07:28 23.08.2018
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում իր միակ սխալն է համարում անսպասելի հաղթանակը «անազնիվ» դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ «Միակ բանը, որը ես այնպես չեմ արել, հաղթանակն էր ընտրություններում, որը, ինչպես սպասվում էր, պետք է լիներ Հիլարի Քլինթոնինն ու դեմոկրատներինը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել են ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,-գրել է Սպիտակ տան […]
17:35 22.08.2018
«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին: Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը […]
08:56 21.08.2018
Չինաստանն ու Եվրամիությունը մանիպուլյացիաներ են իրականացնում սեփական արժույթների փոխարժեքներով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Չինաստանն, անշուշտ, մանիպուլյացիա է իրականացնում իր արժույթով։ Ես կարծում եմ՝ նման մանիպուլյացիաներ են կատարվում նաև եվրոյի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վճռական բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, և որ ԱՄՆ […]
07:55 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։ Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։ […]
07:11 21.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ գործում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ անում է Թուրքիան։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի սխալ են անում։ Զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփն այդ կերպ է արձագանքել քարոզիչ Ֆեթուլահ […]
01:00 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի դիտարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման հարցն այն դեպքում, եթե ռուսական կողմը համագործակցի Վաշինգտոնի հետ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մասնավորապես, Թրամփն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցերին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ […]
20:55 20.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրեննանին անվանել է այդ գերատեսչության՝ երբևէ եղած ամենավատ ղեկավարը և բացատրել, թե ինչու չի հավատում, որ նա դատարան կդիմի գաղտնի նյութերին հասանելիության հետկանչի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Ես հույս ունեմ, որ ԿՀՎ-ի՝ մեր երկրի պատմության մեջ վատագույն ղեկավարը դատի կտա: […]
20:13 19.08.2018
Տիկնոջ՝ Մելանյայի բացակայության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է նախագահական նստավայրի ժամանակակից կահույքը դասական և բարոկկո ոճի կահույքով։ Նախկին կահույքն ընտրել էր Մելանյան անձամբ։ Այս մասին հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, փոխանցում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը, ով նախընտրում է ժամանակակից կահույք, ընտրել էր ինտերիերի տարրերը Սպիտակ տան համար՝ […]
12:13 19.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]
20:45 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, գրում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով ԿԺԴՀ իշխող կուսակցության պաշտոնական թերթին: Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի […]
12:45 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հայտարարությունը, որն ասել է, թե «Ամերիկան կրկին հզոր հնարավոր չէ դարձնել»։ «Ուաո՛ւ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյից վանում է նրա իսկապես հիմար արտահայտությունը՝ Ամերիկային մեծություն պակասելու հետ կապված։ Ես կրկին Ամերիկան հզոր եմ դարձրել, նայե՛ք շուկաներին, աշխատանքին, ռազմական ռեկորդներին, և […]
07:43 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կրկին մեծ է դարձրել և դրանով իսկ իրագործել նախընտրական խոստումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը հակադրվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ԱՄՆ-ի մեծության թեմայով։ «Ես արդեն վերադարձրել եմ Ամերիկային մեծությունը։ Բավական է շուկայական ցուցանիշներին, զբաղվածության մակարդակին և բանակում իրավիճակին […]
00:34 18.08.2018
Երեկ ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է 20-րդ դարի լավագույն սոուլ երգչուհիներից մեկը՝ Արետա Ֆրանկլինը, ինչի կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին ղեկավար Բարաք Օբաման: The Guardian պարբերականը նկատում է, որ Օբամայի հրապարակած ցավակցական տեքստում մեծարվում է «աստվածատուր ձայնով օժտված երգչուհու անցած ուղին», արտահայտվում նրա կորստով […]
13:00 17.08.2018
Ըստ ԱՄՆ ռազմական հայտարարագրի՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 34 մլն դոլար է ծախսվել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ինտերիերը կատարելագործելու համար։ Այս մասին հայտնում է Defense One լրատվական պորտալը։ Նշվում է, որ օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 16 մլն դոլարի պայմանագիր են կնքել «Բոինգի» հետ: Պայմանագրում ներառված է նախագահական ինքնաթիռներից մեկի՝ «ներքին դետալներով […]
12:41 17.08.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը պետք է պարտավորվածություն դրսևորի՝ հիմնավոր կերպով փոխելու իր դիրքորոշումը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատժամիջոցները մեղմել: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ ավելացնելով, որ Իրանի կողմից […]
08:16 17.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հրապարակել է ձայնագրություն, որը, նրա խոսքով, հաստատում է այն փաստը, որ Թրամփի ներկայացուցիչներն իրեն գումար են առաջարկել լռության դիմաց։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։ Նա հեռուստաալիքին է փոխանցել Լարա Թրամփի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Լարա Թրամփը նախագահի որդու կինն է։ Մանիգոլթ-Նյումանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է […]
