14:24 05.09.2018
Լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը հորինված պատմությունների ժողովածու է: Այն ներկայացվել է նախկին աշխատակիցների կողմից, որպեսզի արատավորեն նախագահին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: «Այդ գիրքն ընդամենը հորինված պատմությունների ժողովածու է, որոնց մի մասը ներկայացրել են նախկին դժգոհ աշխատակիցները, որոնք ցանկանում […]
08:09 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին պահանջել է Պենտագոնից ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր գրքում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը, որի գրքից հատվածներ է հրապարակել The Washington Post-ը։ Վուդվորդի խոսքով՝ Թրամփը ցասում է ապրել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունների պատճառով և պահանջել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից «պարզապես սպանել» Ասադին։ Նշվում […]
12:58 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարազատներին պատկանող շինարարական ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է ավելի քան 500 հազար դոլար: Խոսքը Թրամփի փեսայի ընտանիքին և նրա գլխավոր խորհրդական Ջարերդ Քուշներին պատկանող ընկերության մասին է: Այս մասին հայտնել է Օttawa Citizen-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մեծ գումարը Kushner Companies-ը կուտակել է տարբեր խախտումների չվճարված քաղաքային տուգանքների պատճառով, այդ թվում […]
10:52 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա հարձակմանը: Թրամփի խոսքով՝ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: Այս կերպ ԱՄՆ նախագահն արձագանքել է Իդլիբն ազատագրելու Դամասկոսի ծրագրերին: «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: […]
08:25 04.09.2018
Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է […]
10:45 02.09.2018
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել էր գոլֆ խաղալու, մինչդեռ Վաշինգտոնում վերջին հրաժեշտն էին տալիս սենատոր Ջոն Մակքեյնին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգը ներկայացնող սենատորի մոտ 2017 թվականին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Նա մահացել է 81 տարեկանում, օգոստոսի 25-ին։ Մակքեյնի հարազատները ծանուցել էին Թրամփին, որ չեն ցանկանում տեսնել […]
08:01 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող իրավիճակի ֆոնին։ Թրամփին հիասթափեցրել է հոգևորականին ազատ արձակելու հարցում Անկարայի մերժումը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի»,-ասել է Թրամփը։ […]
07:23 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]
21:16 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է` կողմ է, որ աշխատանքից հեռացվի CNN հեռուստատեսության ղեկավար Ջեֆ Զաքերին. այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում: The hatred and extreme bias of me by @CNN has clouded their thinking and made them unable to function. But actually, as I have always said, this has been going on for […]
10:21 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա՝ Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Նախագահ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեան սաստիկ ճնշման է ենթարկվում Չինաստանի կողմից, ինչը պայմանավորված է Չինաստանի կառավարության հետ մեր ունեցած խոշոր առևտրային տարաձայնություններով»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, […]
19:00 29.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հետախուզությունների դաշնային բյուրոյից պահանջել է հետաքննել հաքերների կողմից Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրելու հանգամանքները: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: «Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստում գաղտնի ինֆորմացիա է եղել, և այն կոտրել են Չինաստանի պատվերով»,- գրել է Թրամփը և պահանջել է համապատասխան հետաքննություն իրականացնել: Իսկ Չինաստանի իշխանությունները այս մեղադրանքների մեջ […]
16:35 29.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ իր թվիթերյան օգտահաշիվն օգտագործում է իր մասին տարածվող բացասական լուրերից ու պատմություններից հանրության ուշադրությունը շեղելու և հերթական դավադրության տեսության տարածման համար, հայտնում է CNN հեռուստաալիքը: Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Google ընկերությանը՝ իր մասին կեղծ լուրեր տարածելու համար, երբ օգտատերերը տեղեկություններ են փնտրում Թրամփի մասին: Google ընկերությունից ԱՄՆ նախագահին պատասխանել էին, թե չեն փոխում որոնման […]
15:39 29.08.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջիանի Ինֆանտինոյի հետ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Թրամփին նվիրել է մրցավարական քարտեր և բացատրել թե ինչպես են դրանք կիրառվում, ինչից հետո Ինֆանտինոն կատակել է, որ քարտերը կարող են օգտակար լինել ԱՄՆ նախագահին լրագրողների հետ շփվելու համար: Թրամփը վերցրել է կարմիր քարտը և ցույց տվել լրագրողներին: «Շատ լավ: […]
