TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Դոնալդ Թրամփ

Ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ. Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթի ընթացքում ծիծաղի մասին

18:50 27.09.2018

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պատվիրակությունների շրջանում քրքջոցների հարցին անդրադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավաքվածները ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ միասին։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Դրանք կեղծ լուրեր են։ Նրանք ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ միասին։ Մենք ուրախ […]

̰
Թրամփը մերժել է ՄԱԿ-ում երկկողմ հանդիպման Թրյուդոյի առաջարկը

07:21 27.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ «Այո՛, ես մերժել եմ, որովհետև սակագները չափազանց բարձր են, և կարծես թե նրանք մտադիր չեն տեղից շարժվել, և ես ասացի նրանց (Կանադայի պատվիրակությանը), որ մոռանան հանդիպման մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփն ընդգծել է, […]

̰
Ընտրություններում Թրամփի հաղթանակը նպաստեց #MeToo շարժման ստեղծմանը. AP

21:00 26.09.2018

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը սկիզբ դրեց #MeToo ժամանակաշրջանի՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի սկզբնավորմանը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Ներկայումս ԱՄՆ-ում հերթական սեքս սկանդալն է հասունանում, որը սպառնում է գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Բրեթ Կավանոյին: Մեղադրանքներին ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ նմանատիպ կեղծ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչել […]

̰
Թրամփը Չինաստանին մեղադրել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մտադրության մեջ

19:17 26.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններին: «Ցավոք, մենք պարզել ենք, որ Չինաստանը փորձում է միջամտել առաջիկա ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին: Դա արվում է իմ վարչակազմի դեմ: Նրանք հաղթանակ չեն ցանկանում ինձ կամ մեզ, որովհետև ես առաջին նախագահն եմ, որը առևտրի հարցում […]

̰
Փաշինյանի ու Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում

18:22 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]

̰
ՄԱԿ-ում Թրամփի ելույթի ժամանակ ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի մեկուսացման մասին. հայտարարել են Իրանում

17:16 26.09.2018

«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]

̰
Պոմպեոն հայտնել է Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպման հնարավոր ժամկետը

16:59 26.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Չգիտեմ՝ երբ տեղի կունենա գագաթնաժողովը: Այն կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հաղորդավարի՝ հոկտեմբերին կայանալիք հնարավոր հանդիպման մասին […]

̰
Թրամփի որոշ խոսքեր խինդ ու ծիծաղ են առաջացրել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի մասնակիցների մոտ

12:13 26.09.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի որոշ արտահայտություններ դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչը չի վրիպել ռուսական մամուլի ուշադրությունից։ Մի դեպքում դա եղել է ընդհանուր զվարճության առիթ, մյուս դեպքում՝ վերաբերել կոնկրետ երկրի։ Առաջինը Դոնալդ Թրամփի արտահայտություններից ծիծաղ է առաջացրել այն, որ ինքը պաշտոնավարման երկու տարում ավելի շատ աշխատանք է տարել Միացյալ Նահանգների համար, քան իր նախորդները։ […]

̰
Թրամփը և Ռոհանին սպառնալիքներ և վիրավորանքներ են փոխանակել

11:00 26.09.2018

Թրամփը քննադատել է Իրանում տիրող «կոռումպացված բռնապետությունը»:

̰
Թալանում են աշխարհը. Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննադատել է  ՕՊԵԿ-ին

00:52 26.09.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ քննադատել է ՕՊԵԿ-ի երկրները՝  «անհարկի բարձր գների» համար, հաղորդում է CNN-ը: ԱՄՆ նախագահի խոսքով՝  ՕՊԵԿ-ը և համաձայնագրի անդամ երկրները «թալանում են աշխարհը» և անհիմն բարձրացնում նավթի գները: Թրամփը հայտարարել է , որ դա իրեն դուր չի գալիս «և չպետք է դուր գա որևէ մեկին»: […]

̰
Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել Հասան Ռոհանիի հետ

18:25 25.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]

̰
Թրամփը կոչ է արել աշխարհին միավորել ուժերը թմրանյութերի դեմ պայքարում

17:39 25.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության կոչ է արել: «Մենք կարող ենք փրկել աշխարհի բազմաթիվ մարդկանց կյանք, միլիոնավոր և միլիոնավոր կյանքեր»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի ֆորումի ժամանակ: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 2005-2015թթ. թմրամիջոցների օգտագործումից աշխարհում մահացության դեպքերն ավելացել են 60% -ով: Նրա համոզմամբ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը կապված […]

̰
Թրամփի ու Մակրոնի միջև «քիմիան» պակասել է․ AP

14:13 25.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլևս չեն ողջագուրվում, փոխանակվում սիրալիր արտահայտություններով։ Նախագահների միջև «քիմիան պակասել է»։ Այս մասին ահազանգել է AP գործակալությունը։ Սեպտեմբերի 24-ին երկու նախագահները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ու հերթական ձեռքսեղմումից հետո անմիջապես անցել են Իրանի միջուկային հարցի, Սիրիայի, ԱՄՆ-ԵՄ առևտրի և այլ խնդրահարույց հարցերի քննարկմանը։ Չնայած […]

̰
Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ինի ուղերձը

07:26 25.09.2018

Հարավկորեացի առաջնորդ Մուն Չժե Ինը երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ուղերձը։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, բանակցությունների ընթացքում Հարավային Կորեայի ղեկավարը մանրամասն շարադրել է Կիմ Չեն Ինի խոսքերը։ Ուղերձի բովանդակությունը գաղտնի է մնացել։ Թրամփն ու Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանդիպել են հունիսի 12-ին Սինգապուրում՝ […]

̰
Պոմպեոն հայտարարել է  Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման նախապատրաստման մասին

00:34 25.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ շուտով կայցելի Փհենյան՝ Դոնալդ Թրամփի և Կիմ չեն Ինի հանդիպումը կազմակերպելու համար։ «Կարծում եմ, որ կգնամ Փհենյան երկու ղեկավարների միջև երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման կոնկրետ օրը չի նշել՝ հավելելով, որ իր այցը կկայանա մինչև […]

̰
Բանակցություններից առաջ Թրամփը պետք է ուղղի իր գործած սխալները․ Իրանի նախագահ

23:31 24.09.2018

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]

̰
Թրամփը չի պատրաստվում թուլացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը

23:20 24.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում թուլացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը, հաղորդում է Reuters- ը: Նրա խոսքերով` Թրամփը Հյուսիսային Կորեայի հարցում վճռական է տրամադրված: ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը դրական արդյունքներ չի տվել: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ […]

̰
Թրամփի իրանական երազանքը չի կատարվի. Իրանի նավթի նախարար

19:52 24.09.2018

ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց  ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]

̰
Բոլթոնը խոսել է Թրամփի ամենակարևոր ձեռքբերման մասին

18:01 24.09.2018

Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը  Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]

̰
Թրամփի մասին փաստագրական ֆիլմը կինովարձույթում անհաջող մեկնարկ է գրանցել

12:31 24.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Մայք Մուրի նկարահանած փաստագրական նոր ֆիլմի մեկնարկը կինովարձույթում հաջողութուն չի գրանցել, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմը, որը Ջորջ Բուշ Կրտսերի մասին է: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝  «Fahrenheit 11/9» մեծ էկրան է բարձրացել նախորդ շաբաթ, երկրի 1719 կինոթատրոնում: Կինովարձույթի պրեմիերայի շահույթը  հասել է 3,1 մլն. դոլարի: […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարարը գանգատվել է Twitter-ի հանդեպ Թրամփի սիրուց

08:04 24.09.2018

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային հարցերով Գերմանիայի հետ համակարգման բացակայության համար։ «Մենք որոշ որոշումների մասին իմանում ենք Twitter-ից… Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ում նույնպես ոմանք Սպիտակ տան որոշումների մասին իմանում են սկզբում Twitter-ից։ Դա փոխում է համագործակցության ձևը»,-գանգատվել է գերմանացի նախարարը տեղի dpa գործակալության հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է […]

̰
Թրամփի հետ չհամաձայնվող պաշտոնյաները պետք է հրաժարական տան. Մայք Պոմպեո

14:46 23.09.2018

Այն գործիչները, որոնք պատրաստ չեն օգնել նախագահ Դոնալդ Թրամփին իր աշխատանքում, պետք է այլ աշխատանք գտնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում: «Եթե դու չես կարող լինել թիմում, եթե դու չես սատարում այդ առաքելությանը, ապա այդ դեպքում դու պետք է ինչ-որ այլ բանով զբաղվես: Մեզ պետք է, որ բոլորը […]

̰
Թրամփի աշխատակազմն ապակայունացնում է աշխարհի խաղաղությունը. Մոհամմադ Զարիֆ

11:44 22.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]

̰
Թրամփը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է առաջադրել Լինն Թրեյսիին

09:59 22.09.2018

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]

̰
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը հայտնվել է «ճաղերի հետևում»

15:36 21.09.2018

«Պլաստիկ Հիսուս» կեղծանունով հանդես եկող փողոցային նկարիչը ճաղեր է անցկացրել Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա, որ պատկանում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նկարիչը ճաղերն ամրացրել է սոսնձվող ժապավենով ու հայտարարել, որ պարզապես կատակել է: «Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության օրվանից նրան բանտ նստեցնելու կոչեր են եղել, և այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,- հայտարարել […]

̰
Ինչո՞ւ Թրամփը ԱՄՆ-ի գլխավոր դատախազին պաշտոնից դեռ չի ազատում․ CNN

01:00 21.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին և պատմել վերջինիս աշխատանքի հետ կապված երկարատև դժգոհության մասին, սակայն այդպես էլ աշխատանքից չի ազատել, հաղորդում է CNN- ը: «Ես գլխավոր դատախազ չունեմ: Դա շատ տխուր է »,- ասել է Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում: Ամենապարզ և ակնհայտ լուծումը Սեշնսին պաշտոնից ազատելը կլիներ, սակայն Թրամփը […]

̰
Թրամփը  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հրամանագիր է ստորագրել

23:41 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ փաստաթուղթը խստացնում է պատժամիջոցների ռեժիմը, սակայն առանց որևէ լրացուցիչ սահմանափակումների կիրառման: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության` խոսքը այնպիսի օրենքների մասին է, ինչպիսիք են Պատժամիջոցների միջոցով հակազդեցությունն ընդդեմ Ամերիկայի հակառակորդների (CAATSA), Ակտ՝ ի […]

̰
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար․ Թրամփը՝ Փաշինյանին

22:33 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]

̰
Պամելա Անդերսոնը Մելանյա Թրամփին համոզել է հրաժարվել բնական մորթուց

18:13 20.09.2018

Դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ նրան արհեստական մորթուց վերարկու նվիրելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Այսօր ես չեմ կրում բնական մորթի ու չէի ցանկանա գովազդել այն՝ կրելով արհեստականը: Բայց չէ՞ որ այն ավելի լավն է, քան մեկ այլ  կաշի: Ես արհեստական մորթուց […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպում այս պահին նախատեսված չէ. Զոհրաբ Մնացականյան

16:07 20.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]

̰
BACK_TO_TOP