07:12 17.08.2018
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առիթով զորահանդեսը կարող է Վաշինգտոնին 92 մլն դոլար արժենալ՝ ծրագրված 12 մլն դոլարի փոխարեն։ Բացի այդ, փորձագետները լրջորեն անհանգստանում են քաղաքի ենթակառուցվածքի համար, որը 70 տոննա քաշով տանկերը կարող են վնասել։ Թրամփի զորահանդեսը ծրագրված է նոյեմբերի 10-ին։ Զորահանդեսին, ենթադրաբար, կմասնակցեն 8 տանկեր և զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և պատմական […]
10:03 16.08.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունքից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ հրապարակելով Թրամփի կարգադրությունը: Ջոն Բրենանի պահվածքն ԱՄՆ նախագահն անվանել է էքսցենտրիկ: Բրենանը համարվում է Թրամփի վարչակազմի խիստ քննադատներից մեկը: Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Բրենանը Թրամփին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Ավելին՝ նա հայտարարել […]
09:32 16.08.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և չփորձել Թրամփի համբերությունը։ «Բրանսոնն անմեղ մարդ է, ով պահվում է Թուրքիայում։ Նախագահն ու ես կշարունակենք պնդել այնքան ժամանակ, քանի դեռ հովիվ Բրանսոնն ազատ չի արձակվել ու չի վերադարձել իր ընտանիքի, ընկերների մոտ»,- գրել է Փենսը Twitter-ում։ ԱՄՆ նախագահը մտադիր է […]
07:49 16.08.2018
Չինաստանից պողպատի ներկրման համար Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը կփրկեն ԱՄՆ-ի մետալուրգիական արդյունաբերությունը՝ ուժեղացնելով ներքին մրցակցությունն ամերիկյան շուկայում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մաքսատուրքերի պատճառով պողոպատի գինն այժմ կարող է աճել, սակայն երկարաժամկետ հեռանկարում գները կսկսեն նվազել, ինչը կփրկի արդյունաբերությունը։
21:15 15.08.2018
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային, հաղորդում է ermenihaber.am-ը: «F-35 կործանիչների հարցում Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև գործընկեր։ Մինչև հիմա անհրաժեշտ վճարումներ են իրականացվել։ Եթե գործը հասնի նրան, որ այդ ինքնաթիռները չմատակարարվեն մեզ, ապա Թուրքիան կդիմի խնդրի իրավական […]
19:55 14.08.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկիչներին անվանել է «կատաղած կենդանիներ» և հորդորել է նրանց հանդեպ կոշտ վերաբերմունք դրսևորել: Նա այդ կերպ է մեկնաբանել օգոստոսի 14-ին Լոնդոնում տեղի ունեցածը: Անգլիայի մայրաքաղաքում անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել էր Համայնքների պալատի արգելապատնեշի մեջ: Միջադեպի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Եվս մեկ ահաբեկչական հարձակում Լոնդոնում: […]
19:37 14.08.2018
Իրանում բնակիչները դարձյալ դուրս են եկել փողոց՝ բողոքելով գնաճի և գործազրկության բարձր մակարդակի դեմ: Իրանցիների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է կառավարությունը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Իշխանությունները փորձում են համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Թրամփն է, սակայն միակ մեղավորը Խամենեին է: Մենք […]
12:34 14.08.2018
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. պաշտպանական ծախսերի վերաբերյալ բյուջեի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ընդգրկող նախագծով Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը, հաղորդում է ermenihaber-ը: Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես […]
10:33 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի հետ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես ասվում է տարածած հաղորդագրության մեջ՝ կողմերը քննարկել են Թուրքիայում կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է թուրքական […]
07:43 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանին «խելագար» է անվանել և ասել, որ վերջինս իրենից Սպիտակ տանն աշխատանք է խնդրել «արցունքն աչքերին»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նյումանը The Washington Post-ին պատմել էր, որ բռնացրել է Թրամփին գաղտնի փաստաթուղթ ուտելիս: Ավելի ուշ նախագահը հերքել էր այդ տեղեկությունը և նախկին […]
15:06 13.08.2018
ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականներից մեկը՝ Դարել Իսան, վերջերս վարկած է հայտնել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կանխելու ծրագիր են ունեցել: Այս վարկածը շատ է դուր եկել Թրամփին, և Սպիտակ տան ղեկավարը պաշտպանել է կոնգրեսական Իսային: «Ըստ երևույթին, արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ծրագիր են ունեցել, որը պետք […]
13:25 13.08.2018
Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին մեղադրել է այն բանում, որ նրանք, ըստ իրեն, վերապահումով են մոտենում իր անձին և իր վարչակազմի ընդունած որոշումներին:
12:28 13.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբանը՝ Մայք Քոենը, հերքում է լուրերը, թե երկրի ղեկավարը կարևորագույն հանդիպումներից մեկից հետո ինչ-որ կարևոր փաստաթուղթ է ծամել և կուլ տվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Իրավաբանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով այս հարցով իրեն դիմող տասնյակ լրագրողների հարցերին: «Բոլոր այն լրագրողների համար, որոնք ինձ էին զանգահարում Օմարոսայի […]
18:32 12.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է 2017 թվականին կայացած իր երդմնակալության արարողության ժամանակ երդում տալ ոչ թե Աստվածաշնչի վրա ձեռքը դրած, ինչպես ավանդաբար անում են նորընտիր նախագահները, այլ իր հեղինակած «Գործարքի արվեստը» գրքի վրա։ Այդ մասին հայտնում է Slate պորտալը։ Նման տեղեկություններ է հայտնել Սպիտակ տան՝ ՀԿ-ների և բնակչության հետ կապերի հարցերով նախկին ղեկավար Օմարոսա […]