10:19 29.08.2018
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:
00:13 29.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]
22:56 28.08.2018
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]
08:25 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սիրիական Իդլիբ նահանգի (հակակառավարական ուժերի վերջին խոշոր պատվար) և Ուկրաինայի հետ կապված միջազգային ջանքերի կոչ են արել։ «Երկու առաջնորդները միջազգային գործողությունների կոչ են արել՝ միտված Իդլիբ նահանգում մարդասիրական ճգնաժամը կանխելուն, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման ջանքերի վերսկսմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։
07:44 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չեղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա նամակի պատճառով, որն ագրեսիվ տոնով գրված է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Հոն Չհոլի կողմից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, պետքարտուղար Պոմպեոն նամակն ստացել էր անցած ուրբաթ։ Այն բանից հետո, երբ դրա բովանդակությանը ծանոթացել է Թրամփը, […]
08:02 27.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տանը հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ պատրաստված հաղորդագրությունը, որում սենատորը գովաբանվում է որպես Վիետնամական պատերազմի հերոս և քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփը, չլսելով իր մամուլի քարտուղար Սառա Սանդերսին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, որոշել է սահմանափակվել միայն թվիթի հրապարակմամբ։ Մակքեյնը […]
20:52 26.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում մանկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ չի կարողացել ճիշտ գունավորել ամերիկյան դրոշը։ Լուսանկարը, որտեղ նախագահը երեխաների հետ գունավորում է, իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, ով Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ հիվանդանոց էր այցելել։ Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Թրամփին՝ նկատելով, որ նա նայում […]
17:14 26.08.2018
Կյանքի 81-րդ տարում մահկանացուն կնքած ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի ընտանիքը խնդրել է ԱՄՆ վարչակազմին, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը չմասնակցի հուղարկավորության արարողությանը և բավարարվի միան հրաժեշտի խոսքով: Մակքեյնի դիակը տեղափոխել են Արիզոնա նահանգի մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել է Սենատի պատմական շենքը կոչել Մակքեյնի անունով:
00:44 26.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն անարդյունավետ աշխատանքի համար։ Պետության ղեկավարը դժգոհ է այն բանից, որ քանի դեռ գերատեսչությունը զբաղվում է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության փորձերի հետաքննությամբ, իրական կոռուպցիոն գործերը մնում են։ «Ջեֆ Սեշնսը (արդարադատության նախարար, գլխավոր դատախազ) ասել է, որ թույլ չի քաղաքականությանն ազդել իր վրա միայն այն պատճառվ, որ […]
10:10 25.08.2018
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների պատճառով Չինաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում Փհենհյանի վրա:
07:24 25.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցը։ Այս մասին նա գրել է ավստրալացի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված շնորհավորանքում։ «Շնորհավորում եմ Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին։ Չկան ավելի լավ բարեկամներ, քան ԱՄՆ-ն ու Ավստրալիան են»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 24-ին Մորիսոնը դարձել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար և […]
17:50 24.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է սոցիալական կայքերը այն բանի համար, որ վերջիններս «ստիպել են լռել միլիոնավոր մարդկանց»: «Խոշոր սոցիալական ցանցերը ստիպում են մարդկանց լռել: Դա անթույլատրելի է, նույնիսկ եթե դա նշանակի, որ մենք ստիպված ենք լսելու «ֆեյք նորություններ», օրինակ՝ CNN-ը, որի վարկանիշը կտրուկ նվազել է: Մարդիկ պետք է հասկանան՝ որն է ճիշտը, որը՝ սխալ, […]
21:00 23.08.2018
«Time» ամսագիրն իր շապիկին պատկերել է ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակը, որտեղից փորձում է դուրս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատկերում տեսանելի է միայն նախագահի մարմինը: Նա սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով է: Նկարի կենտրոնում գրված է` «խորքում»։ «Թրամփի համար օգոստոսյան իրադարձությունները նշանավորվել են նոր և վտանգավոր շրջափուլով»,- գրում է ամսագիրը: Դա կապված […]
16:25 23.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «A+» (5+) է գնահատել իր աշխատանքը նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման և նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի լուծմանը, ինչը մինչ իր նախագահությունը չէր հաջողվել ամերիկացի նախագահներին: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհակալություն […]