22:00 11.08.2018
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը պնդում է, որ 2017 թվականին ականատես է եղել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ուտում գաղտնի փաստաթուղթը: Այս մասին գրված է նրա գրքում, որտեղից էլ մեջբերում է անում The Washington Post թերթը: Ըստ Նյումանի` նա տեսել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը ինչ-որ փաստաթուղթ ուտում Օվալաձև աշխատասենյակում իր նախկին փաստաբան […]
19:00 11.08.2018
Դոնալդ Թրամփի աստղը հեռացնելու մասին ԱՄՆ իշխանությունների առաջարկից հետո՝ օգոստոսի 9-ի գիշերը ակտիվիստները ինքնակպչուն թղթերով Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում Դոնալդ Թրամփի շուրջ 50 աստղ են ավելացրել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ակցիան նախաձեռնողը փողոցային նկարիչ է, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրան օգնել են կողմնակիցները։ «Միայն փորձե՛ք հեռացնել աստղը։ Եվս 30-ը կհայտնվի»,-հայտարարել է ակցիայի նախաձեռնողը։ Ինքնակպչուն […]
17:10 11.08.2018
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամփի որոշմանը: Թեդ Լյուն ասել է, որ ինքը համաձայն է նախագահի որոշման հետ: «Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի և գնալով դառնում ավելի հակաամերիկյան: Մեզանից […]
15:25 11.08.2018
Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը լայնորեն կիրառվող պրակտիկա էր:
09:38 11.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման մասին։ «Շնորհակալություն Քանյե Ուեսթին ճշմարտութունը պատմելու ցանկության համար։ Նոր հիանալի փաստ․ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկությունը մեր երկրի ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է։ Ինձ համար դա մեծ պատիվ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան օգտահաշվում։ […]
08:06 11.08.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։ Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ […]
21:14 10.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր կարգադրեցի կրկնակի ավելացնել պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը: Մինչդեռ նրանց ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ անկում է արձանագրում մեր շատ կայուն դոլարի նկատմամբ: Այսուհետ ալյումինի ներկրման մաքսատուրքը կկազմի 20, իսկ […]
01:00 10.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին հայտնում է NBC-ի թղթակից Քելլի Օ’Դոննելը թվիթերյան իր էջում։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ընթացիկ տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Մելանյայի ծնողները «Գրին քարտ» են ստացել։ Այդ լուրերը քննադատությունների տարափ ուղղեցին միգրացիոն կոշտ քաղաքականությամբ հանդես եկող նախագահի դեմ։ Ըստ գործող օրենքի՝ օրինական […]
00:00 09.08.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։
08:08 08.08.2018
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]
00:50 08.08.2018
ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]
16:45 07.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]
09:25 06.08.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]
14:58 05.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը NBA-ի աստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոց այցելելու ցանկություն է հայտնել և գովաբանել մարզիկի այդ քայլը՝ չնայած այն բանին, որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփն ու բասկետբոլիստը կոշտ խոսքեր են փոխանակել։ Օրեր առաջ մարզիկը հարցազրույց էր տվել CNN-ին, որի ժամանակ, խոսելով Թրամփի որդեգրած քաղաքականության մասին, ասել էր, որ Թրամփը պառակտում […]
13:42 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ միջամտում են իրենց ներքին գործերին։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ երկրի տնտեսական աճին զուգահեռ նման գործողությունների թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է NBC-ն: «Մենք պետք է վերջ տանք միջամտությունը և կանգնեցնենք մեզ վրա բոլոր հարձակվողներին։ Նրանք շատ են»,- ասել է ԱՄՆ նախագահն Օհայոյում […]
12:00 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատություն է հնչեցրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հասցեին, անվանել այն «համընդհանուր աղետ», ինչպես նաև անդրադարձել իր նախորդների գործողություններին։ Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարային կազմակերպությանը, միայն Օհայոյի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նախագահը […]
10:26 05.08.2018
ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]
08:20 04.08.2018
Ռեժիսոր Ջեք Բրայանի «Ակտիվ միջոցառումներ» վավերագրական ֆիլմը, որում նկարագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բազմամյա կապը, ԱՄՆ-ում վարձույթ դուրս կբերվի օգոստոսի 31-ին։ Այս մասին գրում է Variety պորտալը։ Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը մի քանի տասնամյակ եղել է Պուտինի «խամաճիկը»։ Ֆիլմում կպատմվի նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի […]
17:17 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր համակիրների առաջ ունեցած ելույթում հերթական անգամ հանդես է եկել ներգաղթյալների քննադատությամբ: ԱՄՆ նախագահը նրանց «կենդանիներ» է անվանել: Թրամփը մասնավորապես ասել է. «Դեմոկրատները բաց սահմաններ են ուզում, իսկ ես չեմ ուզում, որ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ մեզ մոտ հասնեն, քանի որ նրանցից հազարավորները հանցագործներ են դառնում և մարդկանց սպանում: Հիշո՞ւմ […]
13:10 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Հելսինկիում հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իրեն հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին նա հայտարարել է Փենսիլվանիա նահանգում իր աջակիցների առաջ ունեցած ելույթում: Թրամփն ասել է. «Հելսինկիում հրաշալի հանդիպում ունեցա Պուտինի հետ: Մենք քննարկել ենք ամեն ինչ: Մենք […]
12:49 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Էրիկ Թրամփը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն և իր ընտանիքին սպառնում են: Թրամփի խոսքերը մեջբերում է The Hill-ը: Նա չի մանրամասնել, թե ով է սպառնում Թրամփներին, ոչ էլ բացահայտել է այդ սպառնալիքների մանրամասները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրենց տանը հայտնվել է «սպիտակ փոշի»: «Բոլորիս տներում սպիտակ […]
07:12 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է այն բանից, որ ինքը հաղթել է 2016 թվականի ընտրություններում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ Սակայն, նրա խոսքով՝ ինքը հիանալի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում և նրա հետ լավ հարաբերություններ հաստատել։ ԱՄՆ […]
19:03 02.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ մահացած ամերիկացի զինվորականների մնացորդներն ԱՄՆ ուղարկելու համար: Նա հայտարարել է, որ «անհամբեր» սպասում է նրա հետ նոր հանդիպման: «Շնորհակալ եմ Ձեզ, Կիմ Չեն Ին, որ պահեցիք խոստումը և սկսեցիք մարտում անհետ կորած մեր զինվորականների աճյունների վերադարձի գործընթացը: Ես […]
08:39 02.08.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով ձերբակալված է Կիևում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով, նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնություն ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացիներին ազատ արձակելու հարցում։ «Խնդրում եմ անել հնարավոր ամեն բան՝ ուկրաինացի քաղբանտարկյալներին տուն դարձնելու համար»,– ասվում է Սավչենկոյի ֆեսբուքյան նամակում, որտեղ նա նշում է ՌԴ-ում ավելի քան 60 ուկրաինացի քաղբանտարկյալի առկայության մասին։ […]
21:04 01.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններն անխուսափելի են, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների՝ հանդիպման առաջարկին լռությանը: Իրանի իշխանությունների կարծիքով՝ Թրամփի հետ բանակցությունները «նվաստացում» կլինեն: Երկրի առաջնորդները անմիջապես չեն արձագանքել Թրամփի այն հայտարարությանը, որ նա առանց նախապայմանների կհանդիպի իրենց հետ «ցանկացած պահի»: «Հուսով եմ, որ Իրանի հետ ամեն բան լավ կլինի: Նրանք […]
19:16 01.08.2018
Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների ընտրություններին ենթադրյալ միջամտության հետաքննությունը, որպեսզի Ամերիկան էլ ավելի շատ «չարատավորվի», այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Գլխավոր դատախազը Ջեֆ Սեշնսը պետք է դադարեցնի այս վհուկների որսը հենց հիմա, քանի դեռ դա ավելի շատ ստվեր չի նետել մեր երկրի […]
08:37 01.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի հատվածներն արդեն սկսել են կառուցվել։ Նրա խոսքով՝ այդ նպատակների համար այս պահին հատկացված է 1․6 մլրդ դոլար, հայտնում է Fox News-ը։ Կոնգրեսը դեռևս չի հատկացրել անհրաժեշտ բոլոր միջոցները։ Պատի շինարարությունը կարժենա 18 մլրդ դոլար։
08:18 01.08.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ, հաղորդում է «Ամերիկայի հայկական համագումարը»: Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական […]
15:45 31.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է հարց Իտալիա էներգառեսուրսների մատակարարումների վերաբերյալ: Կոնտեն ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Տրանսադրիատիկ գազամուղի (TAP- Trans Adriatic Pipeline) գաղափարը: Այդ մասին գրված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: «Ես ընդգծել եմ, որ ռազմավարական խնդիրն Իտալիա և Հարավային Եվրոպայի երկրներ էներգառեսուրսների […]