոցի լուսանկար է նվիրել

07:31 26.07.2018

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ամերիկացի առաջնորդին է նվիրել զինվորական գերեզմանոցի լուսանկար։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, լուսանկարում պատկերած է Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորմանդիայում վայրէջքի ժամանակ, եղել է զորքերի հրամանատարը ։ Լուսանկարին կից գրության մեջ […]

̰
Դիտարկվում է հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա. Ռիչարդ Միլս

17:08 25.07.2018

Դիտարկվում է այն հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, բայց և հասկանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը […]

̰
Հրապարակվել է մոդելին վճարելու մասին Թրամփի և Քոենի զրույցի ձայնագրությունը

08:00 25.07.2018

CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին իրավաբան Մայքլ Քոենի զրույցի ձայնագրությունը, որում խոսք է գնում նաև Playboy-ի մոդելին վճարելու մասին, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահի հետ կապերի մասին։ Այն բանից հետո, երբ փաստաբանն ասում է «ստիպված ենք վճարել», Թրամփը հիշատակում է կանխիկ վճարումների մասին։ «Trump Organisation»-ի փաստաբան Ալան Ֆուտերֆասը հերքում […]

̰
Թրամփն առաջարկել է ԵՄ-ին երկուստեք հրաժարվել մաքսատուրքերից

07:30 25.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԵՄ-ին հրաժարվել բոլոր մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում։ Նա առաջարկել է ԵՄ-ին փոխադարձորեն հրաժարվել մաքսատուրքերից՝ ազնիվ առևտուր ապահովելու համար։ «ԵՄ-ն վաղը գալիս է Վաշինգտոն՝ առևտրային գործարքի շուրջ պայմանավորվելու համար։ Ես նրանց համար գաղափար ունեմ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն հրաժարվում են […]

̰
Թրամփը ցանկանում է նախկին չինովնիկներին զրկել գաղտնի տեղեկություններին հասանելիության իրավունքից

16:36 24.07.2018

Սպիտակ տունը հայտարարել է, որ ցանկանում է հետ կանչել Օբամայի աշխատակազմի վեց բարձրաստիճան աշխատակիցների՝ գաղտնի տեղեկություններին հասանելի լինելու իրավունքը: Այդ մասին հայտնել է Թրամփի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Վերջինս նշել է, որ այդ չինովնիկները քաղաքականացրել, իսկ որոշ դեպքերում կապիտալիզացրել են պետական ապարատի աշխատանքը՝ մի շարք անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Թրամփի հասցեին: Այդ չինովնիկների ցուցակում են […]

̰
Թրամփը համաձայնել է ռուսական գործով մի քանի հարցի պատասխանել. Bloomberg

15:00 24.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է պատասխանել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին, որոնք կապված են ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ իր և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին՝ հղում անելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, տեղեկացնում է Bloomberg-ը: Դրա փոխարեն Թրամփը պահանջել է, որպեսզի Մյուլլերն իրեն հարցեր չտա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի խառնվելու գործով դատավարությանը […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]

̰
Իրանի ԱԳ նախարարը Թրամփի սպառնալիքներն անվանել է դատարկախոսություն

08:18 24.07.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան նրա սպառնալիքների։ «Չտպավորեցիք։ Մի քանի ամիս առաջ աշխարհը լսել էր էլ ավելի կոշտ դատարկախոսություն։ Իրանցիները 40 տարիների ընթացքում նույնպես լսել են դրանք, թեև ավելի քաղաքակիրթ ձևով։ Հազարամյակի ընթացքում մենք տեսել ենք կայսրությունների անկում, այդ թվում` մեր սեփականը, որոնք եղել են […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է. դեսպան

08:03 24.07.2018

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում, և այդ հարցն օրակարգային է»,- ասել է դեսպանը։ Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP