12:56 19.10.2018
Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը: Ի դեպ, վերջերս Սորոսին սատանա էր անվանել էր: Դրա համար նորից ասեմ՝ Սորոսն ու […]
08:27 19.10.2018
Ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում, օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը, ասել է, որ Թրամփը ճանապարհ է հարթում նոր բռնապետի համար։ Եթերի ընթացքում քննարկվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերակատարումն այդ հարցում։ Բեհարի խոսքով՝ Թրամփն արտոնություններ է տալիս մարդու իրավունքները խախտող բռնապետներին։ Անդրադառնալով Հիտլերին՝ ասել է․ «Նա սպանել է […]
08:14 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած հանգստության համար։ Այդ մասին Թրամփը հայտնել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է իրեն այլևս ոչինչ չասել։ «Եվ նրանք անմիջապես վայրէջք են կատարել։ Հիանալի օդաչուներ։ […]
01:05 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցի։ Սա պատմության մեջ աննախադեպ է: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը և ներկայացրել է սեփական վերլուծությունն ու փաստերի ստուգման արդյունքները: Հեռուստաալիքը նշել է է, որ հոկտեմբերի 6-ից Թրամփը տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված […]
17:50 18.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման, եթե այս երկիրը չկանգնեցնի ներգաղթյալների հոսքը կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ նախագահը մեղադրել է նաև Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս առանց համապատասխան ստուգումների և ընթացակարգերի թույլատրում են նրանց հասնել ԱՄՆ-ի սահմաններ: Թրամփը այս ամենի համար քննադատել է նաև դեմոկրատներին: «Գվատեմալայի, Հոնդուրասի […]
07:38 17.10.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքննությունը, որն անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, թույլ չի տալիս Մոսկվային ու Վաշինգտոնին լավ հարաբերություններ հաստատել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ FoxBusiness-ի հետ հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կլինի լավ, այլ ոչ թե վատ, քանի որ երկու երկրները միջուկային […]
00:52 17.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հավաքել է ավելի քան 100 մլն դոլար՝ 2020թ.-ի ընտրությունների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այսպիսով, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին պետության ղեկավարը հավաքել է 18 մլն դոլար: Ընդհանուր գումարը, որ հավաքագրվել է քարոզարշավի համար, հասնում է 106 մլն դոլարի: Նշվում է, որ դոնորների 98 տոկոսը հանգանակել են ոչ պակաս, քան 200 դոլար: […]
19:25 16.10.2018
Ամերիկյան արտադրության՝ ընդհանուր առմամբ 110 միլիարդ դոլարի զենքը Սաուդյան Արաբիային վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը չեղարկելը Նահանգների նախագահը ճիշտ չի համարում։ Սրա մասին նա ասել է այն հարցին պատասխանելիս, թե պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ սահմանել արաբական միապետության վրա այն բանի համար, որ Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում, ըստ կասկածների, սպանել են ծագումով սաուդցի լրագրողի։ Սակայն ամերիկյան CNBC-ն, «հալած յուղի տեղ […]
14:57 16.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող […]
07:15 16.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրատապ ուղևորվել է Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրույցը նվիրված է եղել The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի ճակատագրին, ով անհետացել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցից հետո։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ […]
13:40 15.10.2018
Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ սիրում է ՆԱՏՕ-ն:
13:26 15.10.2018
ԱՄՆ նախագահը պատասխանել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի անհետացման վերաբերյալ հարցին:
09:01 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ հարցազրույցում։ Լրագրողուհի Լեսլի Շտալը հարցրել է Թրամփին՝ արդյո՞ք նա հավատում է 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը։ ԱՄՆ նախագահը հաստատակամ պատասխան է տվել, որից հետո փորձել է շեղել զրույցը՝ ասելով, որ Չինաստանն ու […]
07:12 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը ծրագրել էր Թուրքիայից հետ կանչել բոլոր դիվանագետներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը չափազաց զայրացած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ Բրանսոնի հետ կապված իրավիճակի պատճառով։ Նա հանձնարարել էր ԱՄՆ դեսպանատան […]
23:28 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք սիրահարվել են միմյանց։ «Այո՜, ես վստահում եմ նրան, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», — ասել է Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում։ Հաղորդավարուհին Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին։ «Ինձ հայտնի […]
19:58 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականը։ Նախագահը նշել է, որ վարչակազմի որոշ աշխատակիցների աշխատանքն իրեն չի հիացնում։ Միևնույն ժամանակ Թրամփը հերքել է Սպիտակ տանը տիրող «քաոսի» մասին տեղեկությունները՝ որակելով դրանք կեղծ։ CBS-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Մեթիսը հիանալի տղա է, և իրենք լավ հարաբերությունների մեջ են։ Նախագահի […]
18:03 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մի քանի տարի շարունակ խուսափել է հարկերը վճարելուց, կամ դրանք վճարել է ոչ ամբողջությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը: Պարզվում է, որ Քուշների ընկերությունը՝ Kushner Companies-ը, փորձել է շրջանցել օրենքն ու կեղծ փաստաթղթերի միջոցով առավել մեծ […]
14:59 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը մոտ է եղել Մերձավոր Արևելքում գերիշխող դերակատարում ունենալուն, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: «Նրանց մոտ հիմա փոքր-ինչ աղետալի վիճակ է՝ ազգային արժույթն անկում է ապրում, մարդիկ դժգոհ են, դուրս են գալիս փողոցներ: Եվ հեռու չէ ժամանակը, որ նրանք գան ու ասեն, որ ուզում են նոր գործարք կնքել: […]
09:26 14.10.2018
Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հանդիպումը, ում օրեր առաջ են ազատ արձակել թուրքական բանտից։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բրանսոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփն իր թվիթերյան […]
18:57 13.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանր պատիժ է խոստանում, եթե պարզվի, որ լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավոր է Սաուդյան Արաբիան: Այդ մասին նա հայտնել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Թրամփի խոսքով՝ Սաուդյան Արաբիան հերքում է իր հնարավոր մասնակցությունը լրագրողի անհետացման գործում: ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է լինելու այդ ծանր պատիժը, եթե պարզվի, որ իշխանությունները կապ […]
12:31 13.10.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի որոշմանը։ Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»: Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ […]
10:13 13.10.2018
Երկու տարի առաջ մահացած աշխարհահռչակ երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են դադարեցնել նրա Purple Rain ստեղծագործության օգտագործումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտարարել է TMZ պորտալը: Երաժիշտի հարազատների անունից հանդես է եկել եղբայրը՝ Օմար Բեյքերը: Նախկինում երգչուհի Ադելի և մի շարք հայտնի խմբերի ներկայացուցիչները պահանջել էին դեռևս նախագահի թեկնածու Թրամփից դադարեցնել իրենց ստեղծագործությունների օգտագործումը […]
07:51 13.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի թուրքական դատարանի կողմից ազատ արձակված հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ շփման ընթացքում։ Թրամփի խոսքով՝ հոգևորականն Իզմիրի օդանավակայանից արդեն ուղևորվել է ԱՄՆ։ Նա կանգառ կկատարի Գերմանիայում, որտեղից կուղևորվի Վաշինգտոն նահանգի Կոլումբիայի շրջան։ Սպասվում է, որ Բրանսոնն Օվալաձև կաբինետ կայցելի հոկտեմբերի 13-ին՝ թռիչքից հետո։ […]
23:13 12.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դավաճանության մասին լուրերը, գրում է Reuters-ը: «Ես մայր եմ և առաջին տիկին: Ես ունեմ ավելի շատ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածեմ և որոնք պետք է լուծեմ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Թրամփի դավաճանության մասին լուրերը միայն ասեկոսեներ են, որոնք տարածում են ԶԼՄ-ները: «Մեզ մոտ […]
13:44 12.10.2018
Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուեսթը ԱՄՆ նախագահի համակիրներից է: Նախագահի հետ ճաշին Քանյեն ներկայացել է կարմիր գլխարկով, որը վրա գրված է եղել Թրամփի կարգախոսը՝ Make America Great Again: Ռեփերը պատմել է, որ այդ գլխարկը իրեն ուժ է տալիս, նաև հայտարարել, որ կարգախոսը իրեն հրապուրել […]
00:27 12.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտնել է, որ ամուսնու աշխատակազմում մի շարք պաշտոնյաներ կան, որոնց նա չի վստահում: Այս մասին հայտնում է ABC News-ը: Հաղորդվում է, որ նա դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյո՞ք Սպիտակ տան աշխատակազմում կան պաշտոնյաներ, որոնց Դոնալդ Թրամփը նույնպես չի վստահում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
21:00 11.10.2018
Դերասան Ալեք Բոլդուինը, որը շաբաթ երեկոյան Live Comic շոուի ժամանակ նմանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, մեղադրվել է ռասիզմի մեջ: USA Today-ի տվյալներով՝ նոր հարցազրույցներից մեկում 60-ամյա դերասանը կասկածելի հայտարարություն է արել: «Երբ ես սկսեցի կրկնօրինակել Թրամփին, ինձ սիրահարվեցին սևամորթները»,- ասել է նա՝ ակնարկելով, որ Թրամփը հաճախ է մեղադրվում ռասիզմի մեջ: «Հնարավոր է, որ նրանք